Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Օգնենք հայերենի ինքնամաքրմանը

Հայերենի ինքնամաքրումն սկսվել է տակավին ոսկեդարյան ժամանակներից եւ շարունակվում է առ այսօր։
Մեր հանրության ուշադրությունն ենք հրավիրում հյուրընկալության բնագավառի առանցքային եզրերի վրա, որոնք օգնության կարիք ունեն։ Խոսքը «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում ներկայացված «զբոսաշրջություն, զբոսաշրջիկ, տուր, զբոսավար, ուղեկցորդ» եւ «պտույտ» (Ա. Սարգսյան, «Արեւմտահայերենի բառարան» Ե.,1991) եզրերի մասին է, որոնք հուշում են, որ հայ ժողովրդի հավաքական միտքը ձգտում է փոխարինել հայտնի եզրերը հայերեն համարժեքներով։
Չնայած նրան, որ այս բառերը ներկայացված են հայերենի նորմատիվ բառարաններում, «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ կառավարության այդ ոլորտին առնչվող որոշումներում, մենք մնում ենք այն կարծիքին, որ նշված բառերը բավարար չափով չեն արտացոլում եղած տուրիստական իրողությունները եւ համոզված ենք, որ հայերենի եզրաստեղծման հնարավորություններն ավելին են։ Դատեք ինքներդ։
Մեջբերված բառերում բացարձակ տեղին չէ «զբոս(նել)» բաղադրիչը։ «Զբոս(անք)» բառն ինքնաբավ է եւ ենթադրում է գեղատեսիլ վայրի, զբոսայգու այցելություն ինչպես ճանաչելու, այնպես էլ հանգստանալու եւ կազդուրվելու նպատակով։ Բայց, ի տարբերություն զբոս(անքի), տուրիզմն այն ոլորտն է, որն անվանում են «ակտիվ հանգստի» բնագավառ, հետեւապես զբոս(նելն) այս բառաբարդման մեջ ավելորդ է եւ ոչ տեղին։
Սակայն շատ տեղին է եւ անփոխարինելի «շրջ—ել» բառը։ Հիշենք, «զբոսաշրջություն» եզրի նախատիպ «տուրիզմ» բառի հիմքը «տուրն» է, որը մի շարք եվրոպական լեզուներում իրենից ածանցյալ բառերի հետ («տուր, տուրնե, տուրնիկ, տուրնիկետ») արտահայտում է հենց «շրջել, դառնալ, դարձնել, շրջանցել, պտույտ, շրջապտույտ, շրջադարձ, շուրջպար, բոլորակ երթուղով շրջագայություն, պտտեցնել, պտտվող դուր, ծղնի, պտտաձող» իմաստները։ Ավելին, ի տարբերություն ինքնագործ ճամփորդության, որպես մասնագիտական եզր «տուրը» ենթադրում է «խորագետ, բանիմաց մասնագետների ղեկավարությամբ, որոշակի ժամկետում, որոշակի երթուղով, մատուցվելու ենթակա որոշակի (ամրագրային, հյուրանոցային, սննդի, էքսկուրսիոն եւ այլ) ծառայություններով կազմակերպված բազմօրյա ուղեւորություն»։
Մի խոսքով կարող ենք ասել, որ «զբոսաշրջություն» բառաբարդումն ընդունելի է կենցաղում եւ խոսակցական լեզվում, սակայն որպես հատուկ եզր ընդունելի չէ հյուրընկալության բնագավառում եւ մասնագիտական գրականության մեջ։
Այդ իսկ պատճառով առաջարկում ենք «զբոսա—շրջություն» բառը բաժանել երկու բաղադրիչների եւ կցել շրջ—ելուն «եկ» բաղադրիչը, որն ունի եւ «գալ, ժամանել», եւ «դառնալ, վերադառնալ» իմաստները։ Արդյունքում մենք ստանում ենք «շրջեկ» եզրը, որը ծածկում է «տուր եւ տուրիստ» եզրերի բոլոր իմաստները։ Որպես մասնագիտական եզր այն նշանակում է ոչ թե ինքնագործ «ճամփորդել, ճանապարհորդելը», այլ կազմակերպված ձեւով «գնալ—գալ, շրջել—դառնալ, ճամփորդել—վերադառնալ», մի խոսքով «շրջեկել»։ Ըստ այդմ առաջարկում ենք «տուրիստ—տուրիզմ» եզրերի փոխարեն օգտագործել «շրջեկ—շրջեկություն—շրջեկել» հայերեն համարժեքները։
«Զբոսավար, պտույտ, ուղեկցորդ» բառերը նմանապես ոչ մի աղերսներ չունեն խնդրո առարկա «էքսկուրսավար, էքսկուրսիա, գիդ—թարգմանիչ» եզրերի հետ։ Նախ հասկանանք նրա բուն նշանակությունը։ «Էկսկուրսիա (ռուս)», «էքսկուրսիոն (անգլ., ֆրանս.)» բառի նախահիմքը լատիներեն «էքսկուրսիո» բառն է, որը նշանակում է զարտուղի, դուրս վազել, ասպատակել, հարձակում, ուղեւորություն եւ այլն։ «Էքսկուրսիան միօրյա շրջեկային ծառայություն է, խորագետ, բանիմաց մասնագետի ղեկավարությամբ մինչեւ 1 օր ժամկետով ուղեւորություն բնակության սովորական միջավայրից այլ վայր (երկիր), շրջեկների ճանաչողական, վերականգնողական, սպորտային, ժամանցային, տեղեկատվական եւ այլ պահանջմունքները բավարարելու նպատակով»։
Կարծեք թե, տրամաբանական կլիներ օգտագործել այստեղ այցելու բառը, սակայն այն արդեն գործածվում է շրջեկային վիճակագրության մեջ։ «Այցելուն» շրջեկային վիճակագրության հիմնական միավորն է, ժամանակավոր կացության վայր (երկիր) մի գիշերակացից մինչեւ մեկ տարի անընդմեջ ժամկետով այցելող քաղաքացին, որի հիմնական նպատակը չի կարող լինել ժամանման վայրում (երկրում) գտնվող աղբյուրից վճարվող աշխատանքային գործունեությունը»։ Հետեւապես, այն չի կարելի օգտագործել այստեղ։ Այցելելը ինքնանպատակ չի կարող լինել։ Շրջեկները այցելում են նայելու, դիտելու, զննելու, տպավորվելու, սքանչանալու համար։
Սակայն հայերենն ունի մեկ այլ, շատ հարմար, հատուկ դրա համար ստեղծված բառ։ Դա «ածել—յ/ածել—յ/ածեցուցանել, հածել» բառն է, որը հին ու նոր հայերենում նշանակում է «ման գալ, ման ածել, պտտեցնել, առաջնորդել, վարել» եւ այլն։ Ահա այս բառն է, որ ծածկում է «էքսկուրսիա» բառի բոլոր իմաստները։ Ըստ այդմ առաջարկում ենք. «զբոսավար, պտույտ, գիդ/ուղեկցորդ» բառերը փոխարինել եւ որպես մասնագիտական եզրեր օգտագործել «հածեկավար, հածեկույթ, հածորդ—թարգմանիչ» բառերի եռյակը։ Մնում է ավելացնենք, որ այցելուները բաժանվում են երկու խմբի՝ (բազմօրյա, գիշերող) շրջեկների եւ (միօրյա) հածեկների։
Ստորեւ ներկայացնում ենք «տուրիստ» եւ «էքսկուրսանտ» բառերով կազմված հայերեն համարժեք եզրերի ցանկ.
զբոսաշրջիկ/տուրիստ–շրջեկ, շրջեկուհի,
զբոսաշրջություն/տուրիզմ–շրջեկություն,
տուր–շրջեկույթ,
էքսկուրսանտ՝ հածեկ, հածեկուհի,
զբոսավար/էքսկուրսավար–հածեկավար,
գիդ/ուղեկցորդ–հածորդ,
էքսկուրսիա–հածեկույթ, հածեկում։

Գասպար ԵՐԻՑՅԱՆ
Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի էքսկուրսագիտության մասնագետ

10-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO