Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԼՂՀ


Ոճրագործը ձեռագիրը չի փոխում

Լրացավ Մարաղայի ջարդերի հերթական տարելիցը

Մարաղան Արցախի ամենամեծ եւ հարուստ գյուղերից մեկն էր։ 1989թ. տվյալներով՝ գյուղում շուրջ 5000 հայ էր բնակվում, գործում էին մի քանի գործարաններ, զարգացած էր խաղողագործությունը։ Բաքվի, Սումգայիթի եւ Կիրովաբադի ջարդերից հետո հարձակումները խաղաղ բնակչության վրա ավելի մեծ թափ էին առել՝ ստիպելով մեծ մասին լքել հայրենի գյուղը։ 1992թ. ապրիլի 10—ին Ադրբեջանի ՊՆ, ՆԳՆ եւ ՕՄՕՆ—ի զորքերը հարձակվեցին 118 խաղաղ բնակչի վրա, որոնք չէին կարողացել լքել Մարաղան։ 5—6 ժամվա ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները սպանեցին մոտ 50 եւ պատանդ տարան գրեթե նույնքան խաղաղ բնակչի, այդ թվում՝ կանանց, երեխաների, ծերերի, որոնց մեջ կային նաեւ հաշմանդամներ։ Այս տվյալները հաստատված են նաեւ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից։ Կոտորածից փրկվածների մի մասն արտասահմանում է, իսկ մյուսները հիմնադրել են Նոր Մարաղան, որտեղից այժմ տեսանելի է իրենց գյուղը… Արցախյան գոյապայքարի հետ կապված հիշողությունները մարաղացիների դեպքում, ցավոք, լի են իրենց հարազատների դաժան սպանությունների պատկերներով։
Պատմում են Մարաղայի կոտորածի ականատեսներ Ծովինար Գրիգորյանը եւ Էլմիրա Սահակյանը։
Ծովինար Գրիգորյանն ապրում էր Մարգուշեւան գյուղում, որը Մարաղայից մոտ 2 կմ հեռավորության վրա էր։ Ամուսինը ինքնապաշտպանական ջոկատում կամավոր էր։ Ապրիլի 10—ին, երբ ամուսինը հայտնել է, որ այլեւս չեն կարողանում դիմադրել, Ծովինարը, սկեսրայրը, տալն ու նրա երեխաները Մարգուշեւանից ոտքով հասել են Մաղավուզ, որպեսզի կարողանան փրկվել։ «Առաջինը Մարաղա են մտել։ Մարգուշեւանից որոշ չափով կարողացել էին դուրս գալ բնակիչները, բայց ովքեր մնացել էին՝ բոլորը սպանվել են»,–հիշում է Ծովինարը։
Գյուղ վերադարձել են ապրիլի 11—ին, երբ հայ կամավորներն ազատագրել են այն։ Ծովինարը պատմում է այն, ինչ տեսել է…
«Սպանվածների թվում էր իմ դասընկերուհի Անթառամի եղբայրը՝ Արարատը։ Ապրիլի 10—ին տանկի հետեւից կապել, քաշ են տվել ամբողջ փողոցներով։ Մյուս եղբորն ու մորն էլ տարել էին գերի, ճանապարհին մոր ատամները քաշել, ծեծել էին, հետո էլ արդեն հենց Անթառամին էին գերի վերցրել՝ քրոջ հետ միասին։ Նրանց փոխանակել են, շատ ուշ՝ 4—5 տարի հետո։ Եղբայրը փախել, անցել էր սահմանը, Թալիշով եկել էր։ Ես գերությունից հետո չեմ տեսել Անթառամին։ Փոխանակումից հետո Ռուսաստան են գնացել։ Հարսի հետ եմ խոսել՝ իր եղբոր կնոջ։ Ասում էր, որ շատ են տանջել, ծեծել են, սոված են պահել, ծախել են մեկը մյուսի վրա, աշխատացրել են հողամասերում, բռնաբարություններ են արել։ Փոխանակումից հետո այդ աղջիկը չէր ուզում ապրել։ Դժվարությամբ են հետ բերել կյանքի»,–ցավով հիշում է Ծովինարը։
Նրա ամուսինը մինչեւ վերջ մնացել, մասնակցել է Մարաղայի բոլոր ինքնապաշտպանական գործողություններին եւ մահացել հունիսի կռիվների ժամանակ։ Հիշում է, որ երբ հունիսի 16—ին եկան եւ ասացին, որ ադրբեջանցիները մտնում են գյուղ, ինքը ոտքով, առանց որեւէ բան իր հետ վերցնելու փախել է Մաղավուզ։ Այդ ժամանակ մոտ 5 ամսական հղի էր եւ պատկերացնում էր, թե ինչեր կարող են անել ադրբեջանցի զինվորները... Ներկայումս բնակվում է Նոր Մարաղայում, աշխատում է գյուղի դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Ասում է՝ ընդամենը ուզում է ամուսնու գերեզմանին շիրմաքար դնել, այցելել գերեզման...
Էլմիրա Սահակյանի հուշերում եւս Մարաղան անջնջելի հետք է թողել։ Գոյապայքարի ժամանակ նա կորցրել է ամուսնուն եւ որդիներին, զրկվել հայրենի գյուղում ապրելու հնարավորությունից ու կամա թե ակամա «ընդհատել» իր մյուս երկու երեխաների մանկությունը։ Էլմիրան բուժքույր էր, աշխատում էր Լենինավանի տեղամասային հիվանդանոցում։ Սակայն ապրիլի 10—ին հիվանդանոցը նրանց տունն էր. ամենուր օգնում էր վիրավորներին, իսկ առաջին հարկը որպես ապաստարան էր ծառայում բոլորի համար։
Տեսնելով, որ ադրբեջանական տանկն արդեն գյուղ է մտել, Էլմիրան շատ արագ վերցրել է երեխաներին եւ տնամերձ այգիներով փախել գյուղից։ Այդ ընթացքում նրանց ուղղությամբ ադրբեջանցիներն ականներ են նետել եւ բեկորներից մեկը վիրավորել է նրան։ Այդուհանդերձ, սա չի ընկճել Էլմիրային. 12—ամյա տղային՝ Արարատին, սովորեցրել է վիրակապելու ձեւն, ու շարունակել են փախչել… Ապրիլի 11—ին գյուղն ազատագրելուց հետո նա եւս վերադարձել է։
«Փողոցներով արյան գետեր էին հոսում։ Մի լափեդ [տրակտորի կցորդ] եմ տեսնում, մեջը լրիվ կոտորված մարդիկ… ինչ ասես արել են, նույնիսկ դանակով խաչեր… Մարդ կա, բերել են գյուղի կենտրոն, վիզը կտրել, կախել։ Ղարաբաղում ոչ ոք մարաղացիների չափ չի տուժել։ Մեծ մարդկանց են վառել, աղջիկներին, կանանց ինչ ասես արել են… փոխանակումից հետո մի աղջկա մարմին ամբողջությամբ ծխախոտով վառել էին, հետքերը մնում էին։ Եվ այս ամենն այն պատճառով, որ նրանք հայեր էին...»,– հիշում է Էլմիրան, որը եւս ներկայումս Նոր Մարաղայում է բնակվում։
«Ո՞նց հաշտվես դրանց հետ։ Էնքան ջահելների են կոտորել։ Մեր հողերը տանենք տանք նրա՞նց։ Ինչի՞ համար։ Չենք տալու, ինչ ուզում է լինի... Ուզում են, թող գան գնդակահարեն, չենք տալու։ Կռի՞վ են անում, ես էլ մի ավտոմատ կվերցնեմ, կգնամ կռվելու, բայց հողը չենք տալու»,–ասում է Էլմիրան։
Ծովինար Գրիգորյանի եւ Էլմիրա Սահակյանի հետ հարցազրույցն իրականացվել է «Սովորական ցեղասպանություն. Մարաղա. 10 ապրիլի 1992» ֆիլմի նկարահանման շրջանակներում։ Թեմայի վերաբերյալ փաստական տվյալներ, ականատեսների վկայություններ ու այլ տեղեկություններ կարող եք գտնել «Maragha.org» եւ «Karabakhrecords.info» կայքերում։
Լուսինե ՊՈՂՈՍՅԱՆ

10-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO