Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Օրացույցում կարմիրով կնշվի նաեւ ՀՀ քաղաքացու օրը

Օրենսդիրը երեկ կողմ է քվեարկել համապատասխան օրինագծին

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Որոշվեց ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր։ Նախագծին 97 պատգամավոր կողմ քվեարկեց, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6։ Ի դեպ, երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այս թեմային՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ յուրաքանչյուրն ինքը պետք է կողմնորոշվի՝ նշե՞լ այդ օրը, թե՞ ոչ։ «Թող իրենք որոշեն՝ քաղաքացի՞ են, թե՞ ոչ։ Եթե քաղաքացի են, ապա իրենց տոնն է, եթե քաղաքացի չեն, չի կարող իրենց տոնը լինել»,–ասաց Փաշինյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանը շեշտում է՝ ինքը կողմ է քվեարկել, քանի որ նախագծով ամրագրվում մի օր, որը կխորհրդանշի քաղաքացիների կերտած հաղթանակը. «Ի վերջո մարդկանց ձայնը տեղ հասավ։ Սա մի իրադարձություն է, որ, կարծում եմ, պետք է մեզանում ամրագրվի։ Քաղաքացին կհամոզվի, վստահ կլինի, որ իր ձայնը տեղ է հասնում։ Այդ օրը յուրաքանչյուրն ինքը կորոշի ինչպես նշել։ Ինքս դեռ չեմ որոշել։ Միգուցե իմ ընկերների կամ համագյուղացիների հետ միասին, կհասնի այդ օրը, կորոշեմ։ Բայց որ այդ օրը լինելու է ինձ համար տոն, միանշանակ է»։ Ատոմյանի խոսքով, իրենք չեն պատրաստվում տարանջատել այն քաղաքացիներին, որոնք հեղափոխության օրերին «չքայլեցին» կամ չկիսեցին իրենց գաղափարները։ «Մենք չենք դնում մեկ այլ հարթության վրա այն անձանց, ովքեր հեղափոխությանը մասնակից չեն եղել։ Այդ օրերին միգուցե գաղափարապես դեմ են եղել, հիմա կիսում են մեր մտքերը։ Այն մարդը, որը անգամ այս պահին դեմ է ներկա իշխանությանը, կարող է հետագայում կողմ լինել, որոշ քայլեր դուր գան կամ հակառակը։ Այնպես որ այս օրը նվիրվում է բոլոր քաղաքացիներին»,—ընդգծեց ԱԺ պատգամավորը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ իրենց խմբակցությունում որեւէ կերպ չեն քննարկել քաղաքացու օր ունենալու նպատակահարմարության հարցը։ Սակայն գտնում են, որ եթե տոնացույցում փոփոխություններ էին անելու, ապա առաջնահերթ հիշատակի օր պետք է ամրագրվեր ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների համար։ «Մեզ համար տարօրինակ է՝ արդյոք այս նախագիծը քննարկելու համար կարելի՞ էր արտահերթ նիստ հրավիրել։ Մենք այնուամենայնիվ կողմ ենք քվեարկել, քանի որ չենք վիճարկում քաղաքացու օր ունենալու հարցը»,—նշեց Տոնոյանը։ Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում այդ օրը նշել, ասաց. «Անգամ շատ ու շատ այլ կարեւոր տոներ չեմ կարողանում նշել, այնպես որ դժվար թե իմ տոնացույցում շատ էական դեր ունենա այդ օրը»։
«Քաղաքացու օրը» տոնացույցում ամրագրելու նախագծին ձեռնպահ է քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։ Կարծում է, որ դեռեւս դրա ժամանակը չէր։ «Յուրաքանչյուր տոն, որը մենք ամրագրում ենք, հավելյալ առիթ է եւ ինքնին խորհրդանշական է քաղաքացիների համար։ Կա երկու պատճառ, որ ինձ համար շատ սկզբունքային են։ Առաջինը այն, որ քաղաքացիների մեծ մասը այդ օրը չի համարելու որպես տոն, քանի որ շատ քիչ ժամանակ չանցած իշխանությունը հասարակությանը բաժանեց երկու մասի՝ «սեւերի» եւ «սպիտակների»։ Չնայած մի քանի ամիս է անցել այս հայտարարությունից, բայց դեռ հանրության մեջ վատ տրադրությունը պահպանված է։ Ես դեռ չեմ զգում քաղաքացիական համերաշխություն։ Այսպես կարծես թե իշխանությունը գնահատում է ինքն իրեն։ Այնինչ կարծում եմ, որ պետք է որոշ ժամանակ անցնի, եւ սերունդները գնահատեն նախորդ տարի ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունը։ Այդպես ավելի ընդունելի եւ գեղեցիկ կդիտվեր, քան հիմա, երբ իշխանությունը ինքն է իրեն գնահատում»,—ընդգծեց Սամսոնյանը։ Իր կարծիքով, չկա համերաշխություն հանրության շրջանում նաեւ տոնի ամրագրման հետ կապված։ Ձեռնպահ է քվեարկել նաեւ հենց այդ պատճառով։ Չի ուզում հիմա ամրագրվի մի տոն, որը, ըստ նրա, չեն նշելու բոլոր քաղաքացիները։ Գտնում է, որ այն պետք է խորհրդանշական լինի բոլորի համար։ «Եթե բոլորը այդ օրը չեն նշելու, չեն ուրախանալու, նշանակում է տոնը կորցնում է իր իմաստը»,–ասաց Սամսոնյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

10-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO