Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Զրո տոկոս վարկ եւ ծախսի 50 տոկոսով փոխհատուցում

Եթե այգին ու հատապտղանոցը հիմնվեն սահմանամերձ գյուղերում

Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիներ եւ հատապտղանոցներ հիմնողներին պետությունը ձեռք կմեկնի։ Թե ինչքան պտղատու այգիներ ունենք, ինչ վիճակ է ոլորտում ու ինչով է ինտենսիվ այգին տարբերվում սովորական այգուց, նախորդիվ խոսել ենք։ Մենք հիմա կներկայացնենք, թե ովքեր կարող են օգտվել պետական աջակցության ծրագրից եւ ինչ կարգի աջակցության մասին է խոսքը։
Նախ ասենք, որ պետական օժանդակության միջոցով հողի ձեռքբերում չի նախատեսվում։
Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրի ֆինանսավորման աղբյուրը պետբյուջեն է։ Նպատակն այն է, որ ոչ միայն այգիներ հիմնելու վարկը սուբսիդավորվի, այլեւ այդ այգիների առաջին տարվա խնամքի ծախսերը թեթեւացվեն։ Վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորվելու է այնպիսի չափաքանակով, որ շահառուին վարկը տրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողների եւ կոոպերատիվների համար՝ 0 տոկոս տոկոսադրույքով։ Ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների այլ վճարներ չեն լինի։ Վարկի մարման ժամկետը 8 տարի է, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի։ Վարկի մարումը կարվի ամսական վճարման եղանակով, վարկի տոկոսադրույքը կհաշվարկվի մայր գումարի մնացորդի հաշվով։ Շուտ մարումների համար տույժ ու տուգանք չի գանձվի։
Գեղամ Գեւորգյանը հավելեց նաեւ, թե յուրաքանչյուր շահառուի համար այգու տարածքի նվազագույն եւ առավելագույն սահմանաչափ կա սահմանված։ Խաղողի այգու եւ պտղատու այգու համար խոսքը 0.5—10 հա—ի մասին է, իսկ հատապտղանոցի համար՝ 0.5—3 հա—ի։
Հաշվարկներ կա՞ն արդյոք, թե 1 հա այգի հիմնելն ու առաջին տարին խնամելը ինչքան ծախս կարժենա։
Գեղամ Գեւորգյանն ասաց՝ այո, հաշվարկները կան։ Օրինակ, յուրաքանչյուր շահառուի համար սահմանված 1 հա այգի հիմնելը եւ 1 տարվա խնամքի ծախսերի առավելագույն սահմանաչափերը կարկտապաշտպան ցանցով (շահառուի հայեցողությամբ իհարկե) եւ առանց դրա հետեւյալն են։ Եթե խաղողի այգին հիմնում է կապալառու կազմակերպությունը, ապա այն կարժենա 10.8 մլն դրամ՝ առանց կարկտապաշտպան ցանցի, իսկ կարկտապաշտպան ցանցով՝ 14.4 մլն դրամ։ Ինտենսիվ պտղատու այգի հիմնելը 18.7 մլն դրամ կլինի՝ առանց կարկտապաշտպան ցանցի, իսկ կարկտապաշտպան ցանցով՝ 24.8 մլն դրամ։ Հատապտղանոց հիմնելն էլ 23.2 մլն դրամ կարժենա։ Կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ։
Եթե խաղողի այգին շահառուն ինքը հիմնի՝ առանց կապալառու կազմակերպության, ապա 8.6 մլն դրամ անհրաժեշտ կլինի, կարկտապաշտպան ցանցով՝ 11.5 մլն դրամ։ Ինտենսիվ պտղատու այգու համար կպահանջվի 14.9 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 19.8 մլն դրամ։ Հատապտղանոցի համար էլ պետք կլինի 18.6 մլն դրամ։ Կարկտապաշտպան ցանց դարձյալ նախատեսված չէ։
Շահառուին տրվող վարկի առավելագույն գումարի չափ էլ է սահմանվել (եթե գործը կապալառու կազմակերպությունն է անում). խաղողի այգու պարագայում՝ 108 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 144 մլն դրամ, ինտենսիվ պտղատու այգու պարագայում՝ 187 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 248 մլն դրամ, հատապտղանոցի պարագայում՝ 69.6 մլն դրամ։ Կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ։
Եթե այգին շահառուն է հիմնում (առանց կապալառու կազմակերպության օգնության), ապա վարկի առավելագույն գումարի չափը խաղողի այգու պարագայում 86 մլն դրամ է, կարկտապաշտպան ցանցով՝ 115.2 մլն դրամ։ Պտղատու այգու համար առավելագույնը կտրվի 149 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 198 մլն դրամ։ Հատապտղանոցի համար ամենաշատը կտան 55.8 մլն դրամ։ Կարկտապաշտպան ցանց այս դեպքում էլ նախատեսված չէ։
Ինչ վերաբերում է այգի հիմնող շահառուների արած ծախսերի փոխհատուցմանը։ Օրինակ, սահմանամերձ համայնքներում այգի հիմնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի։
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ ծրագրով նախատեսված տարեկան 100 հա ինտենսիվ այգի հիմնելու նպատակով անհրաժեշտ է տարեկան 1,85 մլրդ դրամի ներդրում, որը 2019—2023թթ. ընթացքում կկազմի շուրջ 9.25 մլրդ դրամ։ Ծրագրի համար պետբյուջեից 2019—2030թթ. համար կտրամադրվի շուրջ 6 մլրդ դրամ, որից 2019թ.՝ 241.14 մլն դրամ։ Ծրագրի հետագա 2020—2025թթ. ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում բյուջետային հայտերի հիման վրա տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով։
Հստակեցնենք նաեւ, որ ամեն մի շահառու կարող է օգտվել պետական օժանդակության միայն մեկ տարբերակից։ «Նույն հողակտորի վրա այգեհիմնման հետ կապված նույն աշխատանքներն իրականացնելու նպատակով չի կարող օգտվել գյուղնախարարության այլ պետական օժանդակության ծրագրերից»,—ասաց Գեղամ Գեւորգյանը։
Գանք այն հարցին, թե ինչ ակնկալիք ունի պետությունն ինքը այս աջակցությունների արդյունքում։ Գ. Գեւորգյանի խոսքով, նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում առաջիկա 8 տարում ե՛ւ քանակական, ե՛ւ որակական ակնկալիքներ ունեն։
Նախ՝ տարեկան շուրջ 100 հեկտարով կավելանան այգիների տարածքները (հիմնվող ինտենսիվ պտղատու այգիների, խաղողանոցների եւ հատապտղանոցների տեսակից կախված հնարավոր է ցուցանիշի մինչեւ 35—40 տոկոս փոփոխություն)։ Յուրաքանչյուր տարի շահառուների այգիներից ստացած տարեկան եկամուտը կկազմի շուրջ 5.5 մլրդ դրամ։ Պետբյուջեի մուտքերը կավելանան՝ տարեկան ներդրվող գումարի առնվազն 17 տոկոսի չափով՝ ավելացված արժեքի եւ շրջանառության հարկերի տեսքով, ինչպես նաեւ լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ՝ եկամտահարկի տեսքով։
Եվ հետո՝ հին ու ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) եւ վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները։ Կբարձրանա այգեգործության ոլորտի ներդրումային գրավչությունը, համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։ Բացի այդ՝ կնվազեն բանկերի եւ վարկային կազմակերպությունների ռիսկերը։
Ռիսկեր ծրագիրը, բնականաբար, ունի։ Ու խոսքն ընդհանրապես այն ռիսկերի մասին է, որ բնորոշ է մեր գյուղոլորտին։ Ու կան նաեւ ռիսկերը մեղմելու հնարավորությունները՝ դարձյալ մեր ոլորտին բնորոշ։
Ծրագիրը դիտարկելու է գյուղնախարարության համապատասխան ստորաբաժանումը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

10-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO