Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մեծացել է երկրի ներդրումային գրավչությունը

Ո՞ր ոլորտներում են ծրագրերն իրատեսական

Գործարարության խթանման ոլորտը, ներդրումային դաշտը, բիզնես միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնահերություններից են, եւ այս ուղղությամբ կառավարության անդամները մշտապես հայտնել են իրենց պատրաստակամությունը երկկողմ քննարկումներ ծավալելու գործարար շրջանակների հետ։
Սփյուռքահայ մի խումբ գործարարներ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել տարբեր ներդրումային ծրագրեր եւ դրանց շուրջ քննակումներ ծավալել։ Սփյուռքահայ ներդրողների խմբի պատվիրակության ղեկավար, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշել էր, որ արտերկրից մոտ ժամանակներս պատրաստվում են Հայաստան ժամանել նոր ներդրողներ, եւ գոհունակություն է հայտնել ներդրողների շրջանում նկատվող ակտիվությունից։ Ի՞նչ ուղղությամբ են դեպի Հայաստան նոր ներդրումներն ուղղվելու, եւ գործարարների հետ ինչպիսի ընթացք են ունեցել գործարար բանակցությունները, զրուցեցինք Գագիկ Մակարյանի հետ։
Նախատեսվող ներդրումային ծրագրերը հիմնականում ուղղվելու են էներգետիկայի, շինարարության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներին։ Խոսքը վերաբերում է գազատուրբինների վրա էլեկտրաէներգիայի ստացմանը՝ Իրանի սահմանի վրա ՀԷԿ—ի կառուցմանը, արեւային էներգետիկային եւ բիոթերմիկ ստորգետնյա տաք ջրերի օգտագործման հնարավորություններին։
«Այս նախագծերը դեռ ուսումնասիրման փուլում են եւ մեր գործընկերները խոստացան ուսումնասիրել Հայաստանի հնարավորությունները»,–հայտնեց Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ սփյուռքահայ գործընկերները հետաքրքրված են նաեւ երկրի քաղաքաշինության, կառուցապատման ոլորտով։ Մասնավորապես, նախատեսվում է շուրջ 20 մլն ներդրում կատարել, կառուցել առանձնատներ։ Երրորդ ոլորտը, որով գործարարները զրուցել են կառավարության անդամների հետ, ուղղված է եղել նորագույն տեխնոլոգիաներին։ Նշվել է, որ Հայաստանն ունի ներուժ դիտարկվելու որպես տեխնոլոգիական զարգացած ՏՏ պրոդուկտ արտահանող երկիր՝ օգտագործելով նաեւ Հայաստան—ԵԱՏՄ, Հայաստան—ԵՄ համագործակցության հնարավորությունները։ Ընդհանուր ներդրումային ծավալը 750 մլն դոլար է, որից 100 մլն դոլարը ակնկալվում է մինչեւ տարեվերջ ներդնել։
Մի քանի ամսից կներկայացվեն ծրագրերի նախագծերը, այդ ուղղությամբ մրցույթ կհայտարարվի։ Գագիկ Մակարյանի տեղեկացմամբ, որքան էլ սփյուռքահայ ներդրողները, հանդիպել ու զրուցել են կառավարության անդամների հետ եւ հայտնել իրենց հետաքրքրությունն եւ ցանկությունը Հայաստանում ներդրումներ իրականացնելու, այդուհանդերձ ,իրենք պետք է որոշակի ընթացակարգեր անցնեն՝ մասնակցելով պետգնումների մրցույթներին։ Ներդրողներն ԱՄՆ —ի մեր հայրենակիցներն են, ի տարբերություն օտարերկրյա ներդրողների, նրանք ավելի հստակ գիտեն Հայաստանի օրենսդրությունն ու բիզնես միջավայրը։ Ի տարբերություն Եվրոպայի հայ գործարարների՝ ՌԴ ներդրողներն ավելի զգուշավոր են դարձել։ Սակայն, ընդհանուր առմամբ, հեղափոխությունից հետո ներդրողների շրջանում ակտիվությունը մեծացել է որոշ գործոնների պատճառով։ Դրանցից կարեւորները, ըստ զրուցակցիս, կոռուպցիայի եւ ստվերի նվազումն է, մենաշնորհային դաշտի վերացումը, բիզնես միջավայրի բարելավումը։
Ինչպես նկատեց Մակարյանը, նախկինում այս առումով խնդիրներ կային եւ էականորեն խոչընդոտում էին նոր ներդրումների ներգրավմանը։ Այժմ իրավիճակն այլ է. «Այս ներդրողները բավական բանիմաց են, հստակ տիրապետում են ֆինանսների եւ բիզնեսի կառավարման հմտություններին»։
Բացի այդ, նա մի կարեւոր նկատառում ընդգծեց։ Հայաստանն աշխարհում այն եզակի երկրներից է, որը կոնֆլիկտներ չունի աշխարհի երկրների հետ գործարարության տեսնակյունից։ Նախ երկիրը պատժամիջոցների մեջ չէ, ունի ԵԱՏՄ—ի հետ հանգիստ գործակցելու իրավունք, ԵՄ—ի հետ ազատ առեւտրի ռեժիմում է, ԱՄՆ—ի հետ ունի GSP համակարգ, Իրանի հետ ազատ տնտեսական առեւտրի գոտի, ԵՄ—ի հետ GSP+ համակարգ։ Այս ամենը վկայում է, որ Հայաստանը կարող է դառնալ նաեւ լավագույն հարթակ պրոդուկտների մշակման եւ արտահանման համար։
750 մլն դոլարը, որը կարող է աճել, ակնկալվում է ներդնել 3 տարվա ընթացքում։ Ինչպես վերը նշեցինք, եթե մրցույթում ներդրողները բոլոր ընթացակարգերն անարգել անցնեն, ապա ծրագրի ներդրման արդյունքում մինչեւ տարեվերջ կբացվեն 300—400 աշխատատեղեր։ Ներդրումային ծրագրեր են սպասվում նաեւ Ֆրանսիայից եւ Չինաստանից։ Ընդհանուր ծավալը կկազմի 50 մլն դոլար։
Ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի, իրենք ներդրումային դաշտին խոչընդոտող գործոնների վերաբերյալ փաստաթուղթ են ներկայացրել ՀՀ կառավարություն։ Որքան էլ Հայաստանը փորձում է մեծացնել հետաքրքրությունը ներդրումային դաշտի նկատմամբ, այդուհանդերձ, կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են ներդրումային դաշտի բարելավմանը։ Դրանցից Գագիկ Մակարյանն առանձնացրեց մի քանիսը՝ հավասար պայմանների ապահովումը, տեղական եւ օտարերկրյա ներդրողներին արտոնություններ տրամադրելը, օրենքով չարգելված ցանկացած տնտեսական ճյուղում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մեծացումը, մտավոր արդյունաբերական սեփականության իրավունքի պաշտպանության ապահովումը եւ այլն։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

10-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO