Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Մախլուտոյի «Հուշերը»՝ նոր գրքով

Եթե կորածը արժեք է, ապա մի օր գտնվելու դեպքում կրկին մաքրվելու եւ իր տեղն է դրվելու՝ անչափ մեծ ուրախություն հաղորդելով տիրոջը։ Այդպես եղավ նաեւ «Զորավար Սմբատի հուշերը» գրքի պարագայում։ 19—20—րդ դարերի հայ ազատագրական շարժման հայտնի դեմքերից մեկի՝ ֆիդայի Սմբատ Բորոյանի (Մախլուտո) «Հուշերը», որ հրատարակվել է 1936—ին Փարիզում, տարօրինակորեն լայն տարածում չի ստացել, մեզ չի հասել։ Գրքի առաջին հատորի բազմիցս վերապատճենված մի օրինակ վերջերս պատահմամբ հայտնաբերել է գրավաճառությամբ զբաղվող մարտունեցի Էդիկ Այվազյանը։ Առանց տիտղոսաթերթի, քրքրված, դժվարընթեռնելի գիրքը հայտնվել է մասնագիտությամբ մանկավարժ կրկին մարտունեցի Պարգեւ Մանուկյանի ձեռքում։ Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, Գեղարքունիքի Վարդենիկ գյուղի «Գայլավաշտ» ջոկատի հիմնադիր եւ հրամանատարը, որ մինչ այդ հեղինակել էր երկու գիրք, մեծ առաքելություն է տեսել այդ պատահականության մեջ եւ ձեռնարկել է այն լիարժեք գրքի վերածելու աշխատանքը։ Ձեւավորվել է նվիրյալ մարդկանց խումբ, որոնց աշխատանքը ամենայն դրվատանքի է արժանի։ Կազմողները հարկ են համարել գրքի արեւմտահայերեն լեզուն փոխադրել արեւելահայերենի, որպեսզի հատկապես պատանի ընթերցողի համար ավելի ընկալելի ու դաստիարակչական առումով ավելի ազդեցիկ դառնա։ Փոխադրումը կատարել է Կարինե Հովհաննիսյանը։ Նշենք՝ կատարել է որակյալ հայերենով։ Գրքի տպագրությունը ֆինանսավորել են Պարգեւ Մանուկյանը եւ նրա համագյուղացի, ռուսաստանաբնակ գործարար Աբրահամ Հովեյանը։
«Բարեկամ ու թշնամի թող վստահ լինեն։ Փաստերի եւ առողջ դատողության լույսի տակ պատմությունը մի օր հաստատելու է այն, ինչը իմ խոր հավատքն է. թե նախկին եւ ներկա Հայաստանները՝ իբրեւ մեկը մյուսի շարունակությունը, իրենց ծագումն ու գոյությունը պարտական են այն հոգուն, որն իր սնունդը քաղեց եւ նրանո՛վ զորացավ՝ հայ մարտական շարժմանը»,–կարդում ենք գրքի առաջաբանում։ Հեղինակն իր ասելիքը ներկայացնելուց անպայման շեշտում է այն դրդապատճառը, որի դեմ ըմբոստացել էին ինքը եւ իր զինակից ընկերները։ Դա թուրքական եւ քրդական բռնաճնշումներն են, որոնք հայ մարդուն զրկել են իր աշխատանքի արդյունքը վայելելու հնարավորությունից, դա բարոյահոգեբանական այն վերաբերմունքն է, որի պայմաններում հայ մարդը հասցվում էր ահավոր նվաստացման։ Տիպիկ են ռես Օհանի ողջակիզումը քուրդ բեկի ձեռքով, օրիորդ Գյուլիզարի առեւանգումն ու պատվազրկումը մեկ ուրիշ մեծահարուստ քրդի կողմից։ Հայի իրավազուրկ վիճակը հային դրդել է պայքարի, եւ այդ պայքարում նա անհողդողդ է, պատրաստ անձնազոհության։ Այդ անձնազոհների մասին Մախլուտոն մեծ պատկառանքով է խոսում. Զորավար Անդրանիկ, Աղբյուր Սերոբ, Սեբաստացի Մուրադ, Արաբո։ Բոլորին չես թվարկի։ Հետաքրքիր են հեղինակի գործածած բառերն այդ հերոսներին ներկայացնելիս։ Պերճախոսությանը տուրք չի տալիս, սակայն այնպիսի արտահայտություններ է օգտագործում, որոնցով միանգամայն ամբողջական նրանք կանգնում են քո դեմ։ Օրինակ. «Անդրանիկը մեծ էր սրտով ու աստվածատուր բնազդով, որն իբր տգետ եւ անուս, արհամարհված մարդու մտքում վառում է անիմանալի իմաստության ճրագը։ Մեծ էր եւ դարձավ մի վիթխարի տիտան, մի առասպելական էակ...»։ Այնուհետեւ. «Բայց գաճաճների շրջապատը թեւատեց նրան եւ ուզեց փոքրացնել։ Այս հսկան իր կյանքում մի սխալ գործեց։ Երբ կարող էր մի հարվածով եւ առաջին իսկ քայլից ճզմել հայկական ցավի բոլոր շահասերներին, խնայեց։ Սխալվեց այդտեղ։ Դրանով իսկ փոքրացավ։ Ափսո՛ս... Անդրանիկի պատմությունը տակավին չի գրված»։ Ուշագրավն այն է, որ Մախլուտոն իր մասին շատ զուսպ է խոսում, ներկայանում է որպես գործընկեր եւ պատմող։ Դա գալիս է նրա բարոյական կերպարից եւ հայրենիքի փրկության գործում իր վաստակի բարձր գիտակցումից։ Հերոսներն իրենց մասին չեն խոսում։
Գիրքն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ, քանի որ, ինչպես «Նարեկացի» մշակութային միությունում» կազմակերպված շնորհանդեսի ժամանակ ասվեց, նրանում լույս կա։
Հայտնի է, որ մեծանուն ֆիդային եւ զորավարը կյանքի վերջին մասն ապրել է Երեւանում (1947 թ. հայրենադարձել է Ֆրանսիայից) եւ մահվանից առաջ պատգամ է թողել, որ իրեն հողին հանձնեն Էջմիածնում։ «Հավատիս համար ինձ թաղեք Էջմիածնում, քաջությանս համար՝ Խենթի կողքին, եթե հարմար կդատեք։ Մախլուտո»։ Այդպես էլ արվում է։ Նրա աճյունը հանգչում է Ս. Գայանե վանքի բակում, Խենթի կողքին։
Երբ զորավար Անդրանիկը հրաժեշտ էր տալիս Էջմիածնում, իր զինվորներին, ասել է. «Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին եւ փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն»։ Հիրավի, Մեծի գնահատական։
Ինչո՞ւ է Մախլուտոյի 1936–ին հրատարակված «Հուշերը» անհետացել ասպարեզից։ Շնորհանդեսի ժամանակ կարծիք հնչեց, որ գրքում կան մտքեր, գնահատականներ, որոնք չեն շոյել հայ քաղաքական որոշակի շերտի պատվասիրությունը։ Մախլուտոյի՝ քաղաքական հոսանքներից ազատ միտքը թույլ չի տվել կեղծել իրողությունը։ Նա ներկայացրել է հայ քաղաքական կառույցների եւ դրանց ներկայացուցիչների դեմքերը՝ առանց կեղծման, ինչը չէր կարող ձեռնտու լինել նրանց, որի պատճառով էլ ոչնչացրել են գրքի հիմնական տպաքանակը։ Վերջերս Փարիզ հարցումներով փորձ է արվել գտնել գրքի 2—րդ հատորը, սակայն առայժմ որեւէ պատասխան չի ստացվել։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

10-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO