Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Յուրաքանչյուրը կխոսի իր լեզվով

«Կոմեդիա Պիրամի եւ Ֆիսբայի մասին» ներկայացումը կմիավորի ԵՄ 8 պետությունների

Եվրոպական երկրների եւ Հայաստանի միջեւ մշակութային համագործակցություն ստեղծելու նպատակով Հայաստանի թատերական գործիչների միությունը Եվրամիության հայաստանյան պատվիրակության հետ համատեղ կիրականացնի միջազգային թատերական նոր նախագիծ։ Եվրամիության անդամ մի քանի երկրների մասնակցությամբ բեմադրվելու է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսի մոտիվներով ստեղծված «Կոմեդիա Պիրամի եւ Ֆիսբայի մասին» ներկայացումը, որի երեւանյան ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 17—ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Պիեսի բեմական տարբերակի եւ բեմադրության հեղինակը oատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն է։
Վերջինս «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ նախագիծն իր ձեւաչափով յուրահատուկ է, քանի որ մասնակից երկրների դերասաններից յուրաքանչյուրը ներկայացման մեջ հանդես է գալու ազգային լեզվով։ Բեմադրությունը նախատեսվում է ցուցադրել ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի այն քաղաքներում, որտեղ գործում են պրոֆեսիոնալ թատրոններ։ Օրինակ՝ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում, Կապանում։ Դերասանների ընտրությունն արված է, ներկայացումը պատրաստ է։
Կլինեն դերասաններ Եվրոպական միության 8 երկրից։ Խաղում են՝ Ալեքսան Դրաս Ռուբինովասը, Անկե Կրացը, Կլեմենս Մերմտը, Դարիո Դանսեն, Դրագոշ Մակեսանուն, Նիկին Սերետին, Պիոտոր Կոնդրատը, Փոլ Բերրոգալը։ «Հայտարարությունն ինքս եմ տվել, ինքս էլ որոշել եմ, թե որ երկրից որ դերասանն է մասնակցելու նախագծին։ Յուրօրինակ բեմադրություն է սպասվում, որտեղ յուրաքանչյուր մասնակից կխոսի իր լեզվով։ Պիեսը նույնպես անչափ հետաքրքիր է, հենց միայն նրա համար, որ Շեքսպիրն է գրել։ Ինձ այս բեմադրությունը այսօր հրատապ թվաց։ Կարծում եմ, որ Շեքսպիրը ամենամիջազգային հեղինակն է։ Նրա պիեսներից հատկապես կոմեդիա վաղուց էի ուզում բեմադրել, իսկ ընտրվածը՝ «Միջամառային գիշերվա երազը», շատ համահունչ է այս նախագծին»,—մանրամասնեց Ղազանչյանը։
Նա նաեւ նշեց, որ այսպիսի միջազգային նախագիծ չորրորդ անգամն է կազմակերպվում։ «Հնարավոր է, որ նման նախագծեր հաճախ լինեն, ամեն ինչ կախված է ֆինանսավորումից։ Ես նաեւ կուզեի հետո այս նախագիծը ներկայացնել շեքսպիրյան միջազգային փառատոներում»,—ասաց բեմադրության հեղինակը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

10-04-2019





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO