Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՆԱԽԱԳԱՀ


Ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը

Նման առաջարկով Արմեն Սարգսյանը դիմել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ղեկավարությանը

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նշելով, որ վերջին անգամ այս հաստատությունում եղել է 15 տարի առաջ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Միշտ էլ հաճելի է ու հպարտ վերադառնալ այս վայր։ Գալուստ Գյուլբեկյանի վաստակն ու բարեսիրական գործունեությունը վերածվել են ուսանելի օրինակի ու փորձառության»։
Հիմնադրամի նախագահ տիկին Իզաբել Մոտան ներկայացրել է հաստատության մարդասիրական եւ բարեգործական լայնածավալ գործունեությունը, մասնավորապես անդրադարձել Հայաստանում եւ սփյուռքում իրականացվող ծրագրերին։
Նախագահ Արմեն Սարգսյանը կարեւորել է հիմնադրամի հայանպաստ աշխատանքն ու մեծ ներդրումը հայապահպանության ու հայագիտության զարգացման գործում։
Հանրապետության նախագահը խոսել է հիմնադրամի կողմից իրականացվող գիտահետազոտական ծրագրերի մասին՝ մասնավորապես հիշատակելով, որ կառույցը դեռեւս խորհրդային տարիներից աջակցում է Մատենադարանին։
«Կարծում եմ՝ լավ գաղափար կլինի, եթե հիմնադրամը դիտարկի Մատենադարանը որպես միջազգային նախագիծ։ Մատենադարանն իր հարուստ ֆոնդերով ու գիտական—մասնագիտական հարուստ փորձով կարող է դառնալ հին ձեռագրերի պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաեւ մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային ու միջազգային կենտրոն»,–ասել է Արմեն Սարգսյանը՝ առաջարկելով դիտարկել այս ծրագիրն ու համատեղ քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու նպատակով։ Նախագահը տեղեկացրել է նաեւ, որ այս ծրագրի շուրջ քննարկումներ է ունեցել նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր քարտուղարի հետ։
Արմեն Սարգսյանը հիմնադրամի ղեկավարությանն առաջարկել է ընդլայնել Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ մեծացնելով նաեւ հիմնադրամի շարունակական աջակցությունից օգտվող ուսանողների, գիտնականների ու հետազոտողների թիվը։
Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել համատեղ գիտահետազոտական նախաձեռնությամբ «Հորիզոն 2020» ծրագրին դիմելու հնարավորության մասին։ Նկատի առնելով, որ տարին հոբելյանական է՝ նշվում է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 150—ամյակը, նախագահ Արմեն Սարգսյանը հիմնադրամի տնօրենին է նվիրել այդ առիթով թողարկված նամականիշների հավաքածուն։
Հանրապետության նախագահը դիտել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում բացված՝ մեծ հային, գործարարին ու բարերարին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը։
Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ Գալուստ Գյուլբենկյանի թանգարան, շրջել ցուցասրահներով։ Գալուստ Գյուլբենկյանը արվեստի մեծ երկրպագու էր, եւ այս թանգարանում ներկայացված է արվեստի գործերի նրա հարուստ հավաքածուն՝ նկարներ, քանդակներ, մետաղադրամներ, գրքեր, կիրառական արվեստի նմուշներ։
Արմեն Սարգսյանը երեկ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախագահը նշել է, որ թեպետ պորտուգալահայ համայնքը փոքրաթիվ է, սակայն փոքրը միշտ հարաբերական է։ «Դուք փոքր եք, բայց Գալուստ Գյուլբենկյանն ընդամենը մեկն էր՝ շատ հզոր ազգային ինքնությամբ։ Բավական է ընթերցես կամ հետեւես նրա կյանքի պատմությանը, որպեսզի մեկ անգամ եւս համոզվես, թե որքան ուժեղ եւ հզոր է եղել նրա մեջ հայկականությունը։ Լինելով, իհարկե, համաշխարհային մակարդակի ստեղծագործ գործարար մարդ՝ նա ոչնչից հսկայական գործընթացներ է սկսել, ընկերություններ ստեղծել։ Գյուլբենկյանն իսկապես ստեղծագործ մարդ էր»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ բացի մեծ գործարար լինելուց՝ Գյուլբենկյանը նաեւ մարդկային հարաբերությունների մեծ վարպետ էր։ «Իրականում, անհնար էր ոչնչից ստեղծել հսկայական արդյունք՝ առանց լինելու մարդկային հարաբերությունների պրոֆեսոր, մեկը, ով շատ լավ հասկանում էր տարբեր մշակույթներ, մարդ, ով իրար էր կապել ողջ աշխարհը՝ Վենեսուելայից սկսած մինչեւ Ավստրալիա, Եվրոպայից մինչեւ արաբական աշխարհ։ Հանձին Գյուլբենկյանի՝ ունեինք մի հայ, ով իր մեջ կրում էր համաշխարհային մշակույթը եւ այսպես կոչված բանակցային արվեստը։ Եթե Գալուստ Գյուլբենկյանը չզբաղվեր գործարար կյանքով, թերեւս լիներ աշխարհի լավագույն դիվանագետներից մեկը»,–նշել է Արմեն Սարգսյանը։
Նա խոսել է նաեւ Գյուլբենկյանի բարձր ճաշակի եւ արվեստի նկատմամբ տածած սիրո մասին, որն ամփոփվել է նրա հսկայական հավաքածուում։
«Այս շարքը կարելի է շարունակել, քանի որ գործ ունենք իրականում հանճարեղ մի մարդու հետ, սակայն այս ամենից առաջ Գալուստ Գյուլբենկյանը հայ մարդ էր եւ մեծ հայ։ Նա ոչ միայն իր ծագմամբ էր հայ, այլեւ իր մտածելակերպով, իր ամենօրյա գործունեությամբ։ Հայկականությունն ամեն տեղ էր՝ սկսած հարգանքից ծնողների, մշակույթի հանդեպ, մինչեւ վերաբերմունքը մեր ողջ ժողովրդի նկատմամբ»,–ասել է հանրապետության նախագահը՝ ընդգծելով, որ բնական է, որ Պորտուգալիա այցի շրջանակում պետք է լիներ այստեղ ու հանդիպեր հայ համայնքի հետ։
Դիմելով Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան։ Վերադառնալու է եւ իր հետ բերելու գիտության, արվեստի, մշակույթի, գործարար կյանքում ունեցած հաջողությունները։ Վերադառնալու եք Հայաստան ձեր փոքրիկների հետ, բերելու եք եւ նրանց վերադարձնեք հայրենիք, որովհետեւ նրանք են մեր ապագան ու մեր ամենամեծ արժեքը»։
Մինչ այդ Հայաստանի Հանրապետության նախագահն այցելել է Լիսաբոնի հնամյա արվեստի ազգային թանգարան։
Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներով, որտեղ պահվում են Պորտուգալիայի ամենանշանակալի արվեստի գործերն ու հավաքածուները՝ նկարներ, քանդակներ, ոսկյա եւ արծաթյա զարդեր, կահույք, դեկորատիվ արվեստի գործեր։
Արմեն Սարգսյանը դիտել է ներկայացված մշակութային ժառանգությունը եւ արվեստի այն գործերը, որոնք Պորտուգալիայի կողմից հայտարարվել են որպես «ազգային գանձեր»։
Լիսաբոնի հնամյա արվեստի ազգային թանգարանը ստեղծվել է 1884 թվականին, այստեղ պահվում են շուրջ 40 հազար ցուցանմուշներ, որոնք թվագրվում են միջին դարերից մինչեւ 19—րդ դարասկիզբ եւ կարեւոր են ոչ միայն պորտուգալական, այլեւ համաշխարհային արվեստի ժառանգության պահպանման տեսանկյունից։

10-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO