Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՊԵԿ-ի նկատմամբ հանրային վստահության աստիճանը մեծանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կոմիտեի ստորաբաժանումների գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի ուղեկցությամբ այցելել է ՊԵԿ ստորաբաժանումներ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարը նախ եղել է Արարատյան մաքսատուն—վարչությունում՝ ավտոմաքսատանը, որտեղ կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումները եւ բացթողնման համապատասխան գործառույթները։ Շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խիստ անբավարար է գնահատել մաքսատան մարքությունը եւ հանձնարարել սեղմ ժամկետներում տարածքը բերել պատշաճ վիճակի։ «Սա խայտառակ կեղտոտ տարածք է եւ անթույլատրելի վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ»,–նշել է վարչապետը եւ հանձնարարել տարածքում իրականացնել նոր գծանշումներ եւ քաղաքացիների համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տեւել է 20 րոպե։ «Մաքսատան աշխատակիցների հետ ֆիքսել ենք 20 րոպե ժամանակահատվածն ու հանգել պայմանավորվածության։ Ըստ այդմ, մեքենան պետք է 20 րոպեում մաքսազերծված լինի»,–ասել է կառավարության ղեկավարը։
Վարչապետը զրուցել է նաեւ մաքսազերծման գործընթացում գտնվող քաղաքացիների հետ, հետաքրքրվել մաքսազերծման ընթացքից եւ խնդիրներից։ Քաղաքացիներից մի քանիսը բողոքել են ավտոմեքենաների պետհամարանիշների տրամադրման խնդրից։ Նիկոլ Փաշինյանը տեղում կապ է հաստատել ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ եւ տեղեկացրել, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ։ «Մեքենաների ներկրման ծավալները կտրուկ մեծացել են։ Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց այժմ նախատեսվածից էլ ավելի է։ Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի հանրապետություն»,–նշել է վարչապետը։
Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոմիտասի 35 հասցեում գտնվող հարկ վճարողների սպասարկման սրահ, ծանոթացել ստորաբաժանման գործունեությանը, վերլուծության գործառույթ իրականացնող բաժնի աշխատանքներին։ Կառավարության ղեկավարը եղել է ՊԵԿ ուսումնական կենտրոնի լսարանում, որտեղ պարբերաբար անցկացվում են վերապատրաստումներ եւ քննություններ, հետեւել հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների վերապատրաստման դասընթացին։
Վարչապետը շրջայցի ժամանակ ծանոթացել է նաեւ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության հիմնական գործառույթներին եւ իրականացվող նախագծերին։ Մասնավորապես, կառավարության ղեկավարին են ներկայացվել ՊԵԿ սերվերային ենթակառուցվածքը, տվյալների մշակման կենտրոնը։ Այցի շրջանակում կառավարության ղեկավարը ծանոթացել է նաեւ մոնիտորինգի բաժնի, հարկ վճարողների սպասարկման եւ հեռախոսազանգերի կենտրոնի գործունեությանը։
Վարչապետը հանդիպում է ունեցել ՊԵԿ ղեկավար կազմի հետ եւ նշել. «Կարիք չկա ասելու, թե մեր ծրագրերի իրականացման եւ երկրի զարգացման համար ինչ կարեւոր ու առանցքային նշանակություն ունի Պետական եկամուտների կոմիտեն։ Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գտնել կառավարություն—ՊԵԿ—հանրություն աշխատանքի ճիշտ բալանսավորված այն նիշը, որը բոլորի համար հարմարավետություն կստեղծի եւ հնարավորություն կտա, որ մենք մեր ծրագրերն իրականացնենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ վերջին 10 ամիսների ընթացքում կատարած աշխատանքի համար, որովհետեւ եկեք խոստովանենք, որ հեշտ ժամանակներ չեն եղել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այն խնդիրները, որոնք ի սկզբանե ես դրել եմ, դրանց լուծման մեկնարկը կարծես սկսվում է, եւ մենք լավատեսորեն ենք տրամադրված։ Իհարկե, պարզ է, որ ՊԵԿ—ի աշխատանքը մեծապես պայմանավորված է տնտեսության ընդհանուր վիճակով, բայց ստվերի կրճատումը մեզ համար շատ կարեւոր ցուցանիշ է եւ ուղղություն, որը վստահություն է ներշնչում պետական կառավարման մարմինների աշխատանքի եւ ընդհանրապես ապագայի նկատմամբ։
Երբ երկու օր առաջ տնտեսական բլոկի ներկայացուցիչներով Դիլիջանում քննարկում էինք անցկացնում, կային տարբեր գաղափարներ, որոնք քննարկում էինք։ Կան նաեւ շատ տարբեր մարտահրավերներ, որոնց հետ պետք է առերեսվենք։ Բայց այդ ողջ քննարկման արդյունքում անընդհատ մի տերմինի էինք բախվում՝ հարկեր—ՀՆԱ ցուցանիշին։ Այս առումով, իհարկե, այդ ցուցանիշն ապահովելու կարեւոր գործառույթը, առաջամարտիկը ՊԵԿ—ն է։ Եվ կարեւոր եմ համարում ու կարծես դա նկատելի է, թեկուզ ոչ մեծ ծավալներով, թեկուզ ոչ անառարկելիորեն, բայց ՊԵԿ—ի նկատմամբ հանրային վերաբերմունքը փոխվում է, վստահության աստիճանը մեծանում է, եւ ուզում եմ, որ ՊԵԿ—ի իմիջի փոփոխությունն անընդհատ եւ լավ տեմպերով շարունակվի։
ՊԵԿ ասելով՝ մարդկանց մոտ պետք է բոլորովին ուրիշ ասոցիացիաներ առաջանան։ Հույս ունեմ, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ջանքերի համար, որ ներդրվում են այդ ուղղությամբ։ Իհարկե, հատկապես այստեղ այս շեշտադրումն անելը շատ կարեւոր է, որովհետեւ այսօր, ըստ էության, ՊԵԿ—ը թվայնացման ոլորտում կարծես մեր պետական կառավարման համակարգի առաջամարտիկն է, իսկ թվայնացումը նույնպես մեր կառավարության համար առաջնահերթություն է։ Դա հնարավորություն պետք է տա, որ պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը եւ մակարդակն էականորեն բարձրանան։ Անպայման այդ ուղղությամբ պետք է գնանք առաջ։
Պարոն Անանյան, աշխատանքային քննարկումների ընթացքում այս մասին խոսել ենք, եւ կարծում եմ՝ մեր գործընկերները պետք է իմանան, որ մեր աշխատանքային քննարկումների մթնոլորտը վերջին 10 ամիսների ընթացքում բարելավվել է, այդ քննարկումների մեջ լարվածությունը վերանում է, եւ ես դրա համար ցանկանում եմ Ձեզ եւ ներկաներին շնորհակալություն հայտնել։ Ցանկանում եմ սա արձանագրելով՝ բոլորիս քաջալերել, որպեսզի մենք այս պրոցեսը վստահ եւ հաստատակամ շարունակենք, որովհետեւ իսկապես սա այն կարեւոր անկյունաքարերից է, որի վրա պետք է մեր ապագան կառուցենք»։

10-04-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO