Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Չբացահայտված հնարավորություններ

Հայաստանի քաղաքական ներկայացվածության ընդլայնումն առաջնահերթություն է

Խորհրդարանական դիվանագիտությունը բացառիկ դերակատարություն ունի յուրաքանչյուր պետության արտաքին քաղաքականության մեջ եւ կոչված է լրացնելու, համապարփակ դարձնելու այն։ Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման եւ կարեւորության մասին «ՀՀ»—ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, արեւելագետ Գոռ Գեւորգյանի հետ։
Ըստ նրա, արտաքին քաղաքական հարթակում ՀՀ—ի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներն ու մարտահրավերները հնարավոր չէ հաղթահարել առանց խորհրդարանական դիվանագիտության։ Ասվածն առավել առարկայական է դառնում հատկապես 2018 թ ապրիլից մեկնարկած ներքաղաքական գործընթացների համատեքստում։
«Խորհրդարանի դերակատարությունը չափազանց մեծ է լինելու ՀՀ արտաքին քաղաքականության առջեւ ծառացած մարտահրավերների՝ Արցախի հիմնախնդրի լուծումից մինչեւ ՀՀ պետական քաղաքական շահերի տարածումը, ամրապնդումը եւ զարգացումը ապահովելու հարցում, որը եւ ժամանակի ընթացքում կարժանանա բարձր գնահատականի»,–ասաց Գեւորգյանը։
Արտաքին քաղաքականության հարթակում պատգամավորն առաջարկում է բացառել «հարմարվողականություն» եզրույթը եւ բովանդակային առումով որպես առավել նպատակահարմար եզրույթներ առաջարկում է «համակեցությունը» կամ «փոխգործակցությունը»։ «Համարձակությունն արտաքին քաղաքականության բաղադրիչն է, իսկ դիվանագիտությունը՝ նախաձեռնողականության եւ, ինչու ոչ, քաղաքական հարթակում որոշակիորեն հարձակողական եւ դիրքերի ամրապնման տեսակ, այլ ոչ թե՝ պարտվողականության եւ քաղաքական նահանջի գործունեություն։ Խորհրդարանական դիվանագիտության գլխավոր հենասյունը կառուցվում է հենց այս արժեքի շուրջ։ Այդ իմաստով վերջին շրջանում Հայաստանի թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունների ներկայացուցիչների կողմից հնչած համարձակ եւ իրավիճակին համարժեք հայտարարությունները գրագետ եւ կառուցողական են եղել»,–ասաց Գեւորգյանը։
Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններին անդրադառնալով՝ պատգամավորը նշեց, որ մենք ունենք ավանդական մի քանի ուղղություններ. առաջինը՝ արցախյան հիմնախնդրի շուրջ ծավալված քաղաքականությունն է, որի հիմքում դրված է եւ շարունակաբար այդպես էլ կլինի, Արցախի համար երկու հայկական պետությունների ժողովուրդների դիրքորոշմանը համապատասխան կարգավիճակի ձեռքբերումը։
Հաջորդ կարեւորագույն ուղղություններից է հարաբերությունների զարգացումը Ռուսաստանի, ԱՄՆ—ի, եվրոպական երկրների հետ եւ եվրասիական հարթակում։ Գեւորգյանն ընդգծեց, որ մեծ ուշադրություն է պետք դարձնել մեր երկրի քաղաքական ուղեգծի եւ գործունեության ընդարձակմանը Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրների ուղղությամբ։ «Որքան էլ շատերի համար տարօրինակ թվա, բայց ավելի քան համոզված եմ, որ առաջիկայում աշխարհի շարժիչ ուժը լինելու են զարգացող երկրները, որոնց թվին են դասվում Լատինական Ամերիկայի, Ասիայի եւ Աֆրիկայի երկրները։ Այս դաշտում մենք շատ անելիքներ ունենք»,–ասաց զրուցակիցս՝ նշելով, որ թերեւս խնդրահարույց է ռեսուրսների ներգրավվածության հարցը, սակայն ակնկալում է, որ համասփյուռ հայությունն իր աջակցությունը կցուցաբերի։ Իսկ թե ինչ կարեւորություն են ներկայացնում Աֆրիկան, Ասիան եւ Լատինական Ամերիկան, բավական է դիտարկել այդ տարածաշրջանի պետությունների ապրանքաշրջանառության ցուցանիշները եւ կշիռը համաշխարհային շուկայում, ինչպես նաեւ տարբեր բովանդակության տարաձայնությունների, հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացներում ունեցած մասնակցությունը եւ առհասարակ նրանց դերակատարությունը միջազգային հարաբերություններում։
«Այո, մենք գնում ենք եվրոպական ուղղությամբ, բայց չմոռանանք, որ Ասիան շարժիչ ուժ է։ Հայաստանը՝ որպես Առաջավոր Ասիայի բաղկացուցիչ մաս, նույնպես պետք է դերակատարություն ունենա մեր տարածաշրջանում եւ ամրապնդի իր հեղինակությունը, ինչը մենք ունենք։ Արաբական 22 երկրների ճնշող մեծամասնությունում հայի տեսակը հարգված է եւ պահանջված»,–փաստեց արեւելագետը։
Իսլամական աշխարհում դաշնակիցներ գտնելու նպատակով Ադրբեջանը փորձում է արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես քրիստոնյա եւ մահմեդական աշխարհի բախում, մինչդեռ մենք մահմեդական երկրներից շատերի հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ։ Իսլամական աշխարհում հեղինակավոր կազմակերպություններից մեկը «Իսլամական Համաժողովն» է, որը համարվում է իսլամական համերաշխության հարթակ։ Այստեղ կարեւոր դերակատարություն ունի նաեւ աֆրիկյան պետությունների բլոկը, որոնց նկատմամբ մեր, այսպես կոչված, «զոնդաժային» քաղաքականությունը Գեւորգյանը արդյունավետ է համարում մեզ համար։ «Եթե աֆրիկյան երկրների հետ հարաբերություններ չզարգացնենք, ապա շատ մեծ հնարավորություններ բաց կթողնենք, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվորեն աշխատում են այս հարթությունում։ Չմոռանանք, որ Թուրքիան հավակնում է աշխարհում իսլամական առաջնորդի դերը ստանձնել, բայց մյուս իսլամական երկրները, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Ինդոնեզիան, հազիվ թե թույլ տան Թուրքիային գերակա դիրք զբաղեցնել»,–ասաց զրուցակիցս։
ՈԴ գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտում գիտահետազոտական աշխատանքներ կատարելիս պատգամավորը ակադեմիական մակարդակում ուսումնասիրել է Աֆրիկայի նշանակությունը ապագայի տեսլականում։ Նա ափսոսանքով նկատեց, որ ձեւավորված կարծրատիպերի պատճառով այս մայրցամաքն ընկալվում է որպես սովի եւ աղքատության հոմանիշ, մինչդեռ դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, օրինակ՝ Գաբոն պետությունը մոտավորապես հինգ անգամ հարուստ է ՀՀ—ից, իսկ Հարավաֆրիկյան Հանրապետությունը ադամանդագործության կենտրոն է, իրենց ծանրակշիռ տեղն ունեն նաեւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները, որոնք հիմնականում արաբական են։ Գեւորգյանի կարծիքով, աֆրիկյան ուղղությամբ ՀՀ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը պետք էր շատ ավելի վաղ սկսել։
«Դրան է նպաստում ֆրանկոֆոնիային մեր ներգրավվածությունը, քանի որ կա աֆրիկյան երկրների ֆրանկոֆոն բլոկ, որոնք ավանդաբար եղել են Ֆրանսիայի շահերի գոտում։ Բացի դրանից, կան այլ ֆրանկոֆոն երկրներ, որոնք մեզ համար նույնպես կարեւոր են, եւ այդ երկրների ներուժն էլ պետք է օգտագործենք։ Այդ ուղղությամբ պետք է շարժվել քայլ առ քայլ, առանց շտապողականության, բայց միանշանակ է, որ քայլեր պետք է ձեռնարկել»,–նշեց նա։
Նույն հաջողությամբ Հայաստանի ներկայությունը պետք է մեծացնենք նաեւ Լատինական Ամերիկայի ուղղությամբ, որը հսկայական մարդկային ռեսուրսներով եւ տնտեսական անսպառ կարողությամբ տարածաշրջան է։ Այդ ուղղությամբ հնարավորությունը բաց թողնելը չափազանց մեծ վրիպում կլինի։ Ներկա դրությամբ պատգամավորը ավելի քան վստահ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության եւ Ազգային ժողովի խորհրդարանական դիվանագիտության առջեւ կանգնած այս խնդիրները կարելի է հաջողությամբ լուծել, ինչը քաղաքական բարենպաստ հարթակ կստեղծի մեր պետության համար։ Գեւորգյանի խոսքով, մեր երկրում կան կադրային բավարար ռեսուրսներ երկրի արտաքին քաղաքական շահերից բխող քաղաքականությունն իրականացնելու համար։ ԱԳՆ—ի եւ Ազգային ժողովի, մասնավորապես՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի միջեւ ձեւավորվում է համագործակցության այն շրջանակը, որի հիման վրա կմշակվի հստակ օրակարգ։ «Մնացածը գույքագրման խնդիր է, թե ով ինչ կանի արտաքին քաղաքականության իրականացման գործում։ Այս ոլորտում առաջին գործիքակազմը հմուտ կադրերն են, մարդկային ներուժը, որը կա թե՛ ԱԳՆ—ում, թե՛ խորհրդարանում։
Դրանք այն մարդիկ են, որոնք ունեն բավականաչափ փորձ եւ գիտելիքներ միջազգային հարաբերությունների բնագավառում եւ իրենց անմիջական մասնակցությամբ կկարողանան հաջողությամբ լուծել առկա խնդիրները։ Չմոռանանք, որ հայը որպես կառուցողական եւ ստեղծագործ տեսակ չափազանց գնահատված է ամբողջ աշխարհում»,–ընդգծեց պատգամավորը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

11-04-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO