Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պարենային անվտանգությունն է աչքի առաջ

Խոշոր եղջերավորներ ձեռք բերողներն էլ կսուբսիդավորվեն

Երեկ համագյուղացիս ինձ զանգել էր ու խնդրում էր հետը գնամ՝ մի բանկից վարկ վերցնելու։ Պարզվեց՝ ուզում է 15 կով առնել, անասնապահությամբ զբաղվել, կաթ, մածուն ծախել, տան հոգսերը հոգալ։ Ասաց՝ կբազմացնեմ՝ կաշին էլ կծախեմ։ Մի խոսքով հուսավառված էր։ Ձայն չեմ հանում։ Որ բանկը մտնում ենք, 13—15 տոկոս վարկ են առաջարկում, որ վերջնահաշվարկում մինչեւ 18—20 տոկոս «կանգնում» է։ Հերթական բանկն էինք ուզում մտնել, ձեռքից քաշեցի. ասում եմ՝ նույն նպատակի համար կարող ես 2 տոկոսով վարկ վերցնել, ու պատմում եմ ծրագրի մասին։ Զարմանում է՝ բա ինչո՞ւ շուտ չասացիր։ Ծիծաղում եմ՝ ես էլ իմ հաշվարկն ունեմ՝ նյութ գրելու…
Ինչեւէ։ Տեղեկացնում ենք, որ 2019—2024թթ. տավարաբուծության զարգացման ծրագիր կա, որ խրախուսում է խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերումը, եւ այդ նպատակով նախատեսվում է տրամադրել սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկեր (առավելագույնը 12 տոկոս վարկի մինչեւ 10 տոկոսային կետի սուբսիդավորում)։ Ասենք նաեւ, որ մենք նման ծրագիր ունեցել ենք 2007—2015թթ. համար, որի շրջանակում ներկրվել է 2,506 գլուխ տոհմային երինջ, որից հոլշտին ցեղի՝ 981 գլուխ, շվից ցեղի՝ 932 գլուխ եւ սիմենթալ ցեղի՝ 593 գլուխ («ՀՀ»—ն այս ցեղերի որակական հատկանիշներին անդրադարձել է տոհմաբուծության խնդիրների քննարկման ժամանակ—Ա.Մ.)։ Քանի որ տավարաբուծությունը գյուղատնտեսության առանցքային ճյուղերից է, եւ այս ճյուղի արդյունավետությամբ էլ է մեծապես պայմանավորված երկրի պարենային անվտանգությունը (կաթով եւ մսով ապահովվածություն), ուստի պետությունը որոշել է առավել գործուն մեխանիզմներ կիրառել ոլորտի առաջխաղացմամբ։ Իսկ այդ առավել գործունը հենց ֆինանսական աջակցությունն է։
Մինչ անդրադառնալը այն հարցին, թե այդ երկու տոկոսանոց վարկերը ինչ կարգով են տրվելու, մի փոքր ոլորտի վիճակից խոսենք։
Գյուղատնտեսության նախարարության մեզ տրամադրած տվյալների համաձայն, անասնաբուծությունը գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50 տոկոսն է։ Նախորդ տարի մեր երկրում անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ դրամը ստացվել է տավարաբուծությունից։ Սակայն, պայմանավորված խոշոր եղջերավոր կենդանիների կաթնային ու մսային մթերատվության ցածր ցուցանիշներով, տավարաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի ներկայիս ծավալները դեռ հեռու են բավարար լինելուց։ Որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի, թե ինչ ասել է «հեռու է բավարար լինելուց», պարզաբանենք, որ մեր կովերի միջին կաթնատվությունը տարիներ շարունակ տատանվում է 2000 կգ—ի սահմաններում, իսկ մսի արտադրության նպատակով աճեցվող կենդանիների նախասպանդային զանգվածը չի գերազանցում 320 կգ—ն։ Այն պարագայում, երբ տավարաբուծության վարման ժամանակակից տեխնոլոգիաներն ու բարձր մթերատու ցեղերի գենոֆոնդի օգտագործումը հնարավորություն են ընձեռում կովերից ստանալ տարեկան առնվազն 4000 կգ կաթ, իսկ մսի համար բտված տավարն իրացնել 450 կգ եւ բարձր կենդանի զանգվածով։
Որպեսզի պարզ դառնա, թե կաթնատվությունը երկու անգամ ավելացնելով՝ ինչ կշահենք, ասենք, թե քանի գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունենք։ Ըստ վիճակագրական տվյալների, 2018թ. հունվարի 1—ի դրությամբ հաշվառվել է ընդհանուր առմամբ 590.6 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, այդ թվում՝ 266.8 հազար գլուխ կովեր, որի 99 տոկոսը կենտրոնացված է բնակչության (ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող) տնտեսություններում։
Գանք մսի ու կաթի արտադրության ցուցանիշներին։ Կաթի համախառն արտադրության առավելագույն ցուցանիշ արձանագրվել է 2017թ.՝ 758.2 հազար տոննա։ Սակայն, պայմանավորված նույն տարում կովերի գլխաքանակի կրճատմամբ, կաթի արտադրության ծավալը 2018թ. կազմել է 697.7 հազար տոննա (8 տոկոս անկում)։ Իսկ կովերի գլխաքանակի կրճատման ուղղակի ազդեցությունը կաթի արտադրության ծավալների վրա անմիջական տեսանելի է, որովհետեւ կաթի համախառն արտադրանքում կովի կաթի տեսակարար կշիռը 93 տոկոս է։
Այլ տվյալներ էլ ներկայացնենք՝ ներկրման եւ արտահանման։ Ըստ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների՝ 2017թ. հանրապետություն է ներկրվել 484 գլուխ, իսկ արտահանվել՝ 13,590 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ, իսկ 2018թ.՝ ներմուծվել է 2,439 գլուխ եւ արտահանվել է 3,292 գլուխ։ Այսպիսով, 2017թ. խոշոր եղջերավոր կենդանիների զուտ արտահանումը կազմել է 13,106 գլուխ, իսկ 20182.՝ 853 գլուխ կամ նախորդ տարվա համեմատ շուրջ 15 անգամ պակաս։ Եվ 2018թ. ներկրված եւ չարտահանված խոշոր եղջերավոր կենդանիների միայն 25 տոկոսն է (214 գլուխ) օգտագործվել հետագա բուծման նպատակով, իսկ 75 տոկոսն իրացվել է որպես միս։
Ի դեպ, գյուղնախարարությունը հարցում է ուղարկել ՊԵԿ եւ պատասխան ստացել, որ 2013—2018թթ. հանրապետություն է ներկրվել ընդհանուր առմամբ 2,195 գլուխ տոհմային ԽԵԿ (հոլշտին, շվից, սիմենթալ, ջերսեյ եւ աբերդին—անգուս ցեղեր), որը կազմում է նույն ժամանակահատվածում հնրապետություն ներկրված խոշոր եղջերավոր կենդանիների ընդհանուր գլխաքանակի շուրջ 49 տոկոսը։ Նշված ժամանակահատվածում հանրապետություն տոհմային ԽԵԿ—ի առավելագույն գլխաքանակ ներմուծվել է 2013թ. (705 գլուխ), իսկ նվազագույնը՝ 2014թ. 65 (գլուխ)։
Սա է ոլորտային հակիրճ ընդհանուր պատկերը։ Եվ գյուղնախարարությունը համոզված է. քանզի ներուժը կա, պետությունը պե՛տք է աջակցի։ Ընդհանրապես գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնաբուծության զարգացման նպատակով նախարարությունն իրականացնում է «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տնտեսավարողներին մինչեւ 5 տարի մարման ժամկետով (հաշվի առնելով ներդրումների ուղղվածությունը) տրամադրվում են 3—15 մլն դրամի չափով տարեկան 3—5 տոկոս տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր (փաստացի 14 տոկոսի փոխարեն)։ 2018թ. սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկերի շուրջ 60 տոկոսն ուղղվել է անասնաբուծական ծրագրերի ֆինանսավորմանը։
Հիմա արդեն ավելի լավ պայմանների մասին կարող ենք խոսել. ինչպես վերեւում ասացինք՝ 2 տոկոսանոց վարկերի։ Եվ ասենք, որ սուբսիդավորման եղանակով տոհմային անասնաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրեր են իրականացվում նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններ Ռուսաստանում եւ Ղազախստանում։ ՌԴ—ում, օրինակ, դեռ 2012թ. կա «Դաշնային բյուջեից տոհմային անասնաբուծության աջակցության նպատակով ՌԴ սուբյեկտների բյուջե հատկացվող սուբսիդիաների տրամադրման եւ բաշխման կանոնները», Ղազախստանում՝ տոհմային անասնաբուծության աջակցությանն ուղղված սուբսիդավորման կանոնները։ Բայց այս ծրագրերի շրջանակներում մասնակի փոխհատուցվում են ինչպես ձեռք բերվող տոհմային կենդանիների արժեքը, այնպես էլ՝ դրանց պահպանման ու կերակրման ծախսերը։
Ինչպես է մեզ մոտ, վարկավորման ինչ մեխանիզմներ են գործելու, ինչ պայմաններով, եւ ովքեր կարող են ստանալ այդ վարկերը։ Այս մասին հաջորդիվ կխոսենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

11-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO