Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՆԱԽԱԳԱՀ


Հանդիպումներ Պորտուգալիայում

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հանդիպում է ունեցել երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի հետ, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Պորտուգալիա։
Ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչությունները՝ Պորտուգալիայի նախագահը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար եւ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ու նրա անունը կրող հիմնադրամի գործունեության մասին։
Նախագահ Սարգսյանն իր հերթին բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մարդասիրական ու մշակութային գործունեությունը եւ նշել է, որ հիմնադրամը յուրատեսակ կամուրջ է հայ—պորտուգալական հարաբերություններում։
Հայաստանի եւ Պորտուգալիայի նախագահները մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Նրանք համակարծիք են եղել, որ երկու երկրները հաջող գործընկերներ կարող են լինել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում։
Անդրադառնալով Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ։
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն՝ զրուցակիցներն առանձնացրել են նաեւ զբոսաշրջության ոլորտը։ Նշելով, որ Հայաստանից ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ կարող են այցելել Պորտուգալիա եւ ավելի մեծ թվով պորտուգալացիներ կարող են գալ եւ բացահայտել Հայաստանը՝ կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության բարելավման խնդիրը եւ հնարավորությունների ուսումնասիրումը։
Նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրել է Պորտուգալիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան։
Իր հերթին նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան հրավիրել է Հայաստանի իր գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարել Պորտուգալիա։
Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ այդ երկրի գիտության, տեխնոլոգիաների եւ բարձրագույն կրթության նախարար Մանուել Հեիտորի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ գիտատեխնիկական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն ունի Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման ծրագրի նկատմամբ, քանի որ այս ոլորտում ունի մեծ գիտական ներուժ։

11-04-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO