Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Պատմական շանս ունենք իսկապես անկախ դատական համակարգ ունենալու»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է ոչ միայն կատարված աշխատանքը, այլեւ դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները։ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հիմքում դրված հիմնական սկզբունքները միտված են անկախ, անաչառ, մատչելի, արդյունավետ, հաշվետվողական, թափանցիկ արդարադատության իրականացմանը։ Ելակետային է եղել այն համոզմունքը, որ դատական իշխանությունը պետք է դիտարկել ոչ թե որպես ինստիտուտների համակարգ, այլ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում իր համարժեք տեղն ու դերն ունեցող իշխանություն։
Ներկայումս Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունն իրականացվում է համակարգային մոտեցմամբ՝ խնդիրների լուծումը դիտարկելով փոխպայմանավորվածության մեջ, իրականացնելով ծրագրանպատակային քաղաքականություն։ Առանցքային են դատական իշխանության ապակենտրոնացման ու գործունեության իրավական երաշխիքների ամրապնդման, հանրային հաշվետվողականության ապահովման, արդյունավետ արդարադատության նախադրյալների ստեղծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Առանձնապես կարեւորվում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրման, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգի արմատավորման, արդարադատության համակարգային մշտադիտարկման ապահովման, արդարադատության ծախսատարության կրճատման, դատական արխիվների եւ ընթացիկ գործերի ամբողջական թվայնացման համակարգի արմատավորման, դատարանների շենքային ու նյութատեխնիկական պայմանների որակական բարելավման, դատարանների ու դատավորների նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ապահովման, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության, նրանց գործունեության գնահատման՝ օբյեկտիվ չափանիշների վրա խարսխված համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Անիմացիոն տեսահոլովակների միջոցով ներկայացվել է մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքներն ու էլեկտրոնային արդարադատության զարգացման ուղենիշները, ճանապարհային քարտեզը։ Ներկայացվել է նաեւ դատական իշխանության պաշտոնական նոր կայքը։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Բարձրագույն դատական խորհրդի մեծարգո՛ նախագահ,
Բարձրագույն դատական խորհրդի հարգելի՛ անդամներ,
Պետական այրե՛ր, դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,
հյուրե՛ր, լրագրողնե՛ր,
Նախ թույլ տվեք շնորհավորել Բարձրագույն դատական խորհրդին գործունեության մեկ տարվա առիթով եւ արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններն ինստիտուցիոնալ ամրապնդելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը։ Այսինքն, մենք ժողովրդավարության, օրինականության հարցում իսկապես կարեւոր փոփոխություններ ենք արձանագրում, բայց որպեսզի այդ փոփոխություններն ինստիտուցիոնալ առումով երաշխավորվեն, հարկավոր է, որ դրանք ունենան ինստիտուցիոնալ երաշխիքներ, եւ այդ երաշխիքներից կարեւորագույնն անկախ դատական համակարգն է։
Կարծում եմ, որ նորություն չէ այս արձանագրումը, նորությունն այլ բանի մեջ է, որ մենք, ըստ էության, անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը երկրում կապահովի արդարությունը, օրինականությունը, հակակշիռների եւ փոխզսպումների մեխանիզմը։ Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ուզում եմ խոսել այսօրվա եւ ապագայի մասին եւ ասել, որ երաշխավորվում է մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար անկախ, իրապես անկախ, ոչ թե թղթի, վերնագրի, հայտարարության մեջ, դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է։ Եվ այդ հարցը եղել է մեր օրակարգում առաջին օրից։
Ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել եւ հայտարարել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ ընդհանրապես միջամտել դատական իշխանության եւ համակարգի գործունեությանը։ Սա չափազանց կարեւոր արձանագրում է, եւ ես ուզում եմ, որ մենք՝ բոլորս, այս արձանագրմանը լուրջ վերաբերվենք։
Եթե անգամ հանկարծ իշխանության տարբեր օղակներից գտնվեն մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր կգործեն կամ կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նրանք ուրեմն գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի դեմ։ Ես ուզում եմ սա հստակ արձանագրել։ Եվ շատ կարեւոր է, որ Հայաստանի դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այս հնարավորությունից։ Սրա համար հարկավոր է, որ Հայաստանում լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը եւ գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակում։
Եվ այս իրավիճակն ապահովելու համար մեզ հարկավոր է նաեւ երկրորդ պայմանը, որ դատական համակարգից իսպառ վերանա կոռուպցիան։ Մենք հույս ունենք, հստակ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել, անկախ նրանից՝ դատավոր է, նախարար է։ Որեւէ մակարդակի կոռումպացված պաշտոնյա չի կարող հանգիստ քնել, եւ նա պետք է իմանա, որ արդարությունը, արդարադատությունը, պայմանականորեն ասած՝ ժողովուրդը, գալու է իր հետեւից՝ եթե ոչ այսօր, վաղը, եթե ոչ վաղը, ուրեմն մյուս օրը։
Ես սա ասում եմ մի վերջնական եզրակացության համար. այսօր մենք պատմական շանս ունենք Հայաստանում իսկապես ունենալ անկախ դատական համակարգ։ Այսօր մենք, ըստ էության, չունենք որեւէ քաղաքական խոչընդոտ այդ պրոցեսին, այդ հաղթանակին խոչընդոտելու, արգելակելու համար, եւ ես հույս ունեմ, որ այսօրվա այս շանսը կօգտագործվի։ Ես համոզված եմ, որ այսօրվա շանսը կօգտագործվի, այլ բան է, թե ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կնպաստեն այդ շանսի իրացմանը, ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կխանգարեն այդ շանսի իրացմանը։
Եթե պարզվի, որ խանգարողներ չկան, մենք այդ նպատակին կհասնենք շատ արագ, արդյունավետ, իսկ եթե կպարզվի, որ խանգարողներ կան, մենք ստիպված պիտի լինենք սկզբից լուծել խանգարողների հարցը, ապա միայն նոր անկախ դատական համակարգի հարցը։ Ես հավատում եմ, որ հենց այս պահին գոյություն ունեցող դատական համակարգում գոյություն ունի այն պոտենցիալը, որ մեզ կարող է բերել այս ցանկալի հանգրվանին՝ ՀՀ—ում իրապես անկախ, արդար, օրինական եւ վստահելի դատական համակարգ ունենալուն։ Եվ ես այսօրվա մեր հավաքը համարում եմ արձանագրումն այն բանի, որ մենք այդ հնարավորությունը որեւէ կերպ բաց չենք թողնի։ Շնորհակալություն»։
Միջոցառման ավարտին Նիկոլ Փաշինյանը Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել խորհրդի նոր շենքում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին։

11-04-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO