Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԼՂՀ


Մայիսյան եռատոնի ծրագիրը պատրաստ է

Կայացել է կառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ—մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ կայացել է հաղթանակի, ԱՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Հանձնաժողովի նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է ծրագրով նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը։ Մինչեւ տոները ավարտին կհասցվեն զորամասերի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։ Տարաբնույթ միջոցառումներ կիրականացվեն ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Շուշիում, այնպես էլ հանրապետության բոլոր բնակավայրերում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է այցելություն Հայրենական մեծ պատերազմի վետերաններին։ Կկազմակերպվի Շուշիի ազատամարտի մասնակիցների ընդունելություն, ինչպես նաեւ հանդիպումներ զորամասերում, բարձրագույն եւ հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Արիության դասեր կանցկացվեն «Մեր հաղթանակների մայիսը» թեմայով։ Նախատեսվում է այցելություն արցախյան ազատամարտի առաջին խմբի հաշմանդամների ընտանիքներ, ապրիլյան քառօրյայում զոհված մարտիկների գերեզմաններ։
Եռատոնի կապակցությամբ ԱՀ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, արցախյան ազատամարտի վետերանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կայցելեն ՊԲ զորամասեր եւ առաջնագիծ։ Տոնական համերգներ կկազմակերպվեն Ստեփանակերտի տարբեր թաղամասերում եւ ՊԲ զորամասերում։ Նախատեսվում է պարգեւատրման արարողություն ԱՀ նախագահի նստավայրում, ինչպես նաեւ հանդիսավոր երեկո Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում։ Հանրապետության շրջկենտրոններում եւ համայնքներում նույնպես տեղի կունենան հանդիսավոր ժողովներ եւ հանրահավաքներ։
Մայիսի 9—ին զինվորական շարասյուները քայլերգով կանցնեն Ստեփանակերտի եւ շրջկենտրոնների փողոցներով։ Առավոտյան նախատեսվում է քայլերթ՝ ԱՀ նախագահի նստավայրից դեպի հուշահամալիր, ծաղկեպսակների տեղադրում։ Հանդիսավոր միջոցառման մասնակիցները կմեկնեն Շուշի՝ ծաղիկներ խոնարհելու բերդաքաղաքն ազատագրած առաջին տանկ—հուշարձանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։ Եռատոնին նվիրված միջոցառումները կեզրափակվեն Վերածննդի հրապարակում՝ տոնական համերգով ու հրավառությամբ։ Մայիսի 10—ին Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցում կկատարվի պաշտպանության բանակի օրհնության կարգ։
Նիստում հանձնաժողովի անդամները հանդես են եկել մի շարք առաջարկություններով, կարեւորվել է հանրապետության բնակչության լայն զանգվածների ակտիվ ներգրավումն ու մասնակցությունը տոնական միջոցառումներին։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

11-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO