Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԼՂՀ


Նոր Մարաղայում ամոքում են հին վերքերը

27 տարի առաջ Ադրբեջանն իրականացրեց Մարաղայի բնակչության սպանդը

«Մարաղայի ոճրագործությանը պիտի իրավական գնահատական տրվի», «Մարաղայի սպանդն իրականացնողները պետք է պատժվեն», «Մարաղայի հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի»։ Այս բովանդակությամբ եւ նմանատիպ այլ կարգախոսներով էին երեկ Արցախի երիտասարդական կազմակերպությունների եւ բուհերի ուսանողության ներկայացուցիչները Նոր Մարաղայի բնակիչների հետ հանրահավաք կազմակերպել գյուղի գլխավոր հրապարակում, որտեղ վեր է խոյանում 27 տարի առաջ ադրբեջանցիների իրականացրած ցեղասպանությանը զոհ գնացած խաղաղ բնակչության հիշատակը խորհրդանշող հուշարձանը։
«Հանցագործություն կատարողը նույն ադրբեջանցին էր, ինչպես 100 տարի առաջ Շուշիում հայերի կոտորածների ժամանակ,–ասում է Մարաղայի սպանդից մազապուրծ Էլզա Պողոսյանը, որն ընտանիքով արմատ է ձգել Նոր Մարաղայում։–Միջազգային հանրությանը պիտի հասկանալի լինի, որ թուրքը երբեք չի փոխել իր ձեռագիրը։ Մինչեւ նա խստորեն չպատժվի մարդկության դեմ իրականացրած ծանր հանցանքների համար, իրեն միշտ էլ սանձարձակ է պահելու։ Մենք մեր իրավունքի, մեր արժանապատվության պահանջատերն ենք եւ պիտի աչալուրջ լինենք, քանի դեռ թշնամին չի հրաժարվել Արցախին վերստին տիրանալու գայթակղությունից։ Մարաղան նորից պիտի հայկական լինի, ու աշխարհով մեկ սփռված, սպանդից մազապուրծ ողջ մնացածները պետք է վերադառնան հարազատ ծննդավայր»։
Դառը ճակատագրի բերումով 1995—ին մարդիկ հիմնադրել են Նոր Մարաղան, որտեղ վերաբնակություն են հաստատել նախկին ծննդավայրից բռնի տեղահանվածները։ Մահից հրաշքով փրկվածները ապաստան են գտել աշխարհի տարբեր անկյուններում, ու նրանցից միայն 450 շունչ է հաստատվել Խաչենագետի ափին։ Արցախի իշխանությունները նրանց համար պայմաններ են ստեղծել՝ կառուցելով բնակարաններ, ենթակառուցվածքներ։ Նոր Մարաղայում այսօր շուրջ 100 երեխա է սովորում։ Ու քանի որ գյուղում նկատելի աճ է սպասվում, կառավարությունը ծրագրում է նոր կրթօջախ կառուցել։ Գրեթե բոլոր ընտանիքները հողի սեփականատերեր են, ու ստացած եկամուտները հերիքում է ոչ միայն հոգալու իրենց կարիքները, այլեւ ավելցուկ մթերքը դուրս բերելու շուկա։ Ասել է թե՝ գյուղն ապրում է իր առօրյայով, իր հոգսերով։ Սակայն մարդիկ չեն հուսահատվում, համոզված են, որ մի օր ազատագրվելու է թշնամու կողմից գերեվարված իրենց բնակավայրը, ու դարձյալ վերադառնալու են հարազատ օջախներ։
Մեծ է կորստի ցավը։ Այսօրվա պես հարազատների հիշողությունից չեն ջնջվում սահմռկեցուցիչ այն տեսարանները, որ ազերի դահիճները կազմակերպել էին անմեղ մարդկանց բնաջնջելու համար։ «Մարաղայում տեղի ունեցածը շարունակությունն է 1915թ. օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության, 1923—ին՝ Շուշիում իրականացված ջարդերի, 1988—ին՝ Սումգայիթում, իսկ 1989—ին՝ Բաքվում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների, որոնք ուղեկցվում էին դաժան սպանություններով, թալանով ու հրկիզումներով։ Այն Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում իրականացված ոճրագործությունների հերթական օղակներից է։ Դարեր էլ անցնեն՝ այդ սոսկալի արյունահեղությունը չի մոռացվի»,–հավատացած է Մարաղայի սպանդից տուժած Վալյա Խաչիկյանը։
Մարաղայի բնակիչ Սեդա Պողոսյանը, ում «հաջողվել» է թաքստոցում պատսպարվել ու ռազմագործողություններից հետո գիշերը ծածուկ հեռանալ գյուղից, չի մոռացել մղձավանջային տեսարանները. «Կանայք, ծերերն ու երեխաները թաքնվել էին նկուղներում ու բլինդաժներում։ Ադրբեջանցիներից մի քանիսը հոտն առնելով, սկսեցին մոտենալ այն բլինդաժին, որտեղ նաեւ ես էի հարսիս ու մանկահասակ թոռներիս հետ պատսպարվել։ Ազերիները կարգադրեցին դուրս գալ։ Աստիճաններով առաջինը սկսեց բարձրանալ ծերունի Սաշան, ապա Ասյան ու Զաբելան։ Հենց որ նրանք հայտնվեցին վերեւում, տեղնուտեղը գնդակահարեցին։ Հարսս՝ երեխաներին թողնելով ինձ մոտ, նույնպես աստիճաններով վերեւ բարձրացավ։ Ադրբեջանցին, որ մտադիր էր դանակով հարվածներ հասցնել ու տեղում սպանել, մի պահ կանգ առավ ու նրանից սկսեց պոկել թանկարժեք զարդերը։ Վերջինս ուժասպառ սկսեց փախչել, եւ թուրքը կրնկակոխ հետեւում էր նրան։ Երբ բլինդաժից դուրս նետվեցին մյուս պատսպարվողները, թալանով զբաղված ազերիները իսկույն վրա հասան հոշոտելու կացիններով ու դանակներով։ Գլխի չընկա, թե երեխաների հետ ինչպես վազեցի դեպի հարեւան այգին եւ ուշաթափ ընկա։ Այդպես հրաշքով փրկվեցինք»։
Մարդկային տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս են ականատեսների վկայությունները, որոնք հաստատում են մի պարզ ճշմարտություն՝ թուրքն իր ձեռագիրը երբեք չի փոխում։
Խստորեն դատապարտելով Մարաղայում իրականացված ոճրագործությունը, Արցախի արտգործնախարարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանը հանդես են եկել հայտարարությամբ, այն գնահատելով որպես ցեղասպանություն։ Նրանց համոզմամբ, միջազգային հանրությունը պետք է հետամուտ լինի, որպեսզի խաղաղ բնակչության դեմ հանցագործության կազմակերպիչներն ու իրականացնողները կանգնեն դատարանի առաջ ու ենթարկվեն պատասխանատվության։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

11-04-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO