Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԼՂՀ


Հիշելով են երախտապարտ լինում

Ապրիլյան պատերազմում հայրենի հողի համար զոհված քաջերի հիշատակը մշտապես է ուղեկցելու մեր ժողովրդին։ Այս առիթով Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղի համայնքապետարանում տեղի ունեցավ հուշ—ցերեկույթ՝ «Սոսե» մանկապարտեզի սաների ու հանրակրթական դպրոցի աշակերտների մասնակցությամբ։ Հայտարարվեց լռության րոպե, այնուհետեւ հանդես եկան փոքրիկները՝ զինվորական համազգեստով, իրենց թոթով խոսքով, երգով, նաեւ նոր սովորած պարով։ Ապրիլյան այդ հերոսական օրերին անդրադարձան դպրոցի միջին եւ բարձր դասարանների աշակերտները։
Պատին քաջերի լուսանկարներով պաստառն էր, տակը՝ մոմեր, որոնք մանուկները մեկիկ—մեկիկ վառեցին՝ ի հանգստություն հերոսների հոգիների։ Աշակերտները ներկայացրեցին նաեւ տեսարան, որ զինվորները նամակ են գրում իրենց մայրերին, հարազատներին, սակայն չեն կարողանում ուղարկել. պատերազմ է սկսվում, մարտիրոսվում են քաջերը։ Ներկայացնում են աշակերտները քաջերի սխրանքը եւ հուզվում, արտասվում։ Այսպիսին է մեր ժողովրդի ճակատագիրը, ունենք հարեւան—թշնամի եւ միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի։
Մոտ մեկ ժամ տեւեց աշակերտների ելույթը նահատակ տղաների լուռ հայացքների ներքո, իրենց ծնողների, ուսուցիչների, համագյուղացիների առջեւ։ Հանդեսի վերջում Քարեգահի գյուղական համայնքի ղեկավար Սարգիս Բաբայանը, ով շատերի պես 2016—ի ապրիլի սկզբին կամավոր առաջնագիծ գնաց, շնորհակալագիր հանձնեց իր համագյուղացի մոտ 20 կամավորի։ Դպրոցի տնօրեն Գեւորգ Մարտիրոսյանը նույնպես կամավորների շարքերում էր։ Նա կարեւորեց նման միջոցառումները մատաղ սերնդի մասնակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց մասնակիցներին, կազմակերպչին։
Հանդեսին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներ, Ապրիլյան պատերազմի մասնակից կամավորականներ, հյուրեր։ Քարեգահի դպրոցում սովորում է 39 աշակերտ, աշխատում 18 ուսուցիչ, որոնցից 5—ը նույն կրթօջախի նախկին աշակերտներ են։ Առաջին դասարանում կա 4 աշակերտ։ «Սոսե» բարեգործական մանկապարտեզն ունի 9 սան։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

11-04-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO