Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԱՇԽԱՐՀ


Նոր ճգնաժամ ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես խոստացել էր, Իրանի իսլամական հեղափոխության պահապան գվարդիային հայտարարել է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ շեշտելով, որ այն այսուհետ գտնվելու է ԱՄՆ ահաբեկչական կազմակերպությունների սեւ ցուցակում։ Նա հավելել է, թե դա նշանակում է, որ այն ահաբեկչությունը կիրառում է որպես պետական քաղաքականություն։ Սակայն սա առաջին դեպքն է, երբ մի երկրի պետական կառույց է ընդգրկվում ահաբեկչական ցուցակում։ Կոնգրեսը պետք է մինչեւ ապրիլի 15—ը որոշում ընդունի այս առնչությամբ, եւ հաստատվելու դեպքում կյանքի կկոչվի։
1979թ. հեղափոխությունից հետո, երբ երկրում լիովին կազմալուծվել էին բանակն ու օրինապահ ուժերը, անցման շրջանի կառավարությունը, երկիրը ղեկավարելու, անվտանգությունն ապահովելու, հակահեղափոխական ու այլ ուժերի սադրանքները չեզոքացնելու նպատակով, որոշեց ձեւավորել ազգային գվարդիա։ Հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնին այդ առնչությամբ հրամանագիր ստորագրեց, որից հետո հեղափոխության խորհուրդը ձեւավորեց դրա հրամանատարական խորհուրդը, եւ կառույցն անվանվեց Իսլամական հեղափոխության պահապան գվարդիա (ԻՀՊԳ), որը պետք է գործեր անցման շրջանի կառավարության ենթակայությամբ։ Հետագայում, մասնավորապես Ալի Աքբար Ռաֆսանջանիի նախագահության օրոք, քայլեր կատարվեցին այն երկրի զինված ուժերի հետ միաձուլելու ուղղությամբ, սակայն լուրջ ձեռքբերումներ չարձանագրվեցին։
Իրանի Սահմանադրության 143—151 հոդվածները վերաբերում են զինված ուժերին, 151—րդը՝ ԻՀՊԳ—ին, որտեղ ասվում է. «ԻՀՊԳ—ն ձեւավորվել է հեղափոխության հաղթանակի առաջին օրերին, եւ իր հեղափոխության ու դրա ձեռքբերումների պաշտպանությունը շարունակելու դերակատարությունն իր կայուն տեղն ունի, որի պարտականությունների ու պատասխանատվության սահմանները զինված այլ ուժերի պարտականությունների ու պատասխանատվության հետ կապված, կանոնակարգվում են օրենքով՝ շեշտը դնելով դրանց միջեւ եղբայրական համագործակցության ու համերաշխության վրա»։
ԻՀՊԳ—ի գլխավոր հրամանատարին նշանակում է երկրի ռազմաքաղաքական եւ հոգեւոր առաջին դեմքը՝ հեղափոխության առաջնորդը։ Այն կազմված է ցամաքային ուժերից, օդուժից, ծովուժից, դիմադրության կամ մոբիլիզացիոն ուժերից, որը հզորագույն թեւն է համարվում, եւ «Ղոդսից», այն է՝ Երուսաղեմի ստորաբաժանումից, որը կոչված է արտերկրում գործողություններ իրականացնելու։ Վերջինս ձեւավորվել է Իրան—իրաքյան պատերազմի ընթացքում եւ Իրաքում գործողություններ կատարելու նպատակով։ Այդ ուժը ԻՀՊԳ—ի հզոր թեւերից է, որը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գլխավորությամբ խորհրդատվական եւ այլ գործողություններով մասնակցել է Իրաքում ու Սիրիայում դաիշականների դեմ պայքարին։
Հատականշական է, որ «Ղոդսը» դեռեւս 2007թ. ԱՄՆ ֆինանսների նախարարության 13224 հայտնի հրամանագրով ներառվել էր ահաբեկչական խմբերի ցուցակում, եւ սահմանափակումներ էր կիրառվել դրա դեմ։ Իսկ 2017թ. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ԻՀՊԳ—ին ներառել էր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում եւ սահմանափակումներ կիրառել դրա դեմ։
Փաստորեն այժմ ԻՀՊԳ—ն հայտնվել է նաեւ պետքարտուղարության ցուցակում, ինչը թեեւ Իրանի դեմ սահմանափակումները ավելացնելու հնարավորություն է տալիս, սակայն, ինչպես նշում են վերլուծաբանները, տնտեսական առումով դա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ։ Մինչդեռ հոգեբանական առումով դրա ազդեցությունը թերեւս նկատելի է, դա վկայում է Իրանի ազգային արժույթի գնանկումը։
Բացի այդ, Թրամփի այս, ինչպեսեւ Գոլանի բարձունքների վերաբերյալ որոշումը վերլուծաբանները մեկնաբանում են Իսրայելի Կնեսետի ընտրություններին վարչապետ Նաթանյահուին աջակցելու տեսանկյունից։
Նախագահ Թրամփի որոշման առնչությամբ Իրանի արձագանքը եւս բուռն է։ Ինչպես Թեհրանը հայտարարել էր՝ մտադիր է ԱՄՆ զինված ուժերի միջինարեւելյան կենտրոնական հրամանատարությունը՝ Սենտկոմը (United States Central Command, CENTCOM), հայտարարել ահաբեկչական կազմակերպություն։ Այս առնչությամբ խորհրդարանում քննարկումներ են տեղի ունենում։ Իսկ երկրի ռազմաքաղաքական ու հոգեւոր առաջնորդ այաթոլա Խամենեին Վաշինգտոնի քայլը գնահատել է իբրեւ «կատու պարացնել», ինչը նշանակում է անիմաստ, անմիտ արարք։
Ինչպես հայտնի է, ԻՀՊԳ—ը նաեւ տնտեսական հսկա է եւ տնտեսական ենթակառուցվածքներում որոշիչ դեր ունի, բացի այդ, նաեւ լուրջ ազդեցություն ունի քաղաքականության ոլորտում։ Հանգամանք, ինչի պատճառով երբեմն այն գնահատվել է որպես պետություն պետության մեջ եւ հաճախ արժանացել երկրի նախագահների, այդ թվում՝ Խաթամիի, Ահմադինեժադի եւ Հասան Ռուհանիի քննադատությանը։ Սակայն Թրամփի որոշումը նպաստել է երկրի ներքին բոլոր ուժերի միասնականությանը, որոնք պաշտպանում են ԻՀՊԳ—ին։ Նախագահ Ռոհանին Եվրոպային ու ԱՄՆ—ին նախազգուշացրել է, թե Իրանի համբերությունը չափ ունի, եւ սպառնացել միջուկային գործունեության ընդլայնմամբ։ Միաժամանակ ԱՄՆ—ին համարել է միջազգային ահաբեկչության հիմնադիր։
Ռուսաստանը, Թուրքիան, Իրաքը եւ Սիրիան խիստ քննադատել են ԱՄՆ—ի որոշումը՝ այն գնահատելով տարածաշրջանի կայունության դեմ ուղղված քայլ։ Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իրանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում վերջինիս կոչ է արել էլ ավելի չսրել իրավիճակը։ Թեեւ ԵՄ—ն եւս դեմ է ԻՀՊԳ—ն որոշ գործողությունների, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների փորձարկմանը, սակայն չի միացել ԱՄՆ—ին։ Ստեղծված իրավիճակում, թեեւ ոմանք չեն բացառում բախումների հնարավորությունը, սակայն առավել համոզիչ է, որ Վաշինգտոնը ձգտում է առավել ուժեղ դիրքերից բանակցել Իրանի հետ՝ վերջինից պահանջելով որոշ հարցերում հիմնովին փոխել տեսակետները։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

11-04-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO