Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Բողոքը տեղ հասավ

«Բարետես արտաքինն ու տարիքային սահմանափակումը» օրենսդիրի տիրույթում է

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումը արգելող օրենքի նախագիծը, որը հեղինակել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը, այս նախաձեռնությունը էլեկտրոնային գրություն ուղարկած այն հազարավոր մարդկանց «պատվերն» է, որոնք աշխատանքի ընդունվելիս առերեսվել են տարիքային սահմանափակման խնդրին։ «Երբ քննարկումեր սկսվեցին այս թեմայի շուրջ, պարզվեց, որ բնակչության մեծամասնությունը դժգոհում է։ Դժգոհում են նաեւ արտաքին տվյալների պահանջի համար։ Տարիքային խտրականության հարցը չարաշահվում է գրեթե կառույցներում՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր ձեռնարկություններում։ Ես կարծում եմ, որ գործազրկության եւ կադրերի սակավության պայմաններում չափազանց կարեւոր է աշխատունակության եւ որակավորման մակարդակի վրա ուշադրություն դարձնել, ոչ թե տարիքի։ Փոփոխությունը համահունչ է արդեն իսկ գործող աշխատանքային օրենսգրքին, որտեղ նշվում է, որ գործատուի եւ աշmատողի իրավահարաբերություններին խոչընդոտ չեն կարող լինել կրոնական, ռասայական, տարիքային առանձնահատկությունները։ Բայց իմպերատիվ պահանջ՝ արգելելու տարիքային սահմանափակումը աշխատանքային պայմանագիր կնքելիս, չկա, եւ սա կլինի այդ իմպերակտիվ պահանջը»,–մանրամասնեց Ուրիխանյանը՝ ընդգծելով, որ եթե մարդիկ զբաղվում են ձեռնարկատիրությամբ, բիզնեսով կամ պետական հաստատություններում պատասխանատու են կադրերի ընդունման համար, ապա պետք է շահագրգիռ լինեն կատարվող աշխատանքի ծավալի եւ որակի համար, ոչ թե արտաքին տեսքի կամ տարիքի։ Ուրիխանյանի խոսքով՝ կան հաստատություններ, ոլորտներ, որտեղ անգամ կենսաթոշակային տարիքում գտնվող մարդը կարող է աշխատել։ «Օրինակ՝ Ազգային ժողովը նախորդ գումարման ընթացքում ղեկավարում էր մի անձնավորություն, որը լավ վիրաբույժ է եւ լավ վիրահատություններ է իրականացնում, թեեւ գտնվում է պատկառելի տարիքում։ Ուսումնական հաստատություններում, պրոֆեսորադասախոսական կազմում շատ են կենսաթոշակային տարիքի մասնագետներ, եւ որեւէ մեկը չի կարող պնդել, որ դասավանդման ահռելի փորձով, մասնագիտական գիտելիքների տեր մարդուն պետք է փոխարինել միայն նրա համար, որ նա կենսաթոշակային տարիքում է»,—ընդգծեց ԱԺ պատգամավորը։
Այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում իրենց կարծիքները հայտնեցին նաեւ ԱԺ մյուս խմբակցությունների անդամներ։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը անթույլատրելի է համարում, երբ գործատուն պահանջում է մինչեւ 30—35—տարեկան, բարետես արտաքինով աշխատակիցներ։ Ասում է՝ այս պարագայում ոտնահարվում է աշխատողի իրավունքը. «Ինձ համար անթույլատրելի է նաեւ այն, երբ ընդամենը մեկ կամ երկու տարի է մնում կենսաթոշակի անցնելու եւ աշխատողին ազատում են աշխատանքից՝ սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Ես չեմ կարծում, որ եթե քաղաքացին թոշակառու է, նա այլեւս չպետք է աշխատի։ Այն հաստատության ղեկավարը, որտեղ նա աշխատում է, պետք է իրապես գնահատի օգտակարության աստիճանը եւ աշխատելու պատրաստակամությունը։ Օրենքը թույլ է տալիս, որ կենսաթոշակային տարիքում գտնվող քաղաքացին շարունակի աշխատել, առավել եւս, երբ խոսքը գիտական ոլորտին է վերաբերում։ Պատկառելի տարիքում գտնվող շատ գիտնականներ աշխատում են, ընդ որում՝ բարձր որակով։ Մեխանիկական մոտեցում չպետք է լինի՝ թոշակի տարիքը եկավ՝ թոշակի ուղարկեն։ Բայց նաեւ ամեն բան պետք է օրենքի շրջանակներում արվի։ Մարդու իրավունքների ոտնահարում չկա, երբ գործատուն՝ ելնելով գործի բնույթից, սահմանափակումներ է դնում։ Գործատուն պետք է որոշի՝ կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատակցին ընդունելը իր համար նպատակահարմար է, թե ոչ»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանն ասում է, որ խտրականության արգելքը դրված է աշխատանքային օրենսգրքում, սակայն չի կիրառվում։ Սիմոնյանի խոսքով՝ պետք է զարգացնել կիրառական պրակտիկան, օրենք փոխելով հարցը լուծում չի տեսնում։ «Օրենքը թուղթ է, թղթի վրա գրված կանոն։ Կան համապատասխան ատյաններ, որտեղ կարելի է բողոքել աշխատանքային խնդիրներից։ Խանութում աշխատելու համար բարետես արտաքինը չեմ կարծում, որ ուղիղ համեմատական է աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն, նույնը վերաբերում է գործավարուհու հաստիքին։ Ես իհարկե չգիտեմ դեպքեր, երբ անձին մերժած լինեն աշխատանքի ընդունել զուտ նրա համար, որ բարետես արտաքին չունի, միշտ այլ հիմնավորումներ են տրվում։ Բայց միգուցե իրական պատճառը հենց դա լինի։ Այս հարցը հնարավոր է դատական կարգով վիճարկել»,—ասաց ԱԺ պատգամավորը։ Անդրադառնալով կենսաթոշակային տարիքում գտնվող անձանց գործազրկությանը՝ նա նույնպես օրինակ բերեց գիտության ոլորտը՝ ասելով, որ համալսարաններում կան տարեց գիտնականներ, որոնք շարունակում են դասավանդել, եւ նրանց չեն հեռացնում տարիքի պատճառաբանությամբ։ «Միգուցե դասախոսությունների քանակը սահմանափակվի, հաշվի առնելով նրանց առողջական վիճակը։ Տարիքային սահմանափակումով շատ դեպքեր չեմ տեսել։ Դպրոցներում ուսուցչական կազմում կատարվող սերնդափոխությունը բնական գործընթաց է, եւ պետք է տեղի ունենա»,—կարծում է ԱԺ պատգամավորը։ Նա նաեւ նշեց, որ կան աշխատանքներ, որտեղ տարիքային փորձառությունը պարտադիր է եւ կարեւոր, օրինակ՝ դատավոր, պատգամավոր կամ նախագահ ընտրվելիս։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

12-04-2019





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO