Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ոչ մի մթերողի առավելություն տալու դիրքորոշում չկա

«Սպայկայի» դեպքերի հետ կապված երեկ լրագրողներս գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք «Բեսթ ֆուդն» է գրավելու նրա տեղը։
Գեւորգյանը նախ ասաց, որ «Բեսթ ֆուդին» չի ճանաչում եւ նոր—նոր է իմացել այդ ընկերության մասին, եւ հետո՝ մեկը մյուսի տեղը գրավելու խնդիր չկա, որովհետեւ ազատ տնտեսահարաբերություններ են եւ շուկա կարող է մտնել յուրաքանչյուր ընկերություն։ Եվ որ այո, «Սպայկան» գյուղատնտեսության ոլորտում լուրջ խաղացող է, սակայն ամեն ոք ազատ է շուկա մտնելու։ «Մեր ռազմավարությունում գրված է,–ասաց նախարարի պարտականությունները կատարողը,–որ պետք է ստեղծենք առնվազն նման չորս լոգիստիկ կենտրոններ եւ գյուղատնտեսական առեւտրի բորսա»։
Բանախոսը շատ կարեւորեց այս հանգամանքը. շուկան չպետք է կախված լինի մեկ տնտեսավարողից։
Գեղամ Գեւորգյանը ոլորտում աշխուժության բացակայությունը սեզոնային բնույթով պայմանավորեց։ Ասաց, թե իրենք բոլոր մթերողների, արտահանողների հետ հանդիպում են, եւ այս պահին դեռ լուրջ անհանգստացնող բան չկա։ «Բոլոր մթերողներին մենք ֆինանսական միջոցներ ենք տրամադրում, որ գնան պայմանագրեր կնքեն։ Սակայն պետք է հասկանանք, թե գյուղացիներն ինչու չեն կնքում։ Այս պահին բոլորին կարող ենք տալ»,–ասաց Գեւորգյանը՝ վստահեցնելով, որ որեւէ մեկին առավելություն տալու դիրքորոշում չկա։ Եվ կրկին ընդգծեց, որ մթերումների հարցում անհանգստությունը փարատելու համար պարզապես պետք է պայմանագրեր կնքեն։
Ի՞նչ կարծիք ունի Գեւորգյանը, «Սպայկայի» հետ կապված այս պատմությունից գյուղացիները չե՞ն տուժի։ Բանախոսը նախ շեշտեց, որ «Սպայկայի» այս գործընթացից որեւէ գյուղացու վրա որեւէ ազեցություն չէր կարող լինել, ապա հավելեց, որ հետագայի համար էլ կանխատեսումներ չի կարող անել։
Այնուամենայնիվ, եթե հասկանան, որ ինչ—որ տեղ խնդիր է ծագում, լուծում, իհարկե, կտան։ «Սպայկան» հայկական թարմ պտուղ—բանջարեղենի 20—21 տոկոսի արտահանումն է իրականացնում։ Ու, Գեւորգյանի խոսքերով, որեւէ ընկերության հայտարարությունը չի կարող կաթվածահար անել ամբողջ մթերումը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

12-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO