Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հարկերը թաքցնողների հետ ՊԵԿ-ը փոխզիջման չի գնա

Դավիթ Անանյանը պարզաբանումներ է ներկայացնում

Գործադիրի երեկվա նիստից հետո լրագրողների համար ամենասպասված բանախոսը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էր։ Հարցերը բազմապիսի էին եւ առնչվում էին ՊԵԿ—ի կողմից ՀԴՄ սարքերը ինքնարժեքից 70 տոկոսով ավելի վաճառելուն, մաքսատան տեղափոխությանը, «Սպայկա» ըներությանը, Նորագավիթի մաքսատան աշխատակցի ճակատագրին, «Առինջ մոլ»—ին։

«Եթե ուզում եք սենսացիա, ես ասացի…»

Լրագրողները նախ հետաքրքրվեցին Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակցի ճակատագրով, որին վարչապետը նախօրեին կոշտ դիտողություն էր արել։ «Այն, ինչ վարչապետը տեսավ ու իր դուրը չեկավ, կոչ կամ հորդորներ արեց, կոչին ու հորդորներին մեր աշխատակիցը պատասխանել է դիմում գրելով»,–ասաց նա։
ՊԵԿ նախագահը նաեւ նկատեց, թե դիմում գրել է ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլեւ ավտոմաքսատան պետ Հայկ Միրզոյանը։ «Դա այդ մարդկանց ընտրությունն է»,–ասաց նա։
Լրագրողները պնդեցին. ինչո՞ւ են շարքային աշխատողները պատժվում եւ ոչ վերադասները, ո՞վ է դրա պատասխանատուն։ «Ամենամեծ պատասխանատուն ես եմ։ ՊԵԿ նախագահն է պատասխանատվություն կրում այդ ամբողջի համար։ Եթե ուզում եք կամ ակնկալում եք, որ ես դիմում գրեմ եւ հեռանամ, դա ինձ համար կլինի փախուստ այն ահռելի պարտականություններից, որոնք վերցրել եմ ինձ վրա։ Դա այդ պարտականություններից փախուստ կդիտարկվի։ Եկեք պայմանավորվենք, որ ես դիմում չեմ գրելու։ Ես վարչապետի կոչ—հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով, եթե ուզում եք սենսացիա, ես ասացի այդ սենսացիան»,—հնչեց ՊԵԿ նախագահի պատասխանը։ Եվ հետեւեց լրացումը. «Նրանց (աշխատակիցներին,—Ա.Մ.) որեւէ մեկը որեւէ բան չի ասել։ Ոչ ես, ոչ էլ վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք։ Ես բավարարել եմ աշխատակցի դիմումը, իսկ մաքսատան ղեկավարի դիմումը գրվել է, եւ ես բավարարելու եմ, ես հարգում եմ իր որոշումը»։

Խոստացավ մեկ անգամ եւս հանձնարարել

«Հետք» լրատվական կայքի հրապարակմանը (ՊԵԿ—ը ՀԴՄ սարքերը ինքնարժեքից 70 տոկոսով ավելի է վաճառել Հայաստանում եւ հրաժարվում է տրամադրել տեղեկությունը, թե որքան է այդ սարքերի ինքնարժեքը) ի պատասխան՝ Դավիթ Անանյանը պարզաբանեց. «Մենք այդ սարքերը ձեռք ենք բերել տարիներ առաջ երկու չինական կազմակերպություններից։ Կա այդպիսի տեղեկության մի ծավալ, որը հրապարակել չենք կարող։ Բայց ասել ենք, որ դրա միջին ինքնարժեքը՝ երկուսը միասին, կազմել է 158 հազար դրամ, իսկ թե իրենք որտեղից են վերցրել, որ 70 տոկոսով բարձր է, ես չգիտեմ»։
Կրկին ճշտենք. ՊԵԿ նախագահը հերքու՞մ է, որ բարձր է 70 տոկոսով։ «Ես հերքում եմ, որ մենք նման տեղեկություն ենք տվել»,—ասաց Անանյանը՝ հավելելով, թե չի կատարել այնպիսի քննություն, որ պարզի, թե ինքնարժեքից 70 տոկոսով թանկ է վաճառվել։ Իսկ քանի որ քննություն չի եղել, հերքել կամ հաստատել չի կարող։ Իսկ թե ինչու քննության առարկա չի դարձրել, պատասխանը հստակեցրեց. «Ես չունեմ տեղեկություն, որ այդպիսի առերեւույթ հանցագործություն է տեղի ունեցել, որպեսզի քննության առարկա դարձնեմ»։
Չի՞ ուզում ՊԵԿ նախագահը խնդրո առարկայի հետ կապված ուսումնասիրություն հանձնարարել։ «Նման տեղեկություն չկա, դա լրատվության կողմից տարածված տեղեկություն է։ Ես կարող եմ խոստանալ, որ մեկ անգամ եւս կհանձնարարեմ, որ տեսնենք՝ կա՞, օրինակ, հանցագործության կատարման վերաբերյալ հայտարարություն տալու անհրաժեշտություն»,–ընդգծեց Դավիթ Անանյանը։

Ուզում են, որ «Սպայկան» գործի, բայց կոմպրոմիսի չեն գնա

«Առինջ մոլի» ստուգումների հետ կապված պատգամավորներն ասել էին, թե 40 հոգով ստուգումներ անցկացնելը զինված խմբի տպավորություն է թողել։ Ի՞նչ տեսակետ ունի ՊԵԿ նախագահը։ «Զինված խումբ էր, թե զինված խումբ չէր, քննիչն է այդպիսի որոշում կայացրել, մտել է դատարան, սանկցիա է վերցրել, եւ կատարվել է քննչական գործողություն, որը կատարելու համար մասնագետները գնահատել են՝ պետք է 4, 40, թե 140 հոգի։ Եթե որոշում կայացվեր, որ 1000 հոգի է պետք, մենք դրա ռեսուրսն էլ ունենք»,–պատասխանեց Անանյանը։
Այս հարցով քաղաքական ենթատեքստ են տեսնում. դիտարկեցին լրագրողները։ «Դե, թող տեսնեն,–ասաց Անանյանը,–ես էլ, օրինակ, կենցաղային ենթատեքստ եմ տեսնում, ամեն մեկը կարող է իր տեսակետը ներկայացնել»։
«Առինջ մոլի» հետ կապված պատմությունը սա է. ապրիլի 9—ին ՊԵԿ—ը մտել էր ստուգումների եւ բազմաթիվ փաստաթղթեր տարել։ ՊԵԿ—ի որոշումը ահազանգով է պայմանավորված եղել, ըստ որի՝ տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ են ցույց տալիս։ «Առինջ մոլի» տնօրենն էլ հայտարարել էր, թե իրենք հարկերը չեն թաքցրել։
Գանք «Սպայկայի» հետ կապված պատմությանը։ Վարչապետը հայտարարել էր, թե «Սպայկայի» թաքցրած հարկերը կարող են հասնել մինչեւ 40 մլրդ—ի։ ՊԵԿ նախագահը այս պահին կարո՞ղ է թիվ ասել։ «Տվյալ թեմաների շուրջ կանխատեսումներ անելը ճիշտ չէ, վարչապետն ուղղակի զրույցի ժամանակ ասել է, որ «Սպայկայի» թաքցրած հարկերը կարող են 7 մլրդ—ից հասնել 14, 24, 30 մլրդ—ի։ Վարչապետը թվեր է հնչեցրել,–շարունակեց Անանյանը,–որ հանրությունը իմանա՝ 7 մլրդ—ն 2015թ. առնչվող փաստարկ է։ Բայց կա նաեւ չուսումնասիրված 2.5 տարվա շրջան, որոնց փաստաթղթերի ձեռքբերման պրոցեսում ենք։ Հաշվարկներ կկատարվեն, կասենք։ Այդ 7 մլրդ—ը աճելու է, քանի որ 3.5 տարվա փաստաթղթեր դեռ կան ուսումնասիրելու»։
Նկատենք, որ «Սպայկա»—ի տնօրեն Դավիթ Ղազարյանը հայտնել էր, որ նախորդ տարվա օգոստոսին վարկային հաշիվներն էին սառեցվել, եւ իրենք ստիպված են եղել վճարել չհիմնավորված 2 մլրդ դրամ։ Դա՞ էլ է մտնում այդ 7—ի մեջ։ ՊԵԿ նախագահը պարզաբանեց, որ այդ գումարները ՊԵԿ—ի կողմից չեն առաջադրվել. «Էլի կար քրեական գործ, եւ այդ քրեական գործից առանձնացվեցին որոշ դրվագներ, այդ դրվագների վերաբերյալ կազմակերպությունը ներկայացրել է ճշտված հաշվարկներ։ Այդ գումարները ՊԵԿ—ի կողմից չեն առաջադրվել իրենց։ Կազմակերպությունն ինքն իր վարքագծով, ճշտված հաշվարկ ներկայացնելով՝ ինքնահայտարարագրել է այդ պարտավորությունները»։
«Բեսթ ֆուդ» ընկերությունը հայտարարել էր՝ եթե «Սպայկան» այլեւս մթերումներ չի անելու, ապա դրանով իրենք կզբաղվեն։ Կա՞ այդպիսի բան։ Անանյանը նախ ասաց, որ այդ ընկերության մասին առաջին անգամ է լսում, այնուհետեւ թե՝ «Եթե տնտեսագիտական կողմը նայենք, որպես կառավարություն ամեն ինչ անելու ենք, որ «Սպայկան», որպես տնտեսավարող սուբյեկտ, իր գործունեությունը շարունակի։ Բայց այստեղ դիլեմայի առաջ ենք կանգնած, մենք չենք ուզում, որ «Սպայկայի» գործունեությունը խաթարվի, բայց գործունեությունը չխաթարվելու նախապայման ընդունելը, որ քրեաիրավական գնահատական չպետք է տանք ղեկավարության վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի։ Ազատ շուկայական հարաբերություններում կա մրցակցություն, մենք կուզենք, որ առողջ մրցակցության շրջանակներում ամեն ինչ լինի ճիշտ եւ օրենքով թափանցիկ աշխատող խաղացողներով»։

…Չսահմանափակվենք Գյումրիով

Վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հետ կապված հանձնարարականի մասով էլ հարցեր ուղղեցինք ՊԵԿ նախագահին։
Նա տեղեկացրեց, որ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ հանձնարարականի հետ կապված ինքն առանձին քննարկում է ունեցել վարչապետի հետ։ Որոշ ժամանակ անց ՊԵԿ—ը վարչապետին է ներկայացնելու տեսլականը։ «Կարող է չսահմանափակվենք Գյումրիով,–ասաց Դավիթ Անանյանը,–հնարավոր է՝ երեք դիսլոկացիոն այդպիսի պրոֆեսիոնալ մաքսատների բացման առաջարկ անենք, որը կապված կլինի եւ լոգիստիկայի հետ, եւ նաեւ տարբեր տարածաշրջանների տնտեսական ակտիվությունը զարգացնելու հետ»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

12-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO