Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Հայաստանի թավշյա հեղափոխությունը»

Եվրոպայի պալատում բացվել է ցուցահանդես

Եվրոպայի պալատում երեկ տեղի է ունեցել «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։ Ցուցահանդեսը բացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը եւ ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի—Պասկիեն։
Ցուցահանդեսի նպատակն է նշանավորել Հայաստանի թավշյա հեղափոխության մեկամյակը։ Այն ներկայացնում է 2018 թվականի ապրիլ—մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի համաժողովրդական շարժման տարբեր փուլերը, որոնք Հայաստանում հանգեցրին արմատական քաղաքական փոփոխությունների եւ ժողովրդավարական զարգացումների։
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Մեծարգո պարոն գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգելի տիկին նախագահ,
Տիկնայք եւ պարոնայք խորհրդարանականներ,
Տիկնայք եւ պարոնայք,
Սիրելի բարեկամներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ներկայության եւ «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրության համար, որի հանդիսավոր բացումն անելու պատիվն ունենք այսօր՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տուն խորհրդանշական անունը կրող այս վայրում։
Ուղիղ մեկ տարի է, որ ես՝ որպես ընդդիմադիր խորհրդարանական, նախաձեռնեցի այս ժողովրդական շարժումը՝ լսելի դարձնելու ժողովրդի ձայնը, որ ոտքի էր կանգնել ասելու՝ ՈՉ բռնապետությանն ու անարդարությանը։
Ես ուժ էի ստանում հայրենակիցներիս համերաշխությունից եւ անկոտրում ոգուց։
Ես սկսեցի այդ երթը, որն անվանեցի «Իմ քայլը», Հայաստանի հյուսիսում գտնվող եւ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիից դեպի մայրաքաղաք Երեւան ընդամենը մի քանի համակիրների ուղեկցությամբ։
Անցնելով մի քաղաքից մյուսը՝ մենք շուտով դարձանք հարյուր, ապա եւ հարյուր հազարներ։ Մեր քայլերթը գնալով բազմապատկում էր իր ծավալները։ Շատ արագ այն ընդգրկեց ողջ երկիրը։
Տղամարդիկ, կանայք եւ հատկապես երիտասարդները՝ ավագ դասարանների աշակերտները եւ ուսանողները, որ քայլում էին մեզ հետ, դարձան այդ խաղաղ քաղաքացիական ընդվզման շարժիչ ուժը։ Ես ուզում եմ, մասնավորապես, գնահատանքի արժանացնել երիտասարդ կանանց խիզախումը, ովքեր մեզ միացան մանկասայլակներով եւ նորածին երեխաներով։
Նրանց խանդավառությունը, անարդարության բացարձակ մերժումն ինձ եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ իմ քայլերթը ճիշտ էր։ Համազգային այդ համախմբումը դարձավ ոգեշնչման մի իսկական աղբյուր՝ գնալու մինչեւ վերջ այն համոզմունքով, որ Հաղթանակը մերն է լինելու։
Եվ ժողովրդի կամքն իրականություն դարձավ։ Ժողովրդավարությունը հաղթեց։ Ծնվեց Հայաստանի թավշյա հեղափոխությունը, որը մենք անվանեցինք Սիրո եւ Համերաշխության հեղափոխություն։
Վստահ եմ՝ ձեզնից շատերը հետեւել են մեր հեղափոխության տարբեր փուլերին միջազգային լրատվամիջոցների լայն լուսաբանման շնորհիվ։ Նաեւ համոզված եմ, որ այստեղ ցուցադրված կադրերը լավագույնս են փոխանցում մեզ համար բացառիկ կարեւորությամբ այդ իրադարձության ոգին եւ աննկարագրելի հույզերը։
Տիկնայք եւ պարոնայք,
Ինչպես ես նշեցի Վեհաժողովում քիչ առաջ ունեցած իմ ելույթում, մեզ համար մեծ հպարտություն եւ պատիվ է՝ ունենալ այս առիթը՝ նշելու մեր թավշյա հեղափոխության առաջին տարեդարձը Եվրոպայի խորհրդում եւ վերահաստատել մեր հանձնառությունը այս կառույցի սկզբունքներին ու հիմնարար արժեքներին։
Այս ցուցահանդեսը հարգանքի տուրք է մարդկային արիությանը, այն հույս է բերում համամարդկային իրավունքների եւ ազատությունների համար մարտնչողներին։ Սա ձոն է ժողովրդավարությանն ու Եվրոպայի խորհրդին, որը կարեւորագույն ներդրում ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում։
Շնորհակալ եմ ձեզ մեր կողքին լինելու համար եւ հրավիրում եմ ծանոթանալու ցուցահանդեսին»։
Ելույթներով են հանդես եկել նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի—Պասկիեն եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Ցուցահանդեսին ներկա էին Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, Խորհրդարանական վեհաժողովի անդամներ, Եվրոպայի խորհրդի քարտուղարության պաշտոնյաներ, այդ թվում՝ հայազգի, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսում շրջայցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի—Պասկիեին եւ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին պատմել է լուսանկարների միջոցով ներկայացված 2018 թվականի ապրիլ—մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքի մասին։
Ցուցահանդեսը ներառում է 40 լուսանկար, որոնց միջոցով ժամանակագրական հերթականությամբ ներկայացվում են թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։
Լուսանկարների հեղինակներն են ՀՀ վարչապետի անձնական լուսանկարիչ Տիգրան Մեհրաբյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության լուսանկարիչներ Գեւորգ Պերկուպերկյանը, Մխիթար Խաչատրյանը, Տաթեւ Դուրյանը, «Ֆոտոլուրի» լուսանկարիչներ Հայկ եւ Վահրամ Բաղդասարյանները, լուսանկարիչներ Անի Գեւորգյանը եւ Հրանտ Խաչատրյանը։
Ցուցահանդեսի շրջանակում, բացի լուսանկարներից, ներկայացված է նաեւ «Թավշյա հեղափոխություն» թեմայով պատրաստված կոմիքս գրքի առաջին մասի անգլալեզու տարբերակը։ Այն նախաձեռնել է հայկական կոմիքսների ստեղծմամբ զբաղվող «Մայրո» թիմը՝ սեփական ֆինանսական միջոցներով։
ՀՀ վարչապետը մասնակցել է նաեւ ԵԽԽՎ նախագահի անունից Խորհրդարանական վեհաժողովի 2019թ. հերթական նստաշրջանի երկրորդ մասի կապակցությամբ տրված ճաշին։ Նիկոլ Փաշինյանը Թորբյորն Յագլանդի ուղեկցությամբ շրջայց է կատարել ԵԽ բակում, որին հաջորդել է արարողակարգային լուսանկարահանումը մուտքի հարակից մասում տեղադրված խաչքարի մոտ։
Հաջորդիվ Հայաստանի վարչապետն այցելել է Ստրասբուրգի Աստվածամոր տաճար, Ստրասբուրգի փոխքաղաքապետ Նավել Ռաֆիկ—Էլմրիի եւ հայր Բերնարդ Խիբաուտի ուղեկցությամբ շրջել տաճարում, ծանոթացել ավազաքարից կառուցված ամենախոշոր կառույցներից մեկի ճարտարապետությանն ու պատմությանը։

12-04-2019





25-06-2019
Արցախցին ավելի ամուր է կառչում իր հողին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է «հանդիսությունների շարքը»

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




25-06-2019
Սեզոնային աշխատողները կշարունակեն օգտվել նպաստից
Նոր համակարգը խոստանում է լինել թափանցիկ ու արդարացված

Լուսինե ...


25-06-2019
Երբեք չի կարելի մոռանալ Հայոց ցեղասպանությունը
Բյորն Սյոդերը Շվեդիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել ...


25-06-2019
Նույն ընտանիքից՝ տարբեր դպրոցներ
Նախարարը վստահեցնում է, որ մյուս տարի խնդիրը կշտկվի

Արմենուհի ...


25-06-2019
Տիգրանակերտում վառվեց համահայկական ամառային խաղերի ջահը
Այն խորհրդանշում է Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի իշխանությունները, ...


25-06-2019
Մենիշխանությունն ավարտվել է
Ստամբուլում հաղթել է ընդդիմության թեկնածուն

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

Հունիսի 23-ին ...


25-06-2019
Հանգստի նոր վայր Մոշաթաղում
Քաշաթաղի շրջանը հարուստ է պատմական հուշարձաններով, եւ կան գեղատեսիլ ...



25-06-2019
Էրդողանի քաղաքական արկածախնդրությունը դառը պտուղներ է տալիս
Դրա ապացույցը Ստամբուլի քաղաքապետի ...

25-06-2019
Շուրջ 200 օր տիեզերքում «ճամփորդելուց» հետո
Երեւանի 2800-ամյակի դրոշը հանդիսավորապես ...

25-06-2019
Վրաստանում կրքերը դեռ շարունակում են թեժ մնալ
Կարո՞ղ է Հայաստանը ստանձնել հրշեջի ...

25-06-2019
Առաջին «ոսկին» ու «բրոնզը»
Քառօրյա պայքարի արդյունքում Հայաստանի հաշվին արդեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO