Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ԵԽ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության զարգացման գործում

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է կատարել Եվրոպայի խորհուրդ եւ մասնակցել ԵԽԽՎ նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10—ի երեկոյան ժամանել է Ստրասբուրգ. ապրիլի 11—ին սկսվել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Եվրոպայի խորհուրդ։
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին եւ հանդես է եկել ելույթով։
Նախքան այդ, Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի—Պասկիեի հետ։ Հանդիպումից առաջ վարչապետը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»։
ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Եվրոպայի խորհուրդ՝ նշելով, որ ուրախ է Նիկոլ Փաշինյանին կրկին հանդիպելու համար՝ այս անգամ արդեն Ստրասբուրգում։ Նա գոհունակություն է հայտնել մարտի վերջին Հայաստան կատարած իր այցի կապակցությամբ, որի շրջանակում արդյունավետ հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ, ելույթով է հանդես եկել Ազգային ժողովում եւ մասնակցել է Երեւանում «Եվրոպայի հրապարակի» բացմանը։ Լիլիան Մորի—Պասկիեն նշել է, որ ՀՀ վարչապետի այցի հագեցած օրակարգը՝ բարձր մակարդակի հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների հետ, Հայաստանի վարչապետի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնապես բացումը վկայում է Հայաստան—ԵԽ գործընկերության արդյունավետ ընթացքի եւ այն խորացնելու երկկողմ պատրաստակամության մասին։ ԵԽԽՎ նախագահի խոսքով՝ ԵԽ—ն կարեւորում է Հայաստանի հետ համագործակցությունը ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։
ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մարտի վերջին Երեւանում ԵԽԽՎ նախագահի հետ ունեցած հանդիպումը եւ ուրախ է կրկին տեսնել Լիլիան Մորի—Պասկիեին՝ այս անգամ Ստրասբուրգում։ Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ԵԽ եւ ԵԽԽՎ լիարժեք անդամ է, եւ գոհունակություն հայտնել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ընթացքից, որի բարձր մակարդակը վերահաստատվեց մարտ ամսին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների եւ ԵԽԽՎ նախագահի այցերի արդյունքներով, Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական վիճակի վերաբերյալ զեկույցով եւ գնահատականներով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են Հայաստան—ԵԽ գործընկերության 2019—2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերին եւ կարեւորել դրա շրջանակում երկուստեք ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարեփոխումների մեծ օրակարգ ունի, եւ այդ գործում ԵԽ աջակցությունը կարեւոր է։ ԵԽԽՎ նախագահը ողջունել է մեր երկրում ժողովրդավարական փոփոխությունների իրականացումը եւ վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության զարգացման եւ օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը։
Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։
Հաջորդ հանդիպումը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ էր։
Հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանում նախորդ տարվանից սկիզբ առած ժողովրդավարական փոփոխությունները։ Նա նշել է, որ դեկտեմբերի 9—ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրականացումն ու արդյունքները վկայում են ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը հայ ժողովրդի նվիրվածության մասին, եւ Եվրոպայի խորհուրդը կշարունակի համագործակցել ՀՀ կառավարության հետ այս նպատակներին հասնելու համար։
Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին աջակցելու համար եւ բարձր գնահատել նրա անձնական ավանդը Եվրոպայի խորհրդի գործունեության արդյունավետ իրականացման եւ հեղինակության բարձրացման գործում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար ԵԽ—ն կարեւոր գործընկեր է, որի հետ համագործակցությունն առաջնային նշանակություն ունի ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության ապահովման ուղղությամբ։
Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան—ԵԽ փոխգործակցության խորացման հարցեր։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է՝ ժողովրդավարությունը Հայաստանի եւ հայ հասարակության համար ներքին համոզմունք է եւ արժեք, այլ ոչ թե արտաքին կողմնորոշում, եւ Հայաստանը հետեւողականորեն առաջ է շարժվելու այն ամրապնդելու, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի լիարժեք գերակայությունն ապահովելու ճանապարհով։ Թորբյորն Յագլանդն իր հերթին կարեւորել է Հայաստանում՝ որպես ԵԽ անդամ երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների իրականացումը՝ նշելով, որ մեր երկրում տեղի ունեցող գործընթացները վկայում են Հայաստանի եւ հայ ժողովրդի եվրոպական արժեքներին հանձնառու լինելու մասին, եւ ԵԽ—ն պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին այդ գործում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Թորբյորն Յագլանդը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ եւ պատասխանել լրագրողների հարցերին։
Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպել է նաեւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի («Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) նախագահ Ջանիի Բուքիքիոյի հետ։
Վենետիկի հանձնաժողովի նախագահը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին Ստրասբուրգում եւ քննարկել համագործակցության հարցեր։
Նիկոլ Փաշինյանը եւ Ջաննի Բուքիքիոն անդրադարձել են նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Վենետիկի հանձնաժողովի նախագահը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները մեր երկրում անցել են ազատ եւ արդար, միջազգային չափանիշներին համապատասխան։
Հայաստանի վարչապետը կարեւորել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը՝ ընդգծելով Եվրոպայի խորհրդի մոնիթորինգային եւ խորհրդատվական մարմինների, ներառյալ Վենետիկի հանձնաժողովի նշանակալի դերը բարեփոխումների օրակարգի իրականացման գործում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական օժանդակությունը մեր երկրի օրենսդրությունը միջազգային չափանիշներին ներդաշնակեցնելու գործում։ ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջընթաց է արձանագրում ժողովրդավարության ամրապնդման, դատական համակարգի կատարելագործման, մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ, եւ ժողովրդավարությունը մեր հասարակության ներքին համոզմունքն է եւ հիմնարար արժեքը։
Նիկոլ Փաշինյանը եւ Ջաննի Բուքիքիոն քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր՝ մասնավորապես անդրադառնալով ընտրական օրենսգրքի բարեփոխմանը եւ ՀՀ օրենսդրական դաշտի կատարելագործմանը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը վայելում է ժողովրդի լիակատար աջակցությունը եւ մանդատ է ստացել՝ քաղաքական եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավակնոտ եւ լուրջ բարեփոխումներ իրականացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպական արժեքներին եւ նշել, որ ՀՀ կառավարությունը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ ժողովրդավարության հզորացման, օրենքի գերակայության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ հետայսու եւս ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումն ապահովելու համար։ Այս գործում Հայաստանի վարչապետը կարեւորել է Վենետիկի հանձնաժողովի եւ անձամբ պարոն Բուքիքիոյի հետ արդյունավետ համագործակցությունը։
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը, այդ թվում՝ նաեւ ընտրական օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ կարեւորելով ընտրական գործընթացների ինստիտուցիոնալացումը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանին այդ գործում։

12-04-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO