Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԼՂՀ


Կիրագործվեն վերաբնակեցմանը խթանող ծրագրեր

ԼՂՀ կառավարությունը նոր արտոնություններ է սահմանում

Գործադիրի վերջերս կայացած նիստում սոցիալական որոշ խմբերի համար սահմանվել են մի շարք նոր արտոնություններ։ Կառավարությունը մասնավորապես հավանության է արժանացրել 2019թ. պետական բյուջեով նախատեսված՝ վերաբնակիչների ու փախստականների սոցիալական խնդիրների լուծմանը միտված միջոցառումների, երկկողմանի ծնողազուրկ երեխաների բնակարանային խնդիրների լուծմանն առնչվող եւ սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման նոր կարգը։
Ըստ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի, տարվա կտրվածքով վերաբնակիչների ու փախստականների սոցիալական խնդիրների լուծման նպատակով պետական բյուջեով 256 միլիոն դրամ է նախատեսված, եւ, համապատասխանաբար, ութ ծրագիր կիրագործվի։ Վերաբնակիչներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն, գույքի տեղափոխման փոխհատուցում, ճանապարհածախսի փոխհատուցում, բյուջետային վարկ՝ շենք—շինությունների ընթացիկ վերանորոգման եւ կառուցման աշխատանքների, ինչպես նաեւ կենցաղային կահույքի եւ սարքավորումների ձեռքբերման համար։ Նախարարի խոսքով, ընդհանուր ծրագիրը հաշվարկված է 180 վերաբնակ ընտանիքների աջակցության նպատակով։ Առայժմ վերաբնակչի կարգավիճակ ստացել է 54 ընտանիք։ Ս. Ավանեսյանը կարծում է, որ ծրագիրը պիտի վերանայվի, մանավանդ որ կառավարության վերաբնակեցման գործընթացը կարգավորող վերջին որոշումներն ընդունվել են 2003 թվականին։
Դրա անհրաժեշտությունը կարեւորվում է եւ այն տեսանկյունից, որ նվազագույն աշխատավարձի չափը եւ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը մի քանի անգամ փոփոխվել են։ Նախարարությունը ձեռնամուխ լինելով ուսումնասիրություններին, մշակում է համապատասխան հայեցակարգ, որով փորձ կարվի տալ մտահոգիչ խնդիրների պատասխանները։
«Անցյալ տարվանից սկսած քննարկումներ են տեղի ունեցել շահագրգիռ մարմինների հետ։ Փորձում ենք հասկանալ, թե ինչ նոր մոտեցումներ պետք է որդեգրվեն, որպեսզի այդ ծրագրերն արդյունավետ լինեն։ Ոլորտի պատասխանատուները վերաբնակեցումը դիտարկում են որպես երեք մասից բաղկացած գործընթաց՝ ներքին տեղաշարժ, ՀՀ—ից եւ արտերկրից շարժ՝ դեպի Արցախի Հանրապետություն եւ արտերկրից դեպի Արցախ՝ վերաբնակեցում։ Այդ ուղղություններից յուրաքանչյուրի հանդեպ տարբեր մոտեցումներ են պահանջվում։ Գործող ծրագրով ենթադրվում է կացարանի տրամադրում եւ որոշակի գումար՝ սկզբնական շրջանի համար։ Ներկայումս ուսումնասիրվում է հայրենադարձության, միգրացիայի ոլորտում հաջողություններ գրանցած երկրների փորձը,–տեղեկացնում է նախարարը։–Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաջողում են այն երկրները, որոնք առաջին հերթին կարեւորում են աշխատանքը եւ ներկայացվող առաջարկությունների մեջ շեշտը դնում են հենց այս հանգամանքի վրա»։
Ինչպես ակնհայտ դարձավ կառավարության որոշումից, բնակարանային հարցերի հասարակական հանձնաժողովն իր գործունեությունը նույնպես կիրականացնի նոր կարգի համաձայն։ Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող առանձին սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիների հաշվառման եւ նրանց բնակարանների կամ բնակելի տների տրամադրման կամ վերանորոգման կարգի (նախագծի) ներկայացումը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով։ Պատահական չէ, որ քննարկումները կայացել են տարբեր գերատեսչությունների եւ կառույցների պատասխանատուների, այդ թվում եւ պետնախարարի մասնակցությամբ։
Հատկանշական է, որ նոր տարվանից բարեփոխումներ են ենթադրվում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային ապահովման բնագավառում։ Մասնավորապես՝ մեկսենյականոց բնակարանների փոխարեն նրանց պետք է տրամադրվի առնվազն երկսենյականոց բնակարան, որի մակերեսը որոշվելու է կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով, ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով առնվազն 9 քառ. մետր տարածքի հաշվարկմամբ։ Նոր նախագծով առաջարկվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխային տրամադրած բնակելի տարածությունն անհատույց օգտագործման իրավունքով, ժամկետը լրանալուց հետո սեփականության իրավունքով փոխանցել նրան, իսկ վերջինիս ամուսնացած լինելու դեպքում ընտանիքին՝ համատեղ սեփականության իրավունքով։ Ա. Ավանեսյանի հավաստմամբ՝ «մեկսենյականոց բնակարանի տրամադրմամբ, փաստորեն, վերջնական լուծում չի տրվում երկկողմանի ծնողազուրկ երեխայի բնակարանային խնդրին, եւ այդ իրավունքը կիրացվի 18—20 տարեկան երեխաների համար»։
Կառավարությունը մտադիր է աջակցել եւ շուկայում անմրցունակ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող անձանց՝ նրանց համար ապահովելով ժամանակավոր զբաղվածություն եւ աշխատանքի նորմալ պայմաններ։ «Ծրագիրն առաջնահերթության կարգով նախատեսվում է իրականացնել գյուղացիական տնտեսությանը բնական պատճառներով հասցված վնասների վերականգնման համար,–պարզաբանման կարգով հիշեցնում է նախարարը։–Մեկ ծրագրի առավելագույն արժեքը սահմանվել է 700 հազար դրամ, իսկ առավելագույն տեւողությունը որոշվում է գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների իրականացման ժամկետներին համապատասխան։ Հողօգտագործողի հետ կկնքվի աջակցության պայմանագիր, որը նրան հնարավորություն կտա որպես վարձու աշխատող ծրագրում ընդգրկելու նաեւ նախարարության ենթակայությամբ գործող աշխատանքի եւ զբաղվածության գործակալությունում հաշվառված՝ աշխատանք փնտրող անձանց»։ Ս. Ավանեսյանը նշեց, թե նախկինում էլ նմանատիպ պիլոտային ծրագիր իրականացվել է շրջաններում, եւ ոչ մի խնդիր չի առաջացել։ Նախապես կատարվել է աշխատանքի բաժանում, եւ բոլոր պահանջներն իրականացվել են պատշաճ մակարդակով։
Նախարարը եւս մի կարեւոր հավելում կատարեց. «2018թ. բյուջեն քննարկելու ժամանակ առաջարկություններ եղան վերականգնել ծրագիրը, քանի որ այն բնական աղետներից տուժած կամ ինչ—ինչ պատճառներով իրենց հողը չմշակող հողատերերին հնարավորություն է ընձեռում առավել արդյունավետ ու լիարժեք օգտագործելու աշխատանքների կազմակերպման ողջ ներուժը»։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

13-04-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO