Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ԱՇԽԱՐՀ


Սուդանը՝ հյուծիչ բախումների նոր օջախ

2018թ. դեկտեմբերին Սուդանում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեմ բողոքի ցույցեր սկսվեցին։ Սակայն ցուցարարները ընդլայնելով պահանջների շրջանակը՝ առաջ քաշեցին նաեւ քաղաքական պահանջներ, այդ թվում՝ նախագահ Օմար ալ Բաշիրիի հրաժարականը։ Նշենք, որ 2011—ից ի վեր, երբ երկրի նավթի պաշարներով հարուստ հարավն անկախացավ, 37 միլիոն բնակչությամբ Սուդանի տնտեսական վիճակն աստիճանաբար սկսեց վատանալ։ 2018թ. ազգային արժույթի սուդանական ֆոնդի սրընթաց արժեզրկմամբ պայմանավորված՝ կառավարությունը վառելիքի ու հացի գները բարձրացրել էր, ինչն էլ դարձավ բողոքի ցույցերի պատճառ։
Բողոքի ցույցերն ու նստացույցերը շարունակվել են նախագահի նստավայրի, պաշտպանության ու անվտանգության նախարարությունների առաջ։ Իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով՝ փետրվարի 23—ին ալ Բաշիրը երկրում մեկ տարով արտակարգ իրավիճակ հայտարարեց։ Բացի այդ, աշխատանքից ազատեց կառավարության անդամների՝ թողնելով միայն 5—ին։ Հեռացրեց նաեւ նահանգապետերին՝ նրանց փոխարեն նշանակելով բանակի եւ անվտանգության սպաների։ Քայլ, որը ոչ միայն իրավիճակը չկարգավորեց, այլեւ ավելի բարդացրեց։
Նախագահի հրաժարականի պահանջով ցույցերը վերջին շաբաթներին ավելի սուր բնույթ էին կրում, որոնք ապրիլի 11—ին թեւակոխեցին նոր՝ ռազմական հեղաշրջման փուլ։ Նախագահ ալ Բաշիրը, որն արդեն հրաժարական էր տվել, տնային կալանքի տակ հայտնվեց։ Պաշտոնանկ են արվել նաեւ փոխնախագահները, կառավարությունն ու նահանգային իշխանությունները։ Արագ արձագանքման ուժերը տեղակայվել են մայրաքաղաք Խարթումի գլխավոր հրապարակներում ու փողոցներում։ Ազատ են արձակվել բոլոր քաղբանտարկյաները։ Միաժամանակ, ըստ «Sky News»—ի, նախկին քաղաքական ու զիվորական առաջնորդների զանգվածային ձերբակալություններ են եղել, որոնց թիվը 100—ից անցել է։ Նշյալ աղբյուրի համաձայն՝ ձերբակալվել է նաեւ «Իսլամական շարժում» կուսակցության առաջնորդ Ահմեդ ալ Հասանը։
Նախօրեին պաշտպանության նախարար Ավադ բին Աուֆը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ պաշտոնանկ է արվել նախագահը։ Երկիրը երկու տարի կառավարելու է զինվորական գերագույն խորհուրդը, որից հետո տեղի են ունենալու ընտրություններ, եւ իշխանությունը հանձնվելու է քաղաքական ուժերին։ Նշվել է, որ երեք ամսով երկրում արտակարգ դրություն է հայտարարվել, ընդ որում՝ առաջին ամիսը երթեւեկության սահմանափակումով։ Բացի այդ, լուծարվել են խորհրդարանը, նահանգային կառավարման իշխանությունները, 2005թ. հաստատված երկրի Սահմանադրությունն ուժը կորցրած է ճանաչվել։ Աուֆը, անդրադառնալով երկրի տնտեսական խնդիրներին, շեշտել է նաեւ, որ տարբեր ճգնաժամերն ու սոցիալ–տնտեսական դժվարությունները չսթափեցրին վարչակարգին, եւ դրվատանքի արժանացնելով խաղաղ ցույցերը՝ միաժամանակ ներողություն է հայցել ցույցերի ընթացքում զոհվածների ընտանիքներից։
Ցուցարարներին բանակի հայտարարությունը չի գոհացրել, քանի որ անցման շրջանի կառավարություն ձեւավորելու փոխարեն, հայտարարվել է պաշտպանության նախարար, բանակի գեներալ Աուֆի գլխավորությամբ անցման շրջանի զինվորական խորհրդի մասին։ Ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ «Ահսաբ հիրաֆը», հանդես գալով հայտարարությամբ, պահանջել են շարունակել խաղաղ ցույցերը, քանի դեռ զինվորականները չեն հեռացել, եւ ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին որոշում չի ընդունվել, ինչը ցուցարարների գլխավոր պահանջն է։ Իսկ «Սուդանի ազգային համախմբում» դաշինքը հայտարարել է, որ անընդունելի է ցանկացած սցենար, որով բանակի իշխանությունը կշարունակվի, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել համագործակցել իշխանությունը բանակից քաղաքացիականին հանձնելու հարցում։
Իսկ «Ազատություն եւ փոփոխություն» դաշինքը, որը թերեւս ամենահզոր ուժերից է, մերժել է զինվորական խորհրդի հայտարարությունը, այն գնահատել որպես բռնապետի հայտարարություն՝ համարելով անընդունելի։ Միաժամանակ ցուցարարներից պահանջել է մնալ երկրի բոլոր քաղաքներում ու փողոցներում։ «Ազատություն եւ փոփոխություն» դաշինքը շեշտել է, որ ռազմական հեղաշրջում իրականացնողները ժողովրդի ներկայացուցիչները չեն։ Ցուցարարները Բաշիրի հեռանալը համարում են իրենց պահանջների իրականացման առաջին քայլ, երկրորդ քայլով պետք է իշխանությունից հեռանան նաեւ զինվորականները։
ԱՄՆ պետքարտուղարությունը, հանդես գալով հայտարարությամբ, շեշտել է, որ հովանավորում է խաղաղ, ժողովրդավարական Սուդանին եւ պահանջում անհապաղ իշխանությունը հանձնել քաղաքացական ուժերին։ Եվրամիությունը զինվորական իշխանությանը հորդորել է իշխանությունը խաղաղությամբ հանձնել քաղաքացական ուժերին։ Բացի այդ, ԱՄՆ—ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան եւ Լեհաստանը ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդից պահանջել են Սուդանում ստեղծված իրավիճակին նվիրված արտահերթ նիստ գումարել, ինչը տեղի կունենա այսօր։ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը եւս կողմերին զսպվածության կոչ է արել։
Թերեւս Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրներում զինվորականների իշխանության ձգտումը դառնում է օրինաչափություն։ Այդ է վկայում Եգիպտոսի, Լիբիայի, այժմ էլ՝ Սուդանի օրինակը։ Այս առնչությամբ թերեւս նշանակալից դեր կունենա ՄԱԿ—ի Անվտանգության խորհրդի որոշումը, ինչը բացառված չէ, որ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ կնստեցնի, եւ փոխզիջումային լուծման շուրջ համաձայնության կգան։ Այլապես բացառված չէ, որ զարգացումները այդ երկրում կտանեն ողբերգության, ներքին քայքայիչ պատերազմի հունով։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

13-04-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO