Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ունենք նոր՝ հավակնոտ սերունդ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունը նախորդից անհամեմատ հաջող էր Հայաստանի թիմի համար։ 2018—ի զրոյական արդյունքի փոխարեն ունեցանք չեմպիոն, իսկ եւս երեք մարզիկներ էլ հնարավորություն ստացան պայքարելու բրոնզե մեդալների համար։ Մասնակցության արդյունքներն ամփոփելու համար զրուցեցինք մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի հետ։
–Ինչո՞վ է պայմանավորված նման կտրուկ տեղաշարժը։
–Ամենից առաջ, իհարկե, քրտնաջան մարզումներով։ Բացի այդ, երիտասարդներն անցած մեկ տարում ավելի են ամրացել եւ դարձել են առավել փորձառու։ Դա էլ ածանցվում է արդյունքի։ Մեր ազգային հավաքականը հետզհետե համալրվում է երիտասարդներով, որոնց մի մասը շարունակում է հանդես գալ նաեւ իր տարիքային խմբում։ Շատերին հեշտ չի տրվում անցումը մեծահասակների սպորտ։ Անչափ կարեւոր է, որ նրանք հնարավորինս երկար հանդես գան բարձր մակարդակով։ Բայց դա ապագայի խնդիր է։ Այս տարի նրանց մի մասը դեռ մասնակցելու է աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնություններին։ Պետք է կարողանանք դա համադրել ազգային թիմի ծրագրերին։ Ամեն դեպքում՝ ունենք նոր՝ հավակնոտ սերունդ։
–Մեր միակ չեմպիոն Արսեն Հարությունյանն առանձնացավ արկածախնդիր մարտաոճով, որն ակնառու դրսեւորվեց հատկապես եզրափակիչ գոտեմարտում։ Դա նրա՞ նախաձեռնությունն էր, թե՞ մարզչական մարտավարություն։
–Նա բաց պայքարից չխորշող մարզիկ է՝ նախընտրում է փոխադարձ աշխույժ գոտեմարտ վարել։ Իսկ արագաշարժությունը, տեմպային աշխատանք վարելու ունակությունը միայն նպաստում են դրան։ Այդ կերպ պայքարելու մարզչական առաջադրանք չի եղել՝ դա զուտ ոճի խնդիր է, որը պետք է ոչ թե կանխել, այլ զարգացնել։
–Ինչպե՞ս եք գնահատում եզրափակիչ գոտեմարտը։
–Հայտնի խոսք է՝ հաղթողներին չեն դատում։ Այնուհանդերձ, խոստովանեմ, որ 0։8—ն արդեն վտանգավոր հաշիվ էր։ Եվս մեկ սխալ եւ գոտեմարտը կավարտվեր։ Նման իրավիճակում շատ կարեւոր է կարողանալ ժամանակին բեկում մտցնել պայքարում եւ կրճատել հաշվի տարբերությունը։ Արսենը կարողացավ մինչեւ առաջին մրցափուլի ավարտը հաշիվը դարձնել նախ 4։8, ապաեւ 8։9։ Զգացվեց, որ գոտեմարտն արդեն անցնում է մեր մարզիկի թելադրանքով։ Առաջին երեք րոպեի վերջնամասում վրացի ըմբիշի շարժումներն ու շնչառությունը ծանրացել էին, ուստի հասկանալի էր, որ ճնշումը մի քիչ էլ մեծացնելու դեպքում Հարությունյանը կհասնի հաջողության։ Այդպես էլ եղավ։
–Մեր թիմի 3 այլ անդամներ չօգտվեցին բրոնզե մեդալներ դառնալու հնարավորությունից։ Ինչո՞ւ պարտվեցին Դավիթ Սաֆարյանն ու Անդրանիկ Գալստյանը եւ գորգ դուրս չեկավ Վազգեն Թեւանյանը։
–Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտում պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին։ Իսկ Գալստյանը պարտվեց, թվում էր, շահած մրցամարտում։ Ինչո՞ւ պարտվեցին։ Դժվարանում եմ ասել՝ այդպես ստացվեց։ Բնականաբար, եղան սխալներ, որոնք պետք է փորձենք շտկել։ Թեւանյանի պարագայում փոքր—ինչ այլ է՝ ձախ ձեռքի մատը հոդից խախտվել էր։
–Ի դեպ, Սաֆարյանը շարունակելո՞ւ է ելույթները հավաքականում։
—Ամեն ինչ կախված է նրա որոշումից։ Ուրախ կլինեմ թիմում ունենալ նման փորձառու մարզիկներ, որոնք իրականում շատ են օգնում երիտասարդներին։ Այդ հարցի շուրջ չենք զրուցել, բայց գիտեմ, որ Դավիթը տրամադրված է շարունակել ելույթները։
–Մեր եւս չորս ըմբիշներ առաջին իսկ փուլից դուրս մնացին պայքարից։ Որո՞նք են նրանց ձախողման պատճառները։
–Նրանք առաջին անգամ չեն մասնակցում միջազգային մրցումների եւ թերություններից էլ զուրկ չեն։ Գրիգոր Գրիգորյանը կողոսկրի վնասվածք ստացավ, որը նրան թույլ չտվեց լիարժեք հանդես գալ։ Մյուսները դեռ երիտասարդ են՝ աշխատելու շատ տեղ ունեն։ Պատճառները յուրաքանչյուրի դեպքում անհատական են։ Փորձում ենք վերացնել դրանք, մնացածը կերեւա ժամանակի ընթացքում։
–Ե՞րբ եք սկսելու նախապատրաստությունը աշխարհի առաջնությանը։
–Մայիսից կվերսկսենք հավաքները։ Նաեւ նախատեսել ենք մասնակցել Մախաչկալայի մրցաշարին, որին, հավանաբար, կընդգրկենք հավաքականի երկրորդ համարներին։ Ամռանը մեր երկրում անցկացվելու է Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության միջազգային ավանդական մրցաշարը, որը աշխարհի առաջնությունից առաջ մարզիկների մարզավիճակը ստուգելու կարեւոր հնարավորություն է։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

13-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO