Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հին գորգերը վերակենդանացնելու ավանդական ու նոր ձեւերը

Արդյոք մեծացե՞լ է հայկական գորգերի պահանջարկը աշխարհում

Հայ գորգագործական մշակույթում ուժը եւ միասնությունը խորհրդանշող «Վահանագորգը», որը պահվում է Հովհաննես եւ Նոեմի Մեգերյանների անվան հին գորգերի թանգարանում, ամենագեղեցիկ եւ հուզիչ պատմություն ունեցող գորգերից է, որի մասին տեղեկանալն էլ հենց առիթ դարձավ անդրադառնալու հայ գորգագործությանը։
Առաջին հայացքից ակներեւ է, որ գորգը կիսված է երկու մասի հավասար։ Հովհաննես եւ Նոեմի Մեգերյանների անվան հին գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը, որն ԱՄՆ—ում է բնակվում, «ՀՀ»—ի հետ զրույցում պատմեց «Վահանագորգի» ուշագրավ պատմությունն ու ներկայացրեց հնամենի ծագումը։ Ի դեպ, այս գորգը այն բացառիկ նմուշներից է, որը տեսնելու են շտապում Հայաստան ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ։
Պատմությունը հուզիչ է, միաժամանակ՝ խորհդանշական։ 1915 թվականին մայրը բաժանում է գորգը երկու մասի եւ տալիս է այն իր երկու աղջիկներին՝ հուսալով, որ եթե նրանք կարողանան փրկվել, սակայն կորցնեն միմյանց, կարողանան տարիներ հետո կորսված գորգի մի մասի շնորհիվ գտնել իրար։ 5 տասնամյակ անց ճակատագիրը հանդիպեցնում է երկու քույրերին, վերջիններս գտնում են իրար գորգի շնորհիվ։ Ի դեպ, քույրերը բնակություն էին հաստատել ԱՄՆ–ում տարբեր տարիների։
Այժմ «Մեգերյան կարպետ» ընկերության Հովհաննես եւ Նոեմի Մեգերյանների անվան թանգարանում գորգի երկու կտորները միացված են, եւ հատկանշական է, որ Մեգերյան ընտանիքը որոշել է չվերանորոգել գորգի կտրված հատվածը, քանի որ այն իրական պատմության մի մասունք է։ Հայկական գորգագործության մշակույթի վերականգնման եւ պահպանման ավանդույթը վաղեմի պատմություն ունի։ Որքան էլ այսօր աշխարհում նորաձեւությունը իր պահանջներն է թելադրում գործագործության ոլորտում, այդուհանդերձ աշխարհում շարունակում է պահանջարկված մնալ հայկական հնաոճ զարդանախշ գորգը։ Այս մասին փաստեց հենց ինքը՝ Րաֆֆի Մեգերյանը մեզ հետ զրույցում։

Մոդեռնի կողքին՝ դեռ հայկական հինը

Որքան էլ նորաոճ գորգերը շուկայում առաջատար են, սակայն հայկական գորգը ունի իր մշտական սպառողը արտերկրում, հայտնի հեղինակավոր կառուցներում։ Հայկական գորգերը հայտնի են իրենց վառ գույների երկարատեւ պահպանմամբ հարյուրավոր տարիներ շարունակ։ Բնական գույներ ստանալու եւ պահպանելու գաղտնիքը ժառանգաբար փոխանցվել է Մեգերյան ընտանիքին։ Մոտ 35 տարի առաջ Մեգերյանների ընտանիքը սկսեց այդ գորգերի վերարտադրությունն ու հների վերակենդանացումը, որոնց հիմքում ընկած էր գորգերի տեսքի եւ հնագույն ոճի սկզբունքների պահպանումը։
1917 թվականին Մեգերյանները գաղթել են ԱՄՆ եւ հիմնադրել են «Մեգերյան» ընկերությունը, որը սկզբում զբաղվել է հին գորգերի վերանորոգումով եւ լվացումով, ինչպես նաեւ առքուվաճառքով։
Մեգերյանների անձնական հավաքածուի ամենահին գորգը 400 տարեկան է։ Այն գործվել է բնական ներկերով՝ ներկված բրդյա թելերով եւ հայկական կրկնակի հանգույցով։ Վերակենդանացվում են հայ գորգի ամենահին ավանդույթները, այն է՝ ամբողջ գորգը գործվում է կրկնակի հանգույցով եւ բնական ներկերով, ինչը թույլ է տալիս, որ գորգերը լինեն ավելի վառ եւ պահպանվեն դարերով, ինչպես նաեւ պահպանում է հորինվածքային եւ ոճային առանձնահատկությունները։ Մեկ այլ գորգ՝ «Պազիրիկը», թվագրվում է մ.թ.ա. 5—րդ դարից, որի բնօրինակը գտնվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում։ Այն գտել են 1949 թ. Լեռնային Ալթայ երկրամասի՝ Պազիրիկ տեղանքում գտնվող հնագույն դամբարանում։ Ըստ պատմական աղբյուրների, գորգը շուրջ 2500 տարի պահպանվել է սառույցի մեջ։ Նրա հայկական ծագումնաբանությունը կարողացել է ապացուցել միայն գերմանացի գիտնական Ֆոլկմար Գանցհորնը՝ վկայելով, որ գորգն ունի հայկական արմատներ, քանի որ գործված է հայկական կրկնակի հանգույցով, իսկ նախշերը վերցված են ուրարտական հայ թագավորների պալատների որմնանկարներից։
Ինչպես պատմեց թանգարանի աշխատակիցը, եւս մեկ ուշագրավ նմուշ է համարվում «Վիշապը», գորգի բնօրինակը գտնվում է Լոնդոնի պատմության թանգարանում եւ թվագրվում է 17—րդ դարով։ Պատմության մեջ հայտնի են տարբեր դիզայններով վիշապագորգեր, իսկ հայ գորգագործական մշակույթում վիշապը համարվում է ուժի խորհրդանիշ։ Այս զարդանախշերով գորգեր, ի դեպ, թանգարանի ղեկավարությունը նվիրաբերել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարին, Իտալիայի Սուրբ Ղազար եկեղեցուն, ինչպես նաեւ Երեւան քաղաքին՝ խճանկարի տեսքով։ «Վիշապագորգի» խճանկարը պատրաստվել է շուրջ 900 հազար կտոր քարերից, որոնք ներառում են մարմար, գրանիտ, ազուրիտ, տուֆ—ավազաքար։ Մեկ այլ հետաքրքիր խորհուրդ ունի իր մեջ պտղաբերություն խորհրդանշող «Նշագորգը»։ Այն ունի համահայաստանյան տարածում, քանի որ վաղ անցյալում բոլոր հայ աղջիկները, ովքեր ցանկացել են ամուսնանալ կամ կանայք՝ մայրանալ, իրենց ձեռքով գործել են այն՝ հավատալով, որ այն կկատարի պտղաբերության իր գործառույթը։

Թանգարանը՝ նաեւ գորգագործ վարպետների դարբնոց

Այսպես կարելի է նմուշ առ նմուշ վեր հանել գորգագործության մեր պատմության բացառիկ պատառիկները։ Գորգագործության ավանդույթները վերհանելուց, հները վերակենդանացնելուց զատ, թանգարանը նաեւ կադրերի դարբնոց է։ Թեպետ այսօր միջին մասնագիտական կրթական հաստատությունները մշտապես դժգոհում են այս արհեստի անկման մասին, փաստելով չհամալրվող ֆակուլտետները, սակայն բուհերի որոշ շրջանավարտներ պարտադիր այստեղ են պրակտիկան անցնում, լավագույնները մնում են աշխատելու տեղում։ Ընդհանուր առմամբ, գորգագործ վարպետների վերարտադրման մասին չի բարձրաձայնվում։ Այն որպես մասնագիտություն դադարել է շրջանավարտներին գրավել, փոխարենը վերջիններս նախընտրում են մոդայիկ մասնագիտությունները։ Կա մտավախություն, որ տարեց գորգագործների սերնդափոխությունը կվտանգի նոր կադրերի վերարտադրումը։ Թանգարանում ավելի քան 30 գորգագործ վարպետ է աշխատում։ Տարբեր տարիքի կանայք են. ոմանք նոր են յուրացնում գորգագործությունը, ոմանք էլ երկար տարիների փորձառություն ունեն։
Հին գորգերի թանգարանի արտադրության եւ կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի խոսքով, գորգի արտադրման պրոցեսը բավական բարդ է ու աշխատատար։ Ողջ աշխարհում հայտնի կրկնակի հանգույցով գորգեր պատրաստելը ոչ միայն թանկ, այլեւ ժամանակատար է, նույնիսկ մեծ ծավալի գորգը կարող է մեկ տարում գործվել։
Քանի որ զբոսաշրջության զարգացման համար ամենակարեւոր ռեսուրսը նաեւ հյուրընկալությունն է ու ավանդական խոհանոցի պատճաշ ներկայացումը, ուստի թանգարանում աշխատակիցները զարկ են տվել նաեւ հայկական կերակրատեսակների պատրաստմանն ու մատուցմանը։ Վերականգնվում եւ նոր շունչ են ստանում հին հայկական կերակրատեսակները՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ—ի նախագահ Սեդրակ Մամուլյանի նախաձեռնությամբ։ Անցյալ տարի գործարկվել է նաեւ թոնրատունը։ Հայկական գորգագործական արվեստին ծանոթանալու են գալիս նաեւ մանկապարտեզի եւ դպրոցի սաները։ Հաճախ են ճանաչողական էքսկուրսիաներ կազմակերպվում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

13-04-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO