Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կենսագրություն ունեցող բանաստեղծ էր

Տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մկրտիչ Սարգսյանի հիշատակին

Բանաստեղծ, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 95—ամյակի առիթով երեկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ հուշ—ցերեկույթ, որին ներկա էին գրչակից ընկերներն ու գրական աշխարհի ներկայացուցիչներ, բանաստեղծի հարազատները։ Հնչեցին գրողի ստեղծագործություններից հատվածներ, մտերիմները պատմեցին հիշողություններ։ Գրականության ոլորտի ներկայացուցիչները երախտագիտությամբ նշում էին բանաստեղծի թողած գրական ժառանգության, գրականության զարգացման գործում ունեցած ծանրակշիռ ավանդի մասին։ Մկրտիչ Սարգսյանն իր երկրային կյանքն ավարտեց 2002 թվականի հունիսի 23—ին։
«Գնաց» բանաստեղծը մտահոգություններով։ Որդին՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ կյանքի վերջին տարիների նրա մտատանջության պատճառը մեր երկրի, մեր պետականության կառուցման, կայացման խնդիրն էր։ «Չէր ընդունում օրվա իշխանության կատարած ավերածությունները, մի տեսակ նաեւ ընդդիմանում էր, հոդվածներով խոսում էր, որովհետեւ իրենք՝ պատերազմ տեսած այս սերունդը, հասել էր ինչ—որ մի հանգրվանի, երբ կարելի էր ստեղծել բարվոք պետական միջավայր, այդ սերունդը տեսնում էր դրա կործանումը, իրենց երազանքների փլուզումը։ Գրական առումով այդ շրջանը շատ անհաջող էր, ճգնաժամային, գրքեր չէին հրատարակվում, թերթերը տպվում էին անկանոն պարբերականությամբ։ Գրողների միությունը ոչ բարվոք վիճակում էր։ «Հոգեհանգիստ» բանաստեղծության մեջ իր սենդակիցներին պարզապես հոգեհանգստի էր կոչում, որովհետեւ այլեւս անելիք չունեին, իրենց դրոշը խունացել էր»,–նշեց Վահագն Սարգսյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ բանաստեղծի մահից հետո հրատարակել են նրա անտիպ ժողովածուները։ Առանձին հրատարակությամբ ընթերցողին ներկայացվեց բանաստեղծի նամականիները։ Հիմա նախապատրաստում են հոդվածների, հարցազրույցների եւ ելույթների ժողովածուն։
«Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանի խոսքով՝ Մկրտիչ Սարգսյանն աշխարհի առաջ «բաց» մարդ էր, աշխարհի հետ հարաբերվելու խնդիրներ չուներ, շիտակ էր։ «Մի շատ լավ հատկություն ուներ՝ իր հայրենակից բանաստեղծներին, ովքեր բավական շատ էին թեւի տակ, կանչում էր եւ ասում. «Ի՞նչ անեմ ձեզ համար, որ մի բանի կարողանաք հասնել»։ Սկսնակ եւ փորձառու բանաստեղծների բանակ էր պտտվում իր շուրջը։ Գրական դաշտում, որ հազար ու մի բաներ են տեղի ունենում, ինքը շիտակ էր մնում հարաբերությունների մեջ։ Իր ճակատով պայքարեց Պարույր Սեւակի վերջին գիրքը կալանքից հանելու համար։ Նա նաեւ գրականության մեջ հեղինակություն ունեցող անձ էր, կարող էր ճանաչված Սեւակի հարցում պատասխանատվություն վերցնել կենտկոմի առաջ։ Ժամանակին կենտկոմում էր աշխատել, այնտեղի բարքերը գիտեր եւ այդ ամենը օգտագործում էր ի շահ գրական աշխարհի բարեկեցության»,–պատմում է Այվազյանը։
Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հարություն Հովնաթանը, որը վերջերս ընթերցողի սեղանին դրեց «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գիրքը, շեշտում է՝ ազգին, ժողովրդին, հայրենիքին նվիրված մարդ էր. «Պատերազմի մասնակից է եղել, մինչեւ վերջ կռվել է, եւ երբ ասում են՝ Մկրտիչ Սարգսյանը պատերազմի թեմաներով է գրում, այդպես չէ, նա իր կյանքն է գրում, որովհետեւ զինվոր էր, եւ գրում է նրանց մասին, ովքեր ընկան։ Ընկածների մեջ նա տեսնում էր իրեն»։ Հիշում է՝ այն ժամանակ կար գրական «մաֆիա», բոլորի հետ լավ էր, բայց նրանց օրենքներով չէր ապրում։ Առանձնանում էր։ Որպես ընտանիքի հայր՝ հրաշալի էր, որպես ընտանիքի զավակ՝ դարձյալ կատարյալ էր։ «Ամեն առումով տարբերվում էր, նա բարոյական նկարագիր ուներ։ Կենսագրություն ունեցող մարդ էր, իսկ գրողը պետք է կենսագրություն ունենա։ Իր տեսակի մեջ բարի, հոգատար, հետաքրքրվում էր գրողների կյանքով, օգնում էր, կարեկցում։ Լավություն անող մարդ էր, բայց երբեք չէր ակնկալում փոխադարձություն»,–շեշտեց բանաստեղծի ընկերը։
Անդրադառնալով «Երանելի Մկրտիչ Սարգսյանը» գրքին՝ ասաց, որ դրանում տեղ են գտել բանաստեղծի հետ ունեցած իր հանդիպումները, զրույցները, մեկնությունները նրա ստեղծագործությունների վերաբերյալ։ Փորձել է տալ Մկրտիչ Սարգսյանի գրական դիմանկարը՝ պատերազմի դաշտում եւ պատերազմից հետո։ «Նա միշտ կարեւոր պաշտոններ է ունեցել՝ գրողների միության քարտուղար, «Հայպետհրատի» գլխավոր խմբագիր։ Ամեն օր ծառայել է գրականությանը, բայց երբեք չի պրոպագանդել իր գրածը։ Հանգիստ, թաքուն ստեղծագործել է։ Ճշմարիտ գրող էր եւ գրում էր ոչ թե սիրո մասին, այլ իսկապես սիրում էր, ոչ թե հայրենասիրության մասին էր խոսում, այլ իսկապես հայրենասեր էր»,–ասաց Հ. Հովնաթանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

13-04-2019





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO