Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ապրիլի 14—ին Հայաստանյայց առաքելական ս. եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը՝ Ծաղկազարդը։ Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ նաեւ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Այս կապակցությամբ առավոտյան ժամերգության ավարտին, Մայր տաճարի շրջակայքում, Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնության կարգ։ Այնուհետեւ Նորին սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված բազում մանուկներին՝ նրանց ընծայելով խաչիկներ, իսկ հավատավոր ժողովրդին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը։
Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը ս. պատարագի արարողությանը մասնակցեց Ս. Գայանե եկեղեցում։ Պատարագիչն էր Մայր Աթոռ վարչատնտեսական բաժնի տնօրեն գերաշնորհ տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին տարբեր երկրներից ժամանած Մայր Աթոռի բարերարներ։
Ս. պատարագի ավարտից հետո Ս. Գայանե վանքի շրջակայքում կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ընթացքում Ամենայն հայոց հայրապետն իր օրհնությունը բաշխեց տոնի առիթով Հայաստանի տասներկու տարբեր մանկատներից Մայր Աթոռ ժամանած շուրջ 200 երեխաներին՝ նրանց բաժանելով նաեւ խաչիկներ։ Վերջիններս նաեւ ներկա գտնվեցին Էջմիածնի «Հրաչ եւ Սյուզն Թուֆայան» հայորդյաց տանը իրենց համար կազմակերպված գեղարվեստական միջոցառմանը։ Այնուհետեւ Մայր Աթոռի սոցիալական ծառայության գրասենյակի կողմից երեխաները հյուրասիրվեցին Մայր Աթոռի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող բարեգործական ճաշարանում։
Նույն օրը Վեհափառ հայրապետը վեհարանի առջեւ հանդիպեց «Դանիական Հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության եւ Արագածոտնի ու Տավուշի թեմերի համատեղ գործակցությամբ «Լույս մանկանց» ծրագրի շրջանակներում հիշյալ թեմերի 26 համայնքներում իրականացվող քրիստոնեական դաստիարակության լսարանների շուրջ 500 երեխաների հետ։
Իր հայրական օրհնությունը փոխանցելով նրանց՝ Նորին սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Մայր Աթոռ ուխտագնացությունը վերջիններիս Ս. Էջմիածնի հանդեպ անհուն սիրո վառ արտահայտությունն է։ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամեց մանուկներին ու պատանիներին հանապազ աղոթել, որպեսզի միշտ հաղորդակցության մեջ լինեն Աստծո հետ, վայլեն նրա օրհնությունը, անսահման սերն ու ողորմությունը։
Վերջում միասնական Տերունական աղոթքից հետո Գարեգին Բ հայրապետը մանուկներին նվիրաբերեց խաչիկներ։

16-04-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO