Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Փոփոխություններ, որոնք կտրուկ կլինեն

Ինչ են խոստանում հողային բարեփոխումները

Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ խոսելու նախարարության ծրագրերից, անելիքներից։ Ծրագրերը, որտեղ պետությունը ձեռք է մեկնում տնտեսավարողին, մենք չենք ներկայացնի, քանզի «ՀՀ»—ի էջերում հենց վերջերս խոսել ենք ինտենսիվ այգիների, հատապտղանոցների հիմնման, հակակարկտային ցանցերի ստեղծման, ոռոգման արդիական տեխնոլոգիաների ներդրման, մթերումների սոբսիդավորման. ֆինանսական վարձակալության (լիզինգի) պարագայում պետական աջակցության մասին։ Մանրամասն անդրադարձել ենք նաեւ պայմաններին, վարկավորման ձեւերին, տոկոսներին, ժամանակահատվածին եւ այլն (տասից ավելի ծրագրի վրա ուշադրություն հրավիրել ենք,—Ա.Մ.)։

Չմշակվեց՝ պարտադիր կվարձակալվի

Այսպիսով, Գեղամ Գեւորգյանը ասուլիսի հենց սկզբում տեսակետ հայտնեց, որ երբ խոսում ենք ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումներից, առաջնային է հասկանալ, թե նախարարությունները ինչքանով են համապատասխանում տնտեսության պահանջներին։ Ու երբ այս համապատկերում ուսումնասիրություններ են արվում, պարզ է դառնում, որ ժամանակակից տնտեսության պատվերը բավարարող համապատասխան կառույցներ չունենք։ Այդ իսկ պատճառով նախաձեռնել են ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծման գործը, որի նպատակն է շուկաների վերլուծությունը, գոտիականության վերլուծությունը, տվյալների վերլուծությունը, որոնք կտրամադրվեն ֆերմերներին։ Քանզի շատ հաճախ պարզ է դառնում, որ ֆերմերները տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել։
Ի դեպ, բանախոսը ինստիտուցիոնալ բարեփոխումների շարքում առանձնացրեց ռեգիստրների ներդրումը, իմա՝ անասունների համարակալումը, ինչը թույլ կտա օնլայն ռեժիմով տեսնել՝ որտեղ եւ ինչ է կատարվում։
Ինչ վերաբերում է պետական օժանդակության ծրագրերին, Գեղամ Գեւորգյանը առանձնակի շեշտվածությամբ ասաց, որ 2 ուղղությամբ են շարժվում՝ սուբսիդավորում ու վարկային ռեսուրսներ, ինչպես նաեւ ուղիղ ֆինանսավորում։ Ու այսօր ի դեպ, նրա խոսքերով, չկա գյուղատնտեսության ճյուղ, որտեղ պետությունը ֆինանսական ռեսուրս չի տրամադրել։
Գեւորգյանը ռազմավարական փոփոխությունների շարքում հողային բարեփոխումներն էլ առանձնացրեց, որ հիմնականում հողերի խոշորացում է ենթադրելու։ Բացի այդ՝ հայտնի է, որ մեր երկրում վարելահողերի 40 տոկոսն այս կամ այն պատճառով չի օգտագործվում. նախ՝ սեփականատերերի 20 տոկոսը երկրում չեն, եւ հետո՝ մյուս մասն էլ արդյունավետ չի համարում հող մշակելը։ Ուստի օրենսդրական փոփոխություն կլինի, ըստ որի՝ հողերը վարձակալության տալը պարտադիր կլինի։
Արդյոք սա չի ենթադրո՞ւմ սեփականության իրավունքի խախտում, չէ՞ որ այն պաշտպանված է Սահմանադրությամբ։ Ինչպես պարզաբանեց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարողը. «Սա չի նշանակում, որ մարդուց խլում ենք սեփականությունը, այլ մարդը կմնա սեփականատեր, բայց եթե չի օգտագործում հողը, ապա կտա վարձով։ Կլինի հողերի միավորում, քանի որ մարդիկ կան, որ մեկ հեկտար հող ունեն, բայց միմյանցից անջատ։ Կկոնսոլիդացնենք՝ Ա—ն ու Բ—ն փոխանակում կանեն։ Եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, ապա պետությունը կգնի եւ փաթեթով կվաճառի»։
Դրական սպասելիքներով հանդերձ՝ չմոռանանք, որ գյուղատնտեսությունն ինքնին ռիսկային ոլորտ է, մանավանդ՝ մեր երկրի պարագայում։ Ըստ այդմ՝ ռիսկերի մասին էլ չմոռանանք. «Եթե ռիսկերը ճիշտ կառավարվեն, ապա կարող են մեղմել խնդիրները»։ Գեղամ Գեւորգյանի վստահեցմամբ՝ ռիսկերն, իհարկե, հաշվի են առնվել։ Բայց կան նաեւ դրանք մեղմելու ձեւերը։ Օրինակ՝ ապահովագրության ինստիտուտի ներդրումը։ «Լրջագույն փոփոխություններ են լինելու, ավելին՝ այս տարի պիլոտային ծրագրում արդեն 6 մարզ է ներառվել»,—տեղեկացրեց Գեւորգյանը։

«Սպայկային» էլ, մյուսներին էլ կօժանդակեն

«Սպայկայի» հետ կատարվածը արդյո՞ք ենթադրում է, որ շուկայում նրա փոխարեն այլ ընկերության են «պատրաստում»։ Ինչպես արդեն անունն է շրջանառվում՝ «Բեսթ ֆուդը»։ Սա հասկանալու համար «ՀՀ»—ն նախարարից ճշտեց շուկայում «Սպայկայի» տեղը։
Նախարարի պարտականությունները կատարողը նախ ասաց, որ «Բեսթ ֆուդին» երբեւէ չի հանդիպել, ու բացի այդ՝ «Սպայկան» միայն մթերքի 20 տոկոսն է արտահանում, բնականաբար, մյուս 80 տոկոսում խաղացողներ եղել են։ Եվ պետությունը, իր հավաստմամբ, տարբերակումներ չի անում՝ բոլոր արտահանողների հետ էլ գործակցում է՝ թե՛ հիմա, թե՛ սրանից առաջ, թե՛ ապագայում։ Ավելին՝ պատրաստ է աջակցել ե՛ւ «Սպայկային», ե՛ւ շուկայի մյուս ընկերություններին՝ ֆինանսական խնդիրների ի հայտ գալու դեպքում։ «Մենք էլ ասել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք թե՛ «Սպայկային», թե մյուս բոլոր ընկերություններին՝ դրա համար ունենք հատուկ ծրագիր ու ֆինանսական ռեսուրսներ,–պնդեց նա՝ հավելելով, թե «Սպայկայի» 20 տոկոսը չի նշանակում, որ «Սպայկա» ընկերությունը գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ.–Սա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողների՝ «Սպայկայի» փոխարեն։ Մենք միշտ փնտրում ենք նոր խաղացողների, մենք միշտ խրախուսում ենք նոր խաղացողներ մուտքը, բայց ոչ մեկը մյուս հաշվին, այլ նրա համար, որ դրա կարիքն ունենք»։
Չնայած այս ամենին, որ պատրաստ են աջակցել ընկերություններին, անուամենայնիվ, ստեղծելու են բորսա ու լոգիստիկ ընկերություններ, որպեսզի դիվերսիֆիկացնեն թե՛ շուկաները, թե՛ արտահանողներին, թե՛ տնտեսվարողներին։

Հարթակ, որ կկապի արտահանողին ու մշակողին

Քանի որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին հայտարարվել էր, որ ստեղծվելու է գյուղատնտեսական բորսա, ցանկացա ճշտել՝ մեր բորսան գործառութային առումով դասական բորսա՞ է լինելու միայն, թե՞ նաեւ առաջարկ ձեւավորող է լինելու։
Ի պատասխան Գեղամ Գեւորգյանը նկատեց, որ բորսան նաեւ առաջարկ է ձեւավորելու։ Ու բորսայի մեր օրինակը կա Հոլանդիայում, Դանիայում։ Սեզոնին կարող է մթերում իրականացնել եւ դրանից հետո դիվերսիֆիկացնի սեզոնների միջեւ։ Բայց բորսան չի իրականացնելու ամբողջ երկրի ապրանքների առքուվաճառքը. «Այսինքն՝ չի լինելու միակ արտահանողը, այլ ձեր ասածի համաձայն՝ պլատֆորմն է լինելու, որտեղ կապելու է արտահանողներին եւ գյուղացիական տնտեսություններին։ Նաեւ՝ մեր խանութներին, որ այդ միջնորդների ինստիտուտն էլ գնալով վերանա»։ Միաժամանակ հավելեց. «Գյուղացին ասում է՝ լոլիկը հիմա 500 դրամով է վաճառում, բայց խանութներում 1700 եք տեսնում չէ՞։ Համ դուք եք բողոքում, համ էլ գյուղացին։ Գյուղնախարարությունն այստեղ, իհարկե, ոչ մի գործառույթ չունի անելու, բայց բողոքները մեզ են գալիս։ Ուստի՝ համապատասխան կառուցվածքները պետք է ստեղծենք, որ այս ամենը վերանա»։
Համապատկերում Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք շուկայի ամենշաբաթյա մշտադիտարկում են անում։ Ամեն շաբաթ, որոշակի օր եւ որոշակի ժամի իրենց աշխատողները հանրապետության մարզերում մտնում են մանրածախ եւ մեծածախ շուկաներ եւ 20—30 անվանում ապրանքի մոնիտորինգ են անում։ Հետո այդ պատկերը դնում են էլեկտրոնային հարթակում, եւ հուսով են, որ մեկ տարի հետո այդ խոսակցությունը ընդհանրապես կվերանա։
Դե եթե դիտարկում են անում, ցանկացա մեկ այլ խնդիր էլ հասկանալ՝ ինչի՞ հետեւանք է կարտոֆիլի այս տարվա թանկությունը (սուպերմարկետներում կամ կրպակներում, վերավաճառողների մոտ, մի խոսքով, համատարած, 1 կգ—ն՝ 320—350 դրամ, 250 էլ կա, բայց մեջը՝ սեւացած ու ծակ—ծակ,—Ա.Մ.), եթե գյուղացիները պնդում են, որ հորերում դեռ լիքը ապրանք ունեն։
–Միջնորդների ինստիտուտն է շատ,–պարզաբանեց բանախոսը։
–Միջնորդների ինստիտուտը մեր երկրում նախորդ տարիներին էլ է եղել, բայց գինը սրան չի հասել,–նկատեցի։
–Սուպերմարկետներին էլ չեմ կարող մեղադրել,–նշեց Գեւորգյանը,–4—րդ, 5—րդ ձեռքից են առնում, իրենց ռիսկերն են գնահատում, ԱԱՀ—ի հետ կապված խնդիր կա։ Հիմա շատ բան ենք ուզում հասկանալ։ Օրինակ, լոլիկը թա՞նկ էր, թե՞ վերջին 5—6 տարիներին նույն գինն է, բայց գնային փոփոխությունները սուպերմարկետներում են։ Կամ ձուն թանկացե՞լ է, թե՞ ոչ։
–Թանկացել է միանշանակ,–պնդեցի ես՝ որպես սպառող։ Ես ոչ մի տարի տնական ձուն 95—100 դրամով չեմ գնել։ Իսկ այս տարի այդ գինն է…
Ինչեւէ, ասուլիսը երկխոսության չվերածելու նպատակով դադարեցրինք մեր զրույցը։ Բայց հուսանք, որ բորսայի ստեղծումով շատ խնդիրներ կլուծվեն…
Միով բանիվ, գյուղնախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանի խոսքով, այս բոլոր փոփոխությունների իմաստն այն է, «որ ունենանք զարգացած գյուղացիական տնտեսություն, այնպիսի ֆերմեր, գյուղացի, որ կարողանում է իր վաստակած գումարով արժանավայել կյանք ապահովել»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

16-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO