Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


ՍԴ դատավոր չի ընտրվել

Մեկնարկել է խորհրդարանի հերթական նիստը

ՀՀ Ազգային ժողովը երեկ սկսել է հերթական նիստերի աշխատանքը։ Պատգամավորները հաստատել են նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերն ու դրանց քննարկման ընթացակարգերը։
Խորհրդարանի որոշմամբ ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում չեն ներառվել ԱԺ գլխադասային հանձնաժողովների բացասական եզրակացությունն ստացած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Արայիկ Աղաբաբյանի եւ Արթուր Դալլաքյանի հեղինակած նախագիծը, պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Էդուարդ Բաբայանի եւ Գեւորգ Պետրոսյանի մշակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։
Պատգամավորներն այնուհետեւ անդրադարձել են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահն առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Նա հավելել է, որ այս պաշտոնում ընտրվելուն հավակնել են երկու այլ թեկնածուներ եւս, սակայն խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի կարծիքների եւ ՀՀ նախագահի հետ կայացած հարցազրույցի արդյունքում ընտրվել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։
Վերջինս ներկայացրել է իր կենսագրական տվյալները, պատկերացումները մեր երկրում սահմանադրական արդարադատության, ՍԴ դերի, դատավորի անձնային տվյալների մասին ու մանրամասնել իր նպատակները գործունեությունն իրականացնելու դեպքում։
Թեկնածուն պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալու հայկական իրավունքի զարգացման եւ Հայաստանում արդարադատության որակի բարելավման գործում։ Ըստ նրա՝ ՍԴ դատարանը եւ սահմանադրական արդարադատությունը ժողովրդավարության, սահմանադրական պետության պահպանման եւ զարգացման պարտադիր պայմանն են։
Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորներն անդրադարձել են թեկնածուի մասնագիտական փորձառությանը, կենսագրական փաստաթղթերում առկա անհստակություններին, ընտրական իրավունքի իրացմանը, կուսակցությունների գործունեության կասեցման հիմքերին, դատարանների ու դատավորի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանն ուղղված քայլերին, դատավորների անկախ ու քաղաքականապես չեզոք գործունեությանը, անցումային արդարադատության ինստիտուտի ներդրման հարցում թեկնածուի տեսլականին եւ այլ հարցերի։
ՍԴ դատավորի թեկնածուի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Էդմոն Մարուքյանը։ Նա նշել է, որ Գոռ Հովհաննիսյանին ընտրելու պարագայում հնարավոր կլինի ունենալ դասական անկախ ՍԴ դատավոր։ Էդմոն Մարուքյանի խոսքով՝ խմբակցությունը դրական է տրամադրված թեկնածությանը։
Թեկնածուի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել խոհրդարանի ղեկավարը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ԱԺ նախագահն ընդունել թեկնածությունը, եթե այն ֆորմալ առումով խոցելի էր։ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ նախագահի կողմից թեկնածուի առաջադրումը ստանալուց անմիջապես հետո ուսումնասիրել է եւ պարզել, որ Գոռ Հովհաննիսյանի ներկայացրած փաստաթղթերի զգալի մասը ներկայացված չեն եղել հայերեն, այլ գերմաներեն։
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ եթե ՀՀ նախագահին վերապահված է ներկայացնել ՍԴ դատավորի թեկնածու, ապա անհրաժեշտ է գրանցել այն եւ հնարավորություն տալ այս դեպքում շտկելու տեղի ունեցած ոչ էական սխալները, ինչը եւ արվել է։ Արդյունքում թեկնածուն ներկայացրել է փաստաթղթեր, որտեղ ներկայացված են եղել կենսագրական նոր տվյալներ։
ԱԺ նախագահը հնարավորություն է ընձեռել թեկնածուին վերացնելու շփոթը՝ ապահովելով փաստաթղթերի ամբողջական փաթեթը, սակայն շփոթը դեռեւս առկա է։
Ելույթի ավարտին Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արսեն Ջուլֆալակյանին՝ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտում բրոնզե մեդալի արժանանալու, ինչպես նաեւ հայ մյուս մարզիկներին՝ փառահեղ մասնակցության եւ մեդալների արժանանալու համար։
Եզրափակիչ ելույթում թեկնածուն նշել է, որ ոլորտում կան խնդիրներ, եւ ընտրվելու դեպքում հնարավորություն կունենա ազդելու ՍԴ կողմից ընդունվող որոշումների վրա՝ օգտագործելով իր փորձն ու գիտելիքները։ Գոռ Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ խորհրդարանն իրեն կընձեռի այդ հնարավորությունը։
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկության արդյունքները, տեղեկացրել է, որ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր։ 24 կողմ, 79 դեմ ձայներով Գոռ Հովհաննիսյանը չի ընտրվել ՍԴ դատավոր։
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները։ Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն է ֆունկցիոնալ իմաստով ունենալ կառավարության առավել օպտիմալ կառուցվածք, ինչը հնարավորություն կտա լավագույնս ապահովելու կառավարության արդյունավետ գործունեությունը։
Նախաձեռնությամբ նախատեսվում է կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Առաջարկվում է նվազեցնել նախարարությունների թիվը՝ սահմանելով 12—ը։ Մասնավորապես, նախատեսվում է միաձուլել մշակույթի նախարարությունը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու կրթության եւ գիտության նախարարությունը՝ ստեղծելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն։ Առաջարկվում է նաեւ միավորել գյուղատնտեսության նախարարությունն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ ստեղծելով էկոնոմիկայի նախարարություն։
Նախաձեռնությամբ կմիանան էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները՝ ստեղծելով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որին կփոխանցվեն նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները եւ գործառույթները։
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից հետո նախատեսվում է կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը հանձնել ոչ միայն միավորման արդյունքում համատեղ ենթակայությանը փոխանցված ջրային եւ քաղաքացիական ավիացիայի կոմիտեները, այլեւ պետական գույքի կառավարման կոմիտեն։
Առաջարկվում է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության նախարարություն՝ կրճատելով նախարարության՝ տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտի բոլոր լիազորությունները եւ գործառույթները։ Նախատեսվում է նախարարության լիազորությունների ցանկում ավելացնել նաեւ թվայնացման գործընթացների եւ ռազմարդյունաբերության հետ կապված լիազորությունները։
Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը։ Ըստ նախարարի՝ նմանատիպ փորձ աշխարհում եւս առկա է, օրինակ՝ Կիպրոսում, որտեղ գոյություն ունի մարդասիրական գործերի եւ արտերկրում բնակվող կիպրոսցիների նախագահի հանձնակատարի պաշտոն։
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղակալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին եւ նրանց տեղակալներին։
Ակնկալվում է, որ հաստիքների կրճատումը կիրականացվի ոչ թե մեխանիկական ճանապարհով, այլ կապահովվեն բոլորի համար հավասար հնարավորություններ։
Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի այսօրվա նիստում։
Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով։

17-04-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO