Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


ՀՀ-ում որեւէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման չի ենթարկվի

Ապագայի մասին պատկերացումների փաստաթղթավորման ժամանակը մոտեցել է

Առողջապահություն, մշակույթ, կրթություն, բանակ եւ հասարակական այլ ոլորտներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր հնչեցին խորհրդարանում երեկ կայացած ԱԺ—կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում։ Դրանց զգալի մասն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ուշագրավ հարց հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը. «Հարցս վերաբերում է ապագային։ Մեր հանրապետությունը կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը պայմանավորված է ապագայի վերաբերյալ մեր որոշումներով։ Դրանով է պայմանավորված, որ մի շարք պետություններ մշակել են ապագայատեսական ծրագրեր։ Արդյոք ժամանակը չէ՞, որ մենք նույնպես մտածենք ազգային ինքնանորացման երկարաժամկետ ինչ—որ հայեցակարգի մասին, որից կբխեցվի մեր պետության ապագայի քաղաքակրթական ինքնության տեսլականը»։
Վարչապետը պատասխանելով հարցին՝ շեշտեց՝ երկրներ կան, որտեղ նույնիսկ ապագայի նախարարություն է գործում։ «Ես պատկերացնում եմ, թե ինչ կկատարվեր մեր խորհրդարանում, եթե մենք կառավարության կառուցվածքում այդպիսի նախարարության վերաբերյալ առաջարկություն անեինք։ Այն որոշումները, որ մենք այսօր կայացնում ենք, վերաբերում են հենց ապագային։ Ձեր հարցն ավելի շատ վերաբերում է այդ ապագայի մասին պատկերացումների փաստաթղթավորմանը։ Մեր ծրագրերում այդպիսի մտադրություն կա։ Ձեր ասած մակարդակում խնդիրը լուծելու համար, կարծում եմ, նախ պետք է հստակեցնենք այն պարամետրերը, որն այսօր ունենք՝ սկսած ստվերային տնտեսության կրճատման խնդիրներից, վերջացրած մի շարք ընթացիկ հարցերով»,–ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ապագայի վերաբերյալ բազմաթիվ կարեւոր հարցերի պատասխաններ տրվել են։ Նրա խոսքով՝ ապագայի մասին տեսլականի վերաբերյալ է նաեւ իրենց առաջարկած կառավարության կառուցվածքը։ «Մենք պետք է օր առաջ ձգտենք, որ մեր երկրում առաջիկա 10, 15, 20 տարում առաջին խոշոր 20 հարկատուները լինեն տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները։ Ամբողջ աշխարհում համաշխարհային տնտեսության մեջ այս գործընթացը տեղի է ունեցել, եւ Հայաստանում եւս պետք է զարգացնենք։ Այդ համատեքստում կուզեի նշել օրինակ՝ սփյուռքի հետ հարաբերությունների, կրթության ու մշակույթի վերաբերյալ մեր պատկերացումները։ Զգում եմ, որ դեռեւս այդքան էլ ընկալելի չէ, թե ինչու են, օրինակ, մշակույթի եւ ԿԳ նախարարությունները միացվում իրար։ Մեր պատկերացմամբ մշակույթն ունի կրթական գործառույթ, իսկ կրթությունն ինքը մշակութային երեւույթ է, եւ մենք շատ կարեւոր ենք համարում այս երկու քաղաքականությունների սինխրոնացումը»,–հավելեց վարչապետը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը հարց ուղղեց վարչապետին՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող 1000 դրամների վերաբերյալ՝ ասելով՝ ստվերից ընկերությունները դուրս են գալիս, բայց հիմնադրամին 1000 դրամների վճարումների քանակը չի ավելանում։ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ ինքը պարբերաբար տեղեկություններ է ստանում հիմնադրամին չվճարվող կամ պակաս վճարվող գումարների վերաբերյալ։ «Նորություն չէ, որ այդ հիմնադրամի հետ կապված վճարումների ամբողջականության խնդիր կա։ Ես պարբերաբար այդպիսի տեղեկություններ ստանում եմ։ 1000 դրամները միշտ չէ, որ ամբողջական վճարվում են։ Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»,– ասաց Փաշինյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է արդյոք, որ պետությունը բողոք է գրել վարչական դատարանի որոշման դեմ, եւ որ Շիրակի մարզի «Գալա» հեռուստաընկերության 25 մլն տուգանքը չի ցանկանում վերադարձնել։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Մարուքյանի ասածի մեջ ոչ մի ողբերգություն չկա, քանի որ խնդիրը հասանելիության եւ լուծելիության տիրույթում է, եւ որ ինքը որոշակի պարզաբանումներ ստանալուց հետո ավելի կոնկրետ եւ առարկայական կպատասխանի նրա հարցին։
«Կարող եմ գլոբալ առումով ասել, որ բացառում եմ, որ ՀՀ—ում որեւէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի։ Դա ուղղակի բացառված է»,—ասաց Փաշինյանը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը Փաշինյանին հիշեցրեց, որ ընդդիմադիր լինելու ընթացքում նա հաճախ էր հայտարարում, որ ընդդիմությունը չունի իշխանությանը վերահսկելու լծակներ։ Ապա հարց հնչեցրեց. «Հիմա, երբ ՀՀ ՏՄՊՊՀ եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նաեւ Հաշվեքննիչ հանձնաժողովը պետք է ներկայացվեն նոր կադրերով, նոր մարդկանցով, արդյո՞ք ինքը դեռ այն համոզմունքին է, որ պետք է ընդդիմությունը վերահսկի իշխանությանը»։ Ի պատասխան՝ վարչապետն առաջարկեց ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցություններին ՏՄՊՊՀ եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար թեկնածուներ առաջադրել՝ նշելով, որ «Իմ քայլը» դաշինքը դեռեւս թեկնածու չունի եւ որոշում չի կայացրել. «Եթե նման գաղափարներ ունեք՝ կիսվեք, մենք հաճույքով ընդառաջ կգնանք»։ Բագրատյանը, արձագանքելով պատասխանին, ասաց, որ ընդդիմադիր գործիչների ներգրավումը հանձնաժողովներում առավել կհստակեցնի գործողությունների ընթացքն ու մրցակցության պահպանման այն տեսլականը, որը նախանշվել է։
«Գազպրոմ—Արմենիայի» «հազարավոր աշխատակիցների» կրճատման մասին ահազանգեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը։ Ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ զանգվածային կրճատումների մասին խոսք չկա։ «Աշխատանքի օպտիմալացում, եթե լինի էլ, պետք է կատարվի կառավարման համակարգի զարգացման հաշվին»,–ասաց Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ տեխնոլոգիական զարգացման պայմաններում նման կրճատումները տրամաբանական են։
ՀՀ զինված ուժերում արդեն իսկ առաջիկա զորակոչից կստեղծվի մարզական վաշտ։ Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հարցին ի պատասխան՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց. «Մարզական վաշտի վերականգնումն անհրաժեշտություն է։ Ուզում եմ հիշեցնել, որ սպորտում որոշակի հաջողություններ արձանագրած մարզիկներն արդեն իսկ ազատվում էին ծառայությունից տարկետման միջոցով։ Խոսքը մարզիկների ոսկյա տարիքի մասին է՝ 18—27 տարեկան։ Մենք հասկանում ենք այս խնդիրը եւ կարծում ենք, որ մարզական վաշտի միջոցով հնարավոր է դա կարգավորել, ինչը որ արվելու է իմ հրամանով։ Այս պահին կարգը մշակվում է, եւ ես համոզված եմ, որ արդեն այս զորակոչին մենք այդ հնարավորությունն ունենալու ենք»։
Շտապօգնության ծառայության բյուջեն 3 մլրդ դրամից նախատեսվում է դարձնել 4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին։ «Շտապօգնության տարեկան բյուջեն մոտ 3 մլրդ դրամ է։ Հաջորդ տարի նախատեսվում է այն 1 միլիարդ դրամով բարձրացնել։ Դա հնարավորություն կտա ունենալ ավելի շատ բրիգադներ։ Ավելի շատ մարդ կկարողանանք մարզերից տեղափոխել Երեւան։ Բյուջեի ավելացման արդյունքում կկարողանանք բարձրացնել նաեւ բրիգադների աշխատավարձերի չափը»,– ասաց Թորոսյանը։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն իր օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չունի։ Այս մասին տեղեկացրեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանի հարցին։ «Այսօրվա օրակարգում կրթության մոդելի փոփոխության հարց չկա։ Իրականում եղել են նման առաջարկներ, բայց մենք լրջորեն դրան չենք մոտեցել»,–ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ լուրջ աշխատանքներ են տարվում ավագ դպրոցների դերի բարձրացման ուղղությամբ։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

18-04-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO