Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ՄԱՐԶԵՐ


Արենիում բացվեց հյուրաբակ-հյուրատունը

Այն դառնալու է զբոսաշրջության զարգացման խթանիչ

Երեկ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում ինքնատիպ իրարանցում էր. կատարվեց գաստրոբակի (հյուրաբակ) հանդիսավոր բացումը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Հայաստանում Ռւսաստանի Դաշնության դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը, Հայաստանում ՄԱԿ—ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը եւ պաշտոնական այլ անձինք։
Ծրագիրը, որի նպատակը Հայաստանում զբոսաշրջության զարգացումը խթանելն է եւ գյուղական բնակչության՝ զբոսաշրջությանը հնարավորինս մերձենալը՝ հավելյալ եկամուտ ստանալու ճանապարհով, ֆինանսավորվում է ՌԴ—ի կողմից եւ իրականացվում ՄԱԶԾ—ի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միջոցով։ Այն իրականացվում է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում։ Արենիում բացվածը ընտանեկան բիզնեսի հետաքրքիր կառույց է, որի նպատակը զբոսաշրջիկներին միջանկյալ ծառայություն մատուցելն է, այն է՝ զբոսաշրջիկներին հրամցնել ոչ միայն Վայոց ձորի խորհրդանիշը դարձած «Արենի» գինու տնայնագործական արտադրանքը, այլեւ տարածաշրջանում ավանդական դարձած սննդամթերքի լայն տեսականին՝ սեփական արտադրությամբ։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ Արենի համայնքը գտնվում է զբոսաշրջային «թեժ» երթուղիներից մեկի վրա, մասնավորապես՝ օրեցօր հանրահայտ դարձող Արենիի Թռչունների քարանձավի եւ Նորավանքի հարեւանությամբ, այն վստահությունը կա, որ նորաբաց գաստրոբակը լիովին արդարացնելու է ծրագրի կազմակերպիչների հույսերը։ Ի դեպ, մինչեւ կառույցի բացումը, հյուրերը եղան Արենիի Թռչունների քարանձավում, որտեղ ծանոթացան հազարամյակների տարիք ունեցող վայրի հնագիտական պատմությանը, այնտեղ բնակություն հաստատած հնադարյան մարդու ծիսական կենցաղին ու սովորույթներին, դրանց թվում նաեւ այն փաստերին, որ գինեգործությունը Հայաստանի տարածքում հազարամյակների պատմություն ունի։
ՄԱԶԾ փորձագետ Լուսինե Բալայանը տեղեկացրեց, որ իրենք գինեգործների միության մասնագետների հետ փորձել են ստեղծել միասնական մի համալիր, որտեղ կլինի որակյալ տնական գինի, համապատասխան արտադրական եւ համտեսի սրահներ, որտեղ տանտերերը վստահորեն կարող են ընդունել զբոսաշրջիկներին։ Հյուրաբակը հիմնել է Ստեփանյանների ընտանիքը։ Հինգ հոգանոց ամբողջ ընտանիքն է ներգրավված այս նախաձեռնության մեջ։ Ծրագիրը նրանց տրամադրել է համապատասխան սարքավորումներ, սակայն գինու արտադրության գործընթացի մի զգալի մասը ձեռքով է կատարվում, որպեսզի մարդու եռանդը, ոգին ներդրվի գինու արարման աշխատանքում։ Այստեղ պատրաստվում է միայն խաղողի «Արենի» եւ «Ոսկեհատ» սորտերից մաքուր գինի։
«Սա լուրջ ու կարեւոր նախադեպ է։ Հայաստանի գյուղական համայնքներն իրենց աշխարհագրական դիրքով, իրենց լոկալ մշակույթով, ավանդույթներով, ընդհանրություն ունենալով հանդերձ, տարբերվում են, եւ բնականաբար ամեն համայնքում այսպիսի հնարավորություն ունենալը, որտեղ զբոսաշրջիկը կարող է գալ եւ տեսնել այդ բնորոշ գիծը, ջերմությունը, հյուրընկալությունը, կարող է ունենալ տնտեսական լրջագույն էֆեկտ։ Դա ոգեշնչելու է նաեւ հարեւան գյուղերին, ինչը կարող է դառնալ տարածական, դառնալ բրենդ։ Կարծում եմ՝ այստեղ մեկ անգամ եկողը կուզենա մշտապես գալ։ Ես ինքս, Արենի գալու պարագայում, կլինեմ այստեղի հյուրը»,–ասաց նախարար Սուրեն Պապիկյանը։
«Զբոսաշրջային այս ուղղությունը շատ պահանջված է Հայաստանում, սակայն զբոսաշրջիկներից շատերն անցնում են՝ շրջանցելով այս գյուղը, լավագույն դեպքում կանգ են առնում ճանապարհի վրա գինի գնելու համար, ինչը չունի անհրաժեշտ եկամտաբերություն, իսկ այս կարգի գաստրոբակերըը էապես կարող են բարելավել գյուղաբնակ մարդկանց եկամուտները։ Կոնկրետ այս դեպքում ընտանիքի եկամտի մեծացման լավ հնարավորություններ ենք ստեղծել»,–ասաց Դմիտրի Մարիասինը՝ ավելացնելով, որ տեղանքի գրավչությունը նույնպես կարեւոր է, որ երկիրը տեսնելու եկած անծանոթը հաճույք ստանա մի քանի րոպե այս կարգի վայրում նստելու համար։ Ըստ նրա, Ստեփանյանների տունը շատ հարմար է այդ առումով։ Մեր հարցին՝ արդյոք կատարված աշխատանքը գոհացուցի՞չ է, խիստ դրական պատասխանեց. «Այո, շատ լավ ստացվեց։ Ի դեպ, ամեն գաստրոբակ յուրովի հետաքրքիր է եւ տարբերվում է նախորդից։ Մենք կաղապարով չենք շարժվում, օգնում ենք բացահայտել տեղական կոլորիտը։ Շատ լավ են ստացվել նաեւ արտադրական եւ համտեսի սրահները, հիանալի տեսարան է բացվում դեպի այգի։ Իսկ գինին համեղ էր»։
Շահառուն՝ Հայկ Ստեփանյանը, որն ընտանիքի երիտասարդ անդամն է, գոհ է կատարվածից. «Ծրագիրն օգնեց ձեռք բերելու որակյալ գինի պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, արտադրական եւ համտեսի սրահները նորոգեցինք... Հիմա կարող ենք միաժամանակ ընդունել եւ սպասարկել քառասուն այցելուի։ Խաղողը քաղում ենք մեր այգիներից, մեր այգուց են նաեւ մրգերի չրերը, պահածոները, մուրաբաները։ Մերն է առաջարկվող մեղրը, այս մեղուներից է,–ցույց է տալիս այգում դրված փեթակները,–մինչ այդ էլ զբաղվել եմ գինեգործությանբ, պապենական զբաղմունք է եղել մեր ընտանիքում, սակայն հնարավորությունները փոքր էին, ՄԱԿ—ի ծրագրի աջակցությամբ հիմա ունեմ լիարժեք գործ անելու հնարավորություն։ Համոզված եմ, որ շահույթ ստանալու ենք»։
Մի քանի խոսք կատարված աշխատանքի արդյունքի մասին։ Արտադրական եւ համտեսի սրահները գտնվում են երկհարկանի տան առաջին հարկում։ Ընդարձակ այդ տարածքները հիմնովին նորոգվել են, դարձել գրավիչ։ Այգուն նայող բաց պատշգամբը լրացնում է հաճելի մթնոլորտի հնարավոր բացը։ Իսկ մատուցվող ճաշակելիքը կարող է շարժել ցանկացած սրճարանի նախանձը։ Այստեղ ամեն ինչ կա, եւ այդ ամենը պատրաստվում է ընտանիքի հնարավորություններով եւ ձեռքով։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

18-04-2019





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO