Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ում է խանգարում ՊՎԾ պետը

Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է երկու՝ Արմավիրի եւ Էջմիածնի ՋՕԸ—երի մոտ իրականացվող ուսումնասիրությունը։ Երկուսի մոտ էլ հայտնաբերվել են ավելի քան 1 միլիարդ դրամի խախտումներ։ Ուսումնասիրությունները 2014—2018թթ. կտրվածքով են։ Երկուսի մասով ընդհանուր առմամբ վերականգնման է ենթակա ավելի քան 2 միլիարդ դրամի գումար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում երեկ տեղեկացրեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։
Լրագրողները, սակայն, այս թեմային կանգ չառան։ Նրանց հետաքրքրողը ՊՎԾ պետի հետ կապված քրեական գործի մանրամասներն էին։ «Այո, ես հարցաքննվել եմ»,—լրագրողների հարցապնդումներին ի պատասխան միանգամից նշեց նա՝ հավելելով, որ քրգործի մանրամասների մասին չի կարող խոսել, քանզի նման պարտավորություն ունի։ Բայց, ըստ նրա, դա չի նշանակում, որ պետք է ինֆորմացիայի արտահոսք լինի եւ ինքը չկարողանա համապատասխան տեղեկատվություն տալ, չի թողնելու, որ իր համբավի վրա որեւէ բիծ անեն, քանզի այդ համբավը «ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արդյունքում, սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում»։ Հետո էլ շեշտեց, որ ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել։
Արդյոք որպես կասկածյա՞լ է հարցաքննվել։ Պարզվում է՝ հարցաքննվել է, առերեսվել է, ասել է այն, ինչ իրեն հայտնի է։ Իսկ կարգավիճակի վերաբերյալ հարցերը հորդորեց տալ ԱԱԾ—ին։
Դավիթ Սանասարյանը չասաց, թե ով եւ ինչ ցուցմունք է տվել իր դեմ։ «Բայց մի բան հստակ կարող եմ ասել,–շարունակեց նա,–որ որեւիցե մեկը, որեւիցե կառույց չի կարող ինձ որեւէ կոռուպցիոն երեւույթի հետ կապել, քանի որ ես սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երեւույթ»։ Եվ այս անգամ էլ նշեց իր մշտական արտահայտությունը. «Ինձ հեգնողներին էլ ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ՝ պայքարելու եմ կոռուպցիայի դեմ»։
Ո՞ւմ է խանգարում ՊՎԾ պետը։ «Չեմ կարող ասել՝ ում եմ խանգարում, բայց մի բան հստակ հասկանում եմ՝ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից։ Այսինքն՝ փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որից էմոցիոնալ շարժվելով՝ ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես վստահում եմ վարչապետին, դրա համար եմ այստեղ։ Չի կարող այնպիսի բան լինել, որ վարչապետը կոնկրետ իմ նկատմամբ քաղաքական հետապնդման ինչ—որ պատվեր է տվել։ Ես այս պահին նման բան բացառում եմ։ Թե որ մարմիններն ինչ կուզենան, առհասարակ, ես հավաստիացնում եմ՝ ՊՎԾ—ն ունի նման ֆունկցիաներ, որ շատերի ոտքերը կարող է տրորել։ Իհարկե, օրենքի շրջանակներում։ Եվ այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային մարդ լինի, մաքուր մարդ լինի, երբեւիցե որեւիցե գործարքների մեջ չմտած մարդ լինի։ Բայց դա իրենց գործն է, ես չեմ ուզում իմ կասկածների մասին հնչեցնել։ Երբ որ կտեսնեմ, որ սա համակարգային բնույթ ունի, ես դրան ակնհայտ կպատասխանեմ»,–հնչեց արձագանքը։
Խնդրո առարկայի շուրջ խոսե՞լ է վարչապետի հետ։ «Իմ մտահոգությունները կիսել եմ վարչապետի հետ, բայց նա չի խառնվում նախաքննությանը,–ասաց բանախոսը։ Ու եզրափակեց.–Սա օրենքի պահանջ է, եւ վարչապետը պետք է հետեւի կոնկրետ գործընթացների։ Եթե վարչապետը մեկ վայրկյան չվստահի ինձ, ես անձեռնմխելի չեմ, այդ վայրկյանից վարչապետն ինձ կազատի պաշտոնից։ Եթե ես որեւիցե վայրկյան չվստահեմ վարչապետին, ես ինքս դիմում կգրեմ ու դուրս կգամ»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

19-04-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO