Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Պետության խնդիրն է բիզնեսին ճիշտ ազդակներ տալ

Նախատեսվում է անցկացնել ներդրումների ներգրավմանն ուղղված համաժողով

Երեկ «ՀՀ»—ն տեղեկացրել էր, որ ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով ՀՀ տնտեսության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ։ Ներդրումների ներգրավման եւ համապատասխան միջավայր ապահովելու համար որքանո՞վ է նպատակային ոչ թե տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ենթակայության տակ, այլ առանձին ֆոնդի ստեղծումը, եւ ինչո՞վ են տարբերվելու նման ֆոնդերը նախկինում գործող ԾԻԳ—երից։ Թեմայի շուրջ «ՀՀ»—ն զրուցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանի հետ։
Ֆոնդ ստեղծելու հարցը պատգամավորը դիտարկում է ապագային ուղղված տեսլականի դիտանկյունից, քանի որ դրա հիման վրա պետք է մշակվեն այն ռազմավարական երկարաժամկետ ծրագրերը, որոնցից բխելու են կոնկերտ գործողություններ։ «Մենք պետք է հասկանանք, թե ով ենք մենք, ուր ենք գնում, երբ ենք ուզում հայտնվել այդտեղ, եւ այդ տրամաբանության մեջ ինչ է մեզ պետք լինելու։ Մենք անընդհատ միկրոգործողություններ ենք ձեռնարկում, որոնք կարճաժամկետ լուծումներ եւ արդյունքներ են տալիս, բայց գլոբալ առումով տարիներ շարունակ որեւէ լուրջ խնդիր չենք լուծել։ Վերջին քսան տարվա վակուումից հետո դրված է հստակ ռազմավարական խնդիրը, այն է՝ կառուցել կոռուպցիայից զերծ երկիր, որտեղ կաշառակերությունը եւ այլ արատավոր երեւույթները պետք է գլխատվեն։
Այս տարիներին մենք իներցիայով ենք շարժվել առաջ, համաշխարհային տնտեսությունը աճ է ունեցել, մենք աճել ենք, անկման ժամանակ էլ՝ անկում ունեցել, մենք որեւէ զարգացումների նախաձեռնողը չենք եղել, մենք այդ ամբողջ տրամաբանության մեջ եղել ենք հետեւողի դերում, եւ ժամանակն է, որպեսզի մեր առջեւ առաջին հայացքից անիրատեսական երազանքներ դնենք եւ փորձենք իրականացնել, քանի որ հաջողության են հասնում նրանք, ովքեր նախաձեռնող են»,–ասաց Պապոյանը։
Պապոյանի կարծիքով, պետությունը որեւէ կերպ՝ կլինի դա համապատասխան նախարարության կամ ֆոնդերի միջոցով, պետք է ունենա պատրաստի բանաձեւեր, թե որտեղ կարելի է արդյունավետ ներդրումներ կատարել։ Պետք է ամեն ինչ սահմանված լինի, եւ այդ պարագայում ավելի հեշտ կլինի ներդրումներ ներգրավել, որովհետեւ թեպետ կապիտալը հայրենիք չունի, բայց կապիտալի տերերն ունեն հայրենիք։ «Ցավոք, մենք դեռեւս միայն մեր հայրենակիցների կապիտալն ենք կարողանում ոչ լիարժեք օգտագործել, իսկ ոչ հայկական ծագման կապիտալի հոսքը Հայաստան շատ քիչ է»,–նկատեց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ հավանաբար այս աշնանը կամ հաջորդ տարվա գարնանը կառավարությունը կնախաձեռնի համաժողով, որն ուղղված կլինի ներդրումային միջավայրի կայացմանը։ Հրավեր կուղարկվի ինչպես հայաստանյան խոշոր կապիտալ ունեցողներին, այնպես էլ սփյուռքի բոլոր համայնքներից այն մարդկանց, ովքեր կցանկանան ներդրումներ կատարել Հայաստանում։ Այստեղ է, որ անհրաժեշտ կլինի նրանց ներկայացնել արդեն պատրաստի բանաձեւեր։ Համաժողովի կայացման եւ բարձր արդյունավետություն ապահովելու համար մեծ անելիք ունեն տարբեր երկրներում մեր դեսպանատների այն պատասխանատուները, որոնք զբաղվում են տնտեսական հատվածով եւ, իհարկե, սփյուռքի գծով հանձնակատարը, որի բուն գործունեությունը Պապոյանը պատկերացնում է ոչ թե Հայաստանում, այլ հայկական գաղթօջախներ այցելությամբ եւ կոնկրետ արդյունքներ ապահովելով։
Զրուցակիցս նշեց, որ շատ մարդկանց է հանդիպել, ովքեր ունեն գումար, պատրաստ են ներդրումներ կատարել, սակայն չգիտեն, թե որտեղ է ավելի նպատակահարմար։ Գոյություն ունի երկու ճանապարհ, առաջինը՝ երբ ուղղորդում ես կոնկրետ հասցեով, որտեղ կասեն, թե որտեղ է պետք ներդրումներ կատարել, որոնք են եկամտաբեր ոլորտները, կամ առաջարկում ես սեփական ուժերով մարկետինգային հետազոտություններ կատարել եւ դրանց հիման վրա որոշումներ ընդունել եւ գործողություններ մշակել։ Պատգամավորի դիտարկմամբ, երկրորդ դեպքում մենք խնդիր ենք ունենում, որովհետեւ Հայաստանում ներդրումների եկամտաբերությունը ցածր է, մասշտաբը՝ փոքր, հետեւաբար՝ դանդաղումներն ու խնդիրները կարող են հետ պահել քաղաքացիներին։ Նման ֆոնդերի շնորհիվ հնարավոր կլինի ուղղորդել եւ օգնել մարդկանց։
Կապիտալը նաեւ ապահովություն է ուզում, երբ խաղի կանոնները հստակ են։ Որքանո՞վ են մեր տնտեսությունը, օրենսդրական դաշտը պատրաստ ապահովելու այդ միջավայրը։ Պապոյանը նկատեց, որ մեր օրենքները վատը չեն եւ ըստ էության ապահովում են քաղաքացիների ներդրումները, սակայն խնդիրը քաղաքական կամքի մեջ է։ «Այսօր հստակ է, որ կա քաղաքական կամք, եւ Հայաստանում գործող որեւէ գործարար չի կարող մեկ փաստ բերել, որ օրենքի սահմաններում գործելով եւ չխախտելով օրենքները, պետության հետ խնդիր է ունեցել, կամ կոռուպցիոն մեխանիզմներով փորձել են իրենից գումար կորզել։ Եթե նման դեպքեր կան, ապա հորդորում եմ այդ մարդկանց դիմել իրավապահ մարմիններին»,–ասաց նա։ Բավարա՞ր է արդյոք միայն քաղաքական կամքը, որպեսզի բացառվեն կոռուպցիոն ռիսկերը, եւ բարենպաստ միջավայր ստեղծվի բիզնեսի զարգացման համար, Պապոյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ քաղաքական կամքը շատ կարեւոր է, որովհետեւ դրանով հիմք է դրվում այն մշակույթին, որի արմատավորման արդյունքում այդ գործընթացները կդրվեն ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ «Երբ պետական բարձր մակարդակում խնդիր է դրվում մերժել ոչ օրինական մեխանիզմների կիրառումը, եւ կարողանում են վերահսկողություն հաստատել, խնդիրները լուծվում են։ Այդ մշակույթը մեզ մոտ ձեւավորվելու է, եւ այն իրավիճակը, որ այսօր կա, եւ այն սկզբունքները, որոնք դրված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, առաջիկա տարիներին արմատանալու են մեր հասարակության մեջ, եւ մենք վերջապես հասկանալու ենք, որ մեր երկրում ամեն ինչ օրենքով է լուծվելու»,–ընդգծեց Պապոյանը։
Փոքր շուկայի դեպքում, ինչպիսին Հայաստանինն է, առաջնային է դառնում արտահանման խրախուսումը։ Այս հարցում էլ քաղաքականություն մշակող գերատեսչությունը պետք է ճիշտ ուղերձներ տա եւ պետական մակարդակով խրախուսի այն ուղղությունները, որտեղ կարող ենք ունենալ մրցակցային առավելություններ։ «Պետության խնդիրը ճիշտ ազդակներ տալն է, իսկ քաղաքացիները դրանք կընկալեն։ Կարեւոր է, որ մեզ մոտ զարգանան տեխնոլոգիաները։ Հեշտությամբ գումար աշխատելը չի նպաստում տեխնոլոգիաների զարգացմանը։ Լավ է, երբ ունենք տեղական արտադրություն, բայց այն չպետք է լինի Հայաստանի Հանրապետության բնակիչների հաշվին։ Պետությունն այսօր պատրաստ է բիզնեսին հնարավորություն ընձեռել, որպեսզի վերջինս իր շահույթի մի մասը ներդնի տեխնոլոգիաների զարգացման նպատակով»,– ամփոփեց Պապոյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

20-04-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO