Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ինչ է խոստացել, ինչն է կատարվել

Վարչապետը «Ֆեյսբուքի» ասուլիսում պատասխանել է այս եւ այլ հարցերի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերի միջոցով պատասխանել է «Ֆեյսբուքի» օգտատերերի բազմաթիվ հարցերի։
Նա մասնավորապես խոսել է մեկ տարվա ընթացքում տված խոստումների կատարման մասին։
Վարչապետը նախ ասել է, որ կառավարությունը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գործընթացն իրականացնում է այնպես, որ չլինի կադրային ջարդ։
Անդրադառնալով Հայաստանի պետական բյուջեն 30—40 տոկոսով ավելացնելու խոստմանը՝ նա նշել է, որ 2019 թվականի պետբյուջեն բնական աճով արդեն 2018 թվականի նկատմամբ 10 տոկոսի աճ է ունեցել. «Մենք այս տարի գնալու ենք պետբյուջեի եկամտային մասի գերակատարման։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 5 տոկոսով առնվազն կգերակատարենք այն»։
Խոսելով բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ բանակցելու միջոցով գյուղատնտեսական եւ սպառողական վարկերի բոլոր տույժ—տուգանքները ներելու խոստման մասին՝ վարչապետը հիշեցրել է, որ 2018—ի հուլիսին ընդունել են օրենքի նախագիծ, որի շնորհիվ հազարավոր մարդիկ հնարավորություն են ստացել գնալ եւ բանակցել բանկերի հետ, որպեսզի վերակառուցվի պարտքը, եւ տույժ—տուգանքները դուրս գան։
Մյուսը, Փաշինյանի խոսքով, այն է, որ իրականացվել է արագաչափերի բոլոր չվճարված տուգանքների զրոյացում. «Իրականացրեցինք համաներում, որի արդյունքում 13 մլրդ դրամ ներվել է քաղաքացիներին»։
Անդրադառնալով մենաշնորհների խնդրին՝ վարչապետը հայտարարել է, որ այսօր Հայաստանում ոչ ոք չի կարող ասել, որ ունի մենաշնորհ՝ առնվազն հնարավորությունների իմաստով. «Իհարկե. հասկանալի է, որ մարդիկ, ովքեր նախկինում մենաշնորհներ են ունեցել, հնարավորությունները շուկայում ավելի լավ են, բայց այսօր վերջին անգամ կառավարության հաշվետվության ժամանակ ցույց տվեցի, թե մենք ինչ հսկայական փոփոխությունների դինամիկա ունենք բենզինի, շաքարի, բանանի շուկաներում»։
Փաշինյանը նաեւ հավելել է, որ 100 տոկոսով կատարվել են իրենց մյուս խոստումները, ինչպիսիք են պետական ահաբեկչության որեւէ դրսեւորման արմատախիլ արվելը, անկախ քաղաքական հայացքներից յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները 100 տոկոսով երաշխավորելը, աշխարհաքաղաքական ռեւերսներից հեռու լինելi, ՀԱՊԿ անդամ մնալը, տարբեր ուղղություններով ՀՀ արտաքին քաղաքականության զարգացումը, ընտրական օրենսգրքի փոփոխություններ նախաձեռնելը, ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, ընտրակաշառքի բացակայությունը, քաղաքական հետապնդումների, քաղբանտարկյալների իսպառ բացակայությունը, Մարտի 1—ի գործով պատասխանատուների դատապարտումը եւ այլն։

20-04-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO