Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


«Խելացի» անասնագոմ կառուցողը փոխհատուցում կստանա

Բայց այդ գումարը միանգամից չի փոխանցվի

Հայաստանում «խելացի» գոմեր կունենանք։ Նախորդիվ այս մասին մենք արդեն խոսել ենք՝ նշելով, թե ինչու են անհրաժեշտ դրանք՝ ըստ գյուղնախարարության։ Բայց չենք ասել, թե ինչ ասել է «խելացի» անասնաշենք, տեխնոլոգիական ինչ լուծումներով ու դրանք կառուցելու համար ինչ վարկեր կան ու ինչ կարգի աջակցություն է տալու պետությունը։
Այսպիսով, առաջարկվում է անկապ բոքսային պահվածքով անասնաշենքերի եւ դրանց տեխնոլոգիական ապահովման 2 տարբերակ՝ թեթեւ կոնստրուկցիայով անասնաշենք եւ այլ տիպի անասնաշենք։ Կառուցման եւ վերակառուցման համար առաջարկվում է 3 մոդել։ Առաջին մոդելը 130—280 քմ արտադրական տարածքով կլինի, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 10—15 գլուխ կենդանու համար։ Կառուցման եւ տեխնոլոգիական ապահովման համար ծախսը գնահատվում է շուրջ 11 մլն դրամ։ Երկրորդ մոդելը 281—450 քմ արտադրական տարածքով կլինի, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 20—25 գլուխ կենդանու համար։ Ծախսը գնահատվում է 23 մլն դրամ։ Երրորդ մոդելը 451 եւ ավելի քմ արտադրական տարածքով կլինի, որը նախատեսված է անկապ պահվածքով առնվազն 40—45 գլուխ կենդանու համար։ Ծախսը՝ 35 մլն դրամ։
«Խելացի» անասնաշենք կառուցելու համար փոխհատուցում էլ է նախատեսված։
Ըստ գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի՝ առաջին մոդելի համար կփոխհատուցվի 5.5 մլն դրամ, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման հետեւանքով հաշմանդամ դարձած քաղաքացիների համար՝ 7.7 մլն դրամ։ Նույնքան կտրվի նաեւ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին։
Երկրորդ մոդելի համար փոխհատուցման չափը 11.5 մլն դրամ է։ Զինվորականների եւ սահմանամերձերի պարագայում (նշյալ դեպքերով) փոխհատուցման չափը արդեն 16.1 մլն դրամ է։
3—րդ մոդելի պարագայում կփոխհատուցվի 17.5 մլն դրամ, իսկ նշյալ դեպքերով զինվորականների եւ սահմանամերձերի պարագայում՝ 24.5 մլն դրամ։
Թյուրըմբռնումներից խուսափելու համար հայտնենք, որ փոխհատուցման գումարը միանգամից չէ, որ տրվում է։ Այն գյուղնախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով։ Առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է կառուցապատման/վերակառուցման աշխատանքները ավարտելուց եւ առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 օրյա ժամկետում, փոխհատուցման գումարի 50 տոկոսի չափով, իսկ մնացած 50 տոկոսը (2—րդ փուլի փոխհատուցումը) տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց եւ երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10—օրյա ժամկետում։
Հստակ տրված են «խելացի» գոմերի չափորոշիչները։ Օրինակ՝ ինչ սարքեր են պետք, որ գոմը «խելացի» համարվի։ Պետք են օդափոխիչներ, լուսավորության համար LED լամպեր (էներգախնայող), կթի շարժական սարքավորում, դույլերով կթի ստացիոնար համակարգ, կենդանիների համար ռետինե ներքնակներ կամ ծղոտե խորը ցամքարներ, կթի սենյակի համար թափոնների կառավարման համակարգ, կթի սենյակի համար ջրի արեւային տաքացուցիչ, մոտոբլոկ (անասնաշենքում գոմաղբը մաքրելու համար), կենդանիների խոզանակ, պաղեցման տանկ (600 լ)։ Անգամ նշված է, թե որ մոդելի համար քանի լամպ, օդափոխիչ, ներքնակ է անհրաժեշտ։
Տրված են նույնիսկ սարքերի ցուցանիշները, ասենք, թե օդափոխությունը ինչ արագությամբ պետք է լինի (2 մ/վրկ), կամ՝ թե կերամանի ու նստելատեղի վրա ինչ լուսավորություն պետք է լինի եւ այլն։
Այսպիսով, պետական աջակցության ձեւը փոխհատուցումն է։ Իսկ ի՞նչ կարգի վարկերից կարող են օգտվել տնտեսավարողները։
Տեղեկացնենք, որ կա «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր, որի շրջանակներում տնտեսավարողներին մինչեւ 5 տարի մարման ժամկետով (հաշվի առնելով ներդրումների ուղղվածությունը) տրամադրվում են 3—15 մլն դրամի չափով տարեկան 0—5 տոկոս տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր (փաստացի 12 տոկոսի փոխարեն)։ Փակագծերում նշենք, որ 2018թ. սուբսիդավորվող տոկոսադրույքով վարկերի շուրջ 60 տոկոսն ուղղվել է անասնաբուծական ծրագրերի ֆինանսավորմանը։ Սրան էլ հավելած՝ 2019թ. մեկնարկել է մինչեւ 2024թ. տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակներում կիրականացվի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերման նպատակով ցածր տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկերի տրամադրում կամ գնման արժեքի մասնակի փոխհատուցում։
Հավելենք, որ «խելացի» գոմերը կարող են կառուցվել ե՛ւ կապալառու կազմակերպության միջոցով, ե՛ւ առանց դրա։ Այն կազմակերպությունը, որ կցանկանա ծրագրին մասնակցել, պետք է գյուղնախարարություն հայտ ներկայացնի՝ նաեւ պարտավորվելով անասնաշենքը կառուցելուց հետո առնվազն մեկ տարվա ընթացքում անասնաշենքի շահագործման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության եւ երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում իրականացնել։
Իսկ եթե առանց կապալառուի է, ապա տնտեսավարողը պետք է գյուղնախարարություն ներկայացնի ոչ միայն անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականը, այլեւ հավաստագիր, որ մասնակցել է անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացներին (այն տալիս է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը)։
Այս ամենից զատ՝ պայմանագրում պետք է ամրագրվի, որ անասնաշենքը պայմանագիրը կնքելու պահից առավելագույնը մեկ տարվա ընթացքում պետք է շահագործման հանձնվի եւ առնվազն 5 տարի նպատակային օգտագործվի։ Եվ նույնքան՝ 5 տարի հաշվետվություն ներկայացնի նախարարություն։ Ի դեպ, եթե պայմանագրի դրույթները խախտվեն, ապա փոխհատուցման գումարները պետք է վերադարձվեն։
Գյուղնախարարությունից հայտնում են նաեւ, որ ծրագրին տնտեսավարողը կարող է մասնակցել մեկ անգամ միայն։ Եվ ծրագիրը դիտարկելու է նախարարությունը։
Ծրագրի տեւողությունը 3 տարի է՝ 2019—2021թթ.։ Նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք։ Այս տարվա համար՝ 30, իսկ հաջորդ երկու տարիների համար 100—ական անասնաշենք։ Այս տարի փոխհատուցման ընդհանուր գումարը հաշվարկված է 414 մլն դրամ, հաջորդ երկու տարիներին՝ 1 մլրդ 380—ական մլն դրամ։ Եվ այս ամենը՝ պետբյուջեի հաշվին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

20-04-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO