Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՍՈՑԻՈՒՄ


Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել

Երեւանի քաղաքապետարանը մանկապարտեզներում տեսախցիկների անհրաժեշտություն չի տեսնում

Երեւանի մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության խնդիր ընդհանրապես չկա։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը։
«Չհաշված այս վերջին դեպքը, որի մասին Երեւանի թիվ 94 մանկապարտեզում երեխաներից մեկի ծնողը բարձրաձայնեց։ Համապատասխան մարմինները թող հետաքննություն վարեն, եթե պարզվի, որ դայակի մեղավորությունը կա, ապա պարզ է՝ ինչի կարժանանա նա։ Ինչ վերաբերում է նման դեպքերին, ապա մենք, կարելի է ասել, չենք ունեցել»,—ասաց Նունե Սարգսյանը։ Նա նշեց, որ տարիների ընթացքում շատ հազվադեպ եղել են հատ ու կենտ զանգեր, սակայն տեղում դա չի հաստատվել։
«Բայց մի բանի մասին եմ ուզում իսկապես բարձրաձայնել։ Օրինակ, ընտանիքում ծնողը զայրացել եւ հարվածել է երեխային։ Հիմա իրավունք ունի՞, թե՞ չունի, ամեն դեպքում նա այդ արարքը կատարել է։ Մայրն, ամուսնուց, տան մյուս անդամներից վախենալով, ասում է՝ մանկապարտեզում են արել։ Այո, եղել է դեպք, եւ, երբ մանրամասն հարցեր ես ուղղում, ծնողն ասում է, թե չի հիշում, միգուցե այլ տեղում է եղել»,—ասաց Նունե Սարգսյանը՝ ընդգծելով, որ երբ փորձում ես դեպքի եզրերը, բացատրությունները փնտրել, ծնողները լռում են։ Ամեն դեպքում, քաղաքապետարանի աշխատակիցը վստահեցնում է, որ նույնիսկ այդ դեպքերը շատ հազվադեպ են լինում։ Այսինքն՝ երեխայի նկատմամբ բռնության խնդիր մանկապարտեզներում չկա։
Երեւանի թիվ 94 մանկապարտեզում դեպքից հետո, սոցիալական ցանցերում ծնողները ակտիվորեն քննարկումներ են սկսել այն մասին, որ մանկապարտեզներում, խմբասենյակներում տեսախցիկներ տեղադրվեն։ Պատճառաբանությունն այն է, որ երեխայի նկատմամբ խնդրի դեպքում տեսաձայնագրությունները կարող են օգնել։ Նունե Սարգսյանը նշեց, որ նման առաջարկով մի քանի նամակ ստացել են ծնողներից, սակայն նման հարց չեն դիտարկում։
«Ինչպես ասացի, նախ երեխաների նկատմամբ բռնության խնդիր մեզ մոտ չկա։ Երկրորդը՝ երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին ուղեցույցի համաձայն՝ տեսահսկման համակարգերի տեղադրումը չպետք է հետապնդի կոնկրետ աշխատողին կամ անձանց որոշակի խմբին հատուկ վերահսկելու նպատակ, մշտապես տեսահսկելու անհրաժեշտությունը հակակշռում է անձանց կյանքը հարգելու իրավունքին։ Այն խոչընդոտում է մանկավարժների համար ուսուցման ազատությանը, նշվածը պետք է հաշվի առնել երեխայի անհատականությունը զարգացնելու համատեքստում»,—նշեց Նունե Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ եթե նույնիսկ տեսանկարահանող սարք պետք է տեղադրվի, ապա անհրաժեշտ է ունենալ ե՛ւ բոլոր ծնողների, ե՛ւ տնօրենի, ե՛ւ աշխատակազմի համաձայնությունը։ Տեսագրություններն էլ պետք է հասանելի լինեն այն մարդկանց համար, ովքեր պատասխանատու են հաստատության անվտանգության ապահովման համար։ Նունե Սարգսյանը նշեց, որ այդտեղ խնդիր են տեսնում։ Օրինակ՝ երեխան զարգացման խանգարման, ընդհանրապես, առողջության հետ կապված խնդիր ունի, իսկ ծնողները ցանկանում են՝ տեսախցիկներն առցանց լինեն, որ տանը նստած հետեւեն երեխային։
«Միգուցե իմ ասած երեխան առողջական խնդիրներով պայմանավորված այնպիսի շարժումներ է անում, որ նրա ծնողը չի ցանկանում մյուսները դա տեսնեն կամ այդ մասին իմանան։ Այստեղ մենք գործ ունենք երեխաների անձնական տվյալների պաշտպանության հետ»,—ասաց Նունե Սարգսյանը։
Օրեր առաջ Երեւանի թիվ 94 մանկապարտեզում 3.5 տարեկան երեխայի նկատմամբ բռնության դեպքի մասին ահազանգ էր եղել։ ՀՀ ոստիկանությունից փորձեցինք ճշտել գործի ընթացքի վերաբերյալ։ «Արմենպրեսին» հայտնեցին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 2—րդ կետով (քրեական գործ չի կարող հարուցվել, եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա) քրեական գործի հարուցումը մերժվել է։
ՀՀ ոստիկանությունից նաեւ փոխանցեցին, որ Հայաստանում մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության դեպքեր գրեթե չկան։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

26-04-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO