Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱՅԼՔ...


Պետի տեղակալը կդառնա՞ պետ

Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ հենց ինքը կարող է նշանակվել ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։
Բայց օրենսդրությամբ տարիքով ավելի ավագն է նշանակվում. այս դիտարկմանն ի պատասխան բանախոսը հայտնեց. «Եթե առաջարկ է ներկայացվում կոնկրետ տեղակալի, այդ դրույթը չի գործում»։
Արգիշտի Քյարամյանը մտադիր է ՊՎԾ ղեկավա՞ր դառնալ։ «Շատ հարգում եմ պարոն Սանասարյանին, նա շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավար։ Քանի որ նա այս պահին ՊՎԾ ղեկավար է, իսկ մենք՝ աշխատակիցներս շատ մեծ հույս ունենք, որ պարոն Սանասարյանը, կվերադառնա եւ կշարունակի ղեկավարել կառույցը, հարցի վերաբերյալ որեւէ բան չեմ կարող ասել»,–հստակեցրեց ՊՎԾ ղեկավարի տեղակալը։
Նա միաժամանակ, շրջանառվող լուրերին (վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է ուզում Քյարամյանին ՊՎԾ ղեկավարի պաշտոնում տեսնել) ի պատասխան, վստահեցրեց, թե չի ճանաչում Աղաջանյանին։
Իսկ ճի՞շտ է, որ Սանասարյանի հետ կապված վերջին դեպքերից հետո որոշակի թվով աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել։
ՊՎԾ ղեկավարի տեղակալն ասաց, թե այդ հարցին չի կարող պատասխանել, բայց մթնոլորտն աշխատանքային է։ Ծրագրեր կան, որ սկսվել են Սանասարյանի օրոք եւ հաջողությամբ իրականացվում են։
Կալանավորված ՊՎԾ վերահսկողական վարչության բաժնի պետ Սամվել Ադյանի լիազորությունները ի վերջո դադարեցվելո՞ւ են (հայտարարվել էր, որ ծառայողական քննությունից հետո կլուծվի այդ հարցը)։ «Իրավական տեսանկյունից նախ եթե քրեական գործ կա, որպես կանոն ծառայողական քննությունը կասեցվում է, մյուս կողմից չեմ բացառում, որ պարոն Ադյանը, հաշվի առնելով, որ չի կարողանում ծառայողական պարտականություններ կատարել, ինքը հնարավոր է դիմում գրի»,—այսպես արձագանքեց Քյարամյանը։
Համաձա՞յն է նա այն տեսակետին, որ Սանասարյանի գործը շինծու է։ Քյարամյանը նախ ասաց, որ գնահատական տալ չի կարող, քանզի գործի նյութերին ծանոթ չէ, հետո կրկին հիշեց Սանասարյանին որպես «բացառիկ հայրենասիրություն դրսեւորած եւ արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորության»։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե Արգիշտի Քյարամյանը քավոր—սանիկական կապեր ունի՞ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Քյարամյանը արձագանքեց՝ ո՛չ, չունի. «Ես որեւէ մեկի հետ իմ արյունակցական, ազգակցական, քավոր—սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում եւ երբեւէ թաքցնելու առիթ չեմ ունեցել, բարոյական էլ չեմ համարում նման կապերը թաքցնելը կամ որեւէ կերպ խուսափելը դրանցից։ Ես ինքս փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն քավոր—սանիկական հարաբերություններ չունենք։ Եթե ունենայի, մեծ սիրով կբարձրաձայնեի»,—հայտնեց՝ հավելելով, թե աշխատել է ոստիկանությունում, քննչական կոմիտեում, դատախազության տարբեր մարմիններում, ու Գասպարյանի հետ շփումը նաեւ այդ շրջանակում է եղել։

Հարուստ է, բայց չի ասի՝ որտեղից

Չնայած երիտասարդ տարիքին (28 տարեկան) Քյարամյանը հարուստ է։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված նրա 2017թ. հայտարարագրի համաձայն, ստացել է 4,674,807.0 աշխատավարձ, նրա դրամական միջոցները 2017թ. հարկային տարում կազմում էին 32 մլն դրամ, 48 հազար դոլար, 6000 դոլար փոխառություն։ Ունեցել է (Երեւանի դատախազի պաշտոնը ստանձնելու ժամանակ) 4 հողամաս, երկու բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, հողին ամրակայված այլ շինություն, ավտոտնակ, MERCEDES—BENZ C 180 մեքենա, թանկարժեք զարդեր։ Որտեղի՞ց նրան այդքան հարստություն։
Ի պատասխան Արգիշտի Քյարամյանը արձագանքեց. «Ես աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ եւ պաշտոնապես հայտարարում եմ, որ երբեւէ կոռուպցիոն սկանդալում չեմ եղել, որեւէ կլանային համակարգում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել»։
Լրագրողները շարունակեցին՝ պաշտոնատար անձ է, դա գաղտնի՞ք է։ «Ես կոռեկտ չեմ համարում իմ ունեցվածքը քննարկել»,—եզրափակեց նա։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

26-04-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO