Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԱՅԼՔ...


Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին

ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա նիստից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին լրագրողներս սպասում էինք՝ ԱԱԾ կողմից վերջերս հրապարակված նյութի (հետախուզություն քրեակատարողական հիմնարկներից մեկում) վերաբերյալ պարզաբանումներ ստանալու։
Նախարարը նախ տեղեկացրեց, որ ինքը ծառայողական քննություն է նշանակել՝ ԱԱԾ—ի հրապարակած նյութի վերաբերյալ բազմակողմանի եւ օբյեկտիվ տեղեկատվությունը բացահայտելու ու հանրությանը ներկայացնելու համար։ «Որովհետեւ նախ պետք է ճշտել՝ օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ։ Ծառայողական քննությունն արդեն կպարզի՝ ինչն է օրինական, ինչը՝ ոչ»։
Զեյնալյանը իրավական գնահատական չտվեց. գործը դառնալու է դատական վերահսկողության առարկա, եւ դատական իշխանությունն է օրինականության վերաբերյալ գնահատական տալու։ Եվ այո, ճիշտ է, որ Արմավիրի ՔԿՀ պետը պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել (այս հիմնարկում են եղել խուզարկությունները)։ «Ես բավարարելու եմ դիմումը։ Նա իր կամքը ձեւավորել է ազատորեն, իր կամքը դրսեւորել է ազատորեն։ Դա ինքն է որոշել, բայց, անշուշտ, մեկը մյուսի հետ (խուզարկությունն ու աշխատանքից ազատման դիմումը) կապված են»,–շեշտեց նախարարը։
Լրագրողներս ցանկացանք մանրամասներ իմանալ հետեւյալի մասին։ ԱԱԾ մամուլի կենտրոնը տեղեկացրել էր, որ ՔԿՀ—ում անսպասելի խուզարկություններով որոշ կալանավորների խցերում՝ ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi—Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ։ Անակնկալ խուզարկությունների արդյունքում նաեւ պարզվել է, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել։ Մասնավորապես՝ բաց են եղել որոշ խցերի կերակրադռները («վոլչոկ»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, ու նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ։
Զեյնալյանը նախ պարզաբանում տվեց կերակրադռների մասով։ Նա բառացի ասաց. «Եթե քրեակատարողական հիմնարկում օդափոխության համակարգ չկա, եւ ջերմաստիճանը բարձր է ներսում, ապա այդ օդափոխությունն ապահովելու համար, առանց խտրականության, առանց կոռուպցիոն որեւէ դրսեւորման, խցերի կերակրապատուհանները բաց են լինում։ Խոսքը սրա մասին է։ Բաց կերակրապատուհաններով խցեր են եղել, որոնք դատարկ են եղել։ Խցեր կան, որտեղ հրդեհ է եղել, այդ պատճառով են բաց եղել, խցեր կան, որոնց պատուհանները բաց են եղել, որպեսզի հանդարտեցվի այդ բունտ կոչվածը»։
Մյուս պարզաբանումը դատապարտյալների՝ միմյանց առարկաներ փոխանցելու հնարավորությանն էր վերաբերում. «Դատապարտյալները միմյանց ինչ—որ բան փոխանցելու արգելք չունեն. նամակագրության եւ այլնի իրավունք ունեն։ Մենք քրեակատարողականի ծառայողներին արգելել ենք այդ փոխանցումների միջնորդ լինել։ Միաժամանակ էլ ճաղավանդակները մեծացվել են միջազգային չափանիշներին համապատասխան։ Նաեւ չկան զրահապատ պատուհաններ, քանզի չկա կենտրոնացված օդափոխության համակարգ։ Դատապարտյալներն էլ դա օգտագործում են՝ միմյանց ինչ—որ բաներ փոխանցելու համար»։
Ի դեպ, նախարարը պարզաբանեց նաեւ, որ զրահապատ ապակիներ դնել նույնպես չեն կարող, քանզի շենքում սկզբից եւեթ օդափոխման համակարգ չի անցկացվել։
Հաջորդ պարզաբանումը բջջային հեռախոսների ու wi—fi սարքերին էր առնչվում։ «Աշխարհի բոլոր բանտերում էլ բջջային հեռախոսներ, wi—fi սարքեր հայտնաբերվում են»,—համառոտեց արդարադատության նախարարը՝ միաժամանակ տեղեկացնելով, թե իրենք ամեն օր ավելի շատ հեռախոս ու wi—fi սարքեր են հայտնաբերում, քան այդ՝ ԱԱԾ—ի այցի օրն է հայտնաբերվել։ Զուգահեռ նկատեց, թե աշխատում են, որ ՔԿՀ—ներում ընդհանրապես որեւէ բջջային հեռախոս չաշխատի։ Բայցեւ չհերքեց. «Կոռուպցիոն ռիսկը բավականին մեծ է այս համակարգում, որովհետեւ աշխատակիցների աշխատավարձը շատ ցածր է, իսկ 3—4 հեռախոս ներս տանելու դեպքում նրանք կարող են իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով գումար ստանալ»։ Ըստ այդմ էլ ընդգծեց, թե ՔԿՀ—ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը չափազանց էական է այս կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար։
Լրագրողները հիշեցրին գործադիրի նախորդ նիստի ժամանակ վարչապետի հայտարարությունը, թե ՔԿՀ—ներում արտոնյալներ կան։ Արդարադատության նախարարը նախ նկատեց, որ իրենց հայտնի չեն նման դեպքեր, հետո էլ արձագանքեց. «Զոն» նայողների արտոնությունները, որ եղել են նախկին իշխանությունների ժամանակ, վերացված են։ Չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի անձ, որի վրայից արգելված իր չի բռնագրավվում»։
Արդյոք այս ամենը ենթադրո՞ւմ է, որ նախարարը ԱԱԾ—ի գործողություններում ուղղորդում ու միտում է տեսնում։ «Չեմ տեսնում»,–հնչեց հակիրճ պատասխանը։
Տեղեկացնենք, որ արդարադատության նախարարությունը մշակել է քրեակատարողական համակարգի կատարելագործման ծրագիր։ Ծրագրի արժեքը ավելի քան 100 մլն եվրո է։ Առայժմ, ըստ Զեյնալյանի, նման ֆինանսական միջոցներ չկան։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

26-04-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO