Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԵՐԵՎԱՆ


Ծառատունկից մինչեւ մարզական մրցաշարեր

Քաղաքացու օրը Երեւանում անցկացվելիք միջոցառումները

ՀՀ քաղաքացու օրը՝ ապրիլի 27—ին, մայրաքաղաք Երեւանում անցկացվելու են մի շարք միջոցառումներ։ Երեւանի փողոցներում նախատեսված են մանկական տիկնիկային ներկայացումներ, հանրային քննարկումներ, շախմատային մրցաշարեր եւ բազմապիսի այլ միջոցառումներ։ «Արմենպրեսն» այս մասին տեղեկացավ քաղաքապետարանի «Ֆեյսբուքի» էջից։
Մարտիրոս Սարյանի անվան պուրակում 10։00—11։00—ն իրականացվելու է ծառատունկ՝ «Կանաչ Երեւան» խորագրի ներքո։ Ամիրյան—Պուշկին փողոցների միջանկյալ հատվածում ժամը 10։00—14։00—ն կանցկացվեն շախմատային մրցաշար եւ միաժամանակյա խաղի սեանս, շաշկու մրցաշար, նարդու մրցաշար։ Պուշկին—Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում սպասվում են սպորտային միջոցառումներ՝ «Սպորտային Երեւան» խորագրով։
Ժամը 11։00—12։00—ն կլինեն բռնցքամարտիկների ցուցադրական ելույթներ, 12։00—13։00—ն՝ սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ, 13։00—14։00—ն՝ բադմինտոնիստների ցուցադրական ելույթներ, իսկ 14։00—15։00—ն՝ սթրիթբոլի ցուցադրական ելույթներ։
Մ. Մանուշյանի անվան պուրակում ժամը 11։00—12։30—ը կանցկացվի հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրով։ Քաղաքացու օրն անմասն չի մնա նաեւ մշակութային միջոցառումներից։ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 11։00—17։00—ն նախատեսված է ցուցահանդես՝ Հայաստանի գորգարվեստը, իսկ Պուշկին—Թումանյան փողոցների միջանկյալ հատվածում ժամը 12։00—17։00—ն «Միշտ դեպի վեր» խորագրով Երեւանի ավիամոդելավորողների ցուցադրական շոու։ Նույն հատվածում 13։00—14։00—ին սպասվում են մանկական տիկնիկային ներկայացումներ։
Ազատության հրապարակում 11։00—12։00—ին կլինեն կերպարվեստի միջոցառումներ՝ մանկական կավճանկարչություն։ Մ. Սարյանի անվան պուրակում ժամը 11։00—18։00—ն կանցկացվի «Վերնիսաժ» նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես—վաճառք։ Պուշկին—Մաշտոց փողոցների խաչմերուկում 12։00—13։00—ն կլինի կավե արձանիկների ներկում։ Ե. Չարենցի թանգարանի հարակից հատվածում ժամը 13։00—17։00—ն կանցկացվի կավագործության միջոցառում։
Նույն տարածքում 14։00—15։00—ին կկայանա նաեւ մանկական համերգային ծրագիր՝ «Երգում են երեխաները» խորագրով։ Իսկ ժամը 15։00—16։30—ն ազգագրական համերգային ծրագիր կկայանա Ամիրյան—Մաշտոց խաչմերուկում։
Կոմիտասի արձանի հարակից հատված 10։00—18։00—ն կանցկացվի Էկո քաղաք։ Ազատության հրապարակում 16։00—18։30—ն կկազմակերպվի կինոցուցադրություն՝ «Անկախության կինո» խորագրով։ Իսկ եզրափակիչ գալա համերգը եւ տոնական հրավառությունը տեղի կունենան Ազատության հրապարակում ժամը 19։30—21։30—ն։

27-04-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO