Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Երկաթե «մետաքսի ճանապարհ»

Հայաստանը կրկին կարող է դառնալ Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկը

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման կարեւորության մասին խոսելով՝ տարիներ առաջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Տնտեսագիտություն եւ կառավարում» ամբիոնի դասախոս Ս. Մանուկյանը շեշտել էր, թե կարեւորը ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհատնտեսական բաղադրիչն է (այդ ժամանակ արդեն Պեկինում Հայաստանի եւ Չինաստանի վարչապետները քննարկել էին երկաթուղու եւ Հյուսիս—հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր)։ Նախագծի տարբեր արժեքներ ու ներդրումների հետգնման ժամկետներ էին նշվում (2.8—3.5 մլրդ դոլար եւ 25—28 տարի)։ Ս. Մանուկյանն էլ դիտարկել էր, որ անկախ նախագծի արժեքից ու ետգնման ժամկետից՝ հայ—իրանական երկաթգծի կառուցումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, եւ «այդ կառույցի կարեւորությունը կասկած չի հարուցում»։
Դասախոսը միաժամանակ հստակ արտահայտություն էր արել. երկաթուղու ծրագիրը դիտարկել զուտ բիզնես տեսակետից կամ ելնելով ներդրումների մեծությունից՝ «կարեւոր է, սակայն արդարացված չէ»։ Եվ միաժամանակ հավելել, թե այն մեզ համար, անկասկած, ունենալու է աշխարհատնտեսական նշանակություն, որի հետեւանքները Հայաստանի ու տարածաշրջանի համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության առումներով անգնահատելի են լինելու։ Ի դեպ, այդ ընթացքում ֆինանսական խնդրից զատ, խնդիր կար նաեւ ռուսական հավատարմագրային կառավարչի հետ (նախորդիվ խոսեցինք կառավարչի քաղաքական հայացքի՝ հետագայում դեպի դրական փոփոխությունից), սակայն Մանուկյանը համոզված էր, որ ճիշտ մոտեցումների դեպքում հնարավոր էր օպտիմալ լուծումներ տալ։
Երբ տարիներ առաջ ես առաջին անգամ Իրան—Հայաստան երկաթուղու մասին գրեցի, մեր տնտեսագետներից մի քանիսը արձագանքեցին, թե երկաթուղու ծրագիրն անիրատեսական է թեկուզ հենց այն պատճառով, որ այն նպատակը, որի համար կառուցվելու է երկաթուղին, «Հյուսիս—հարավ» ավտոմայրուղին է իրագործելու։ Ես հակադարձեցի միջազգային տարբեր ընդհանրական հաշվարկներով. այն է՝ ավտոճանապարհով մեծածավալ բեռնափոխադրումն ավելի թանկ է, քան երկաթուղով տեղափոխումը։ Նույն՝ այդ ժամանակվա տարբեր հաշվարկներով 1 տոննա բեռնափոխադրումը երկաթուղով արժեր 0.02—0.04 դոլար/կմ, իսկ բեռնատարով՝ մինչեւ 0.1 դոլար/կմ։
Ինչեւէ, այդ ժամանակ (եւ հիմա նույնպես) նախագծի հանդեպ չինական կողմը մեծ հետաքրքրություն էր ցույց տվել. այդ երկրի Արտահանման—ներմուծման բանկը նախագծի արժեքի ուղիղ կեսը ֆինանսավորելու պատրաստակամություն էր հայտնել՝ 3.5 տոկոս տոկոսադրույքով։ Թեկուզ եւ Իրանից էլ միջոցներ ներգրավեինք, դա թանկ չէ՞ր մեզ համար։ Մանավանդ եթե հաշվի առնենք արտաքին պարտքի սպասարկման հանգամանքը։ Նրանք, ովքեր կողմ էին երկաթուղու կառուցմանը, միանշանակ պնդում էին, որ քաղաքական շահեր կան, որ հետո տնտեսական շահ էլ են բերում։ Այն պարզ պատճառաբանությամբ, որ մեր երկրի՝ տարանցիկ դառնալը նաեւ ներդրումային գրավչությունն էլ է մեծացնում։
Եթե մենք Իրան—Հայաստան երկաթուղին նայենք իբրեւ Իրանից Հայաստան եւ Հայաստանից Իրան բեռներ տեղափոխող գիծ, ապա, այո, քիչ օգուտներ ենք ունենալու։ Բայց եթե նայենք աշխարհատնտեսական գործոնը (միջազգային տարանցիկ նշանակությունը), ապա կարող ենք խոսել Իրանի տարածքով դեպի Կասպից ծով եւ Պարսից ծոց, ասիական երկրներ ուղու մասին։ Բնականաբար, այս դեպքում բեռնափոխադրման ծավալն է մեծանում, եւ, ըստ այդմ, օգուտն է ավելանում։
Բացի այդ՝ Իրանի հետ երկաթգիծը վրացական ուղուն այլընտրանք կլինի։ Հայաստանն այլեւս կախված չի լինի Վերին Լարսի ցամաքային ուղուց կամ Սեւ ծովի վրայով ծովային ուղուց։ Հայաստանը Կենտրոնական Ասիայի երկրներից զատ կկապվի Հնդկաստանի ու Չինաստանի հետ։ Այս երկրների հետ էլ կապ կհաստատի Եվրոպան Հայաստանի տարածքով (վրացական երկու՝ Փոթի եւ Բաթում նավահանգիստների միջոցով, որտեղ Հայաստանը երկաթուղային ելք ունի)։ Ահա այս պատճառով է Չինաստանը կարեւորում Մետաքսի ճանապարհի պատմական ձեւով՝ Հայաստանի տարածքով վերհանումը։
Եվ, ի դեպ, այս ամենը նկատի առնելով ենք մենք ասում, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը ամենեւին էլ անբարենպաստ չէ, ինչպես ընդունված է կարծել։ Հայաստանի աշխարհագրական դիրքը բացառիկ է (այս մասին վերջրես մեզ հետ զրույցում նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ է ասել)։ Հայաստանը կրկին կարող է դառնալ Արեւելքի ու Արեւմուտքի խաչմերուկը՝ ինչպես Մետաքսի ճանապարհի ժամանակահատվածում։
Համապատկերում հավելենք՝ շատ կարեւոր է, որ Հյուսիս—հարավ ավտոմայրուղին ավարտին հասցվի։
Հարց է ծագում. ինչո՞ւ է Իրանը համաձայն թանկ ուղուն, եթե կա էժան տարբերակը (ադրբեջանականը)։ Առաջին հայացքից կարող է մեջբերվել ֆինանսական պատճառը. Իրանը չունի համապատասխան ֆինանսներ եւ ադրբեջանական տարբերակին էլ չի դիմում։ Հայկականին էլ առայժմ գործուն չի անդրադառնում, քանզի իր հանդեպ միջազգային պատժամիջոցներից ելնելով, այլ խնդիրներ ունի լուծելու... Բայց եթե նայում ենք Իրանի երկաթուղային քաղաքականությանը, տեսնում ենք, որ նա վերջին տարիներին լավ էլ թանկ ծրագրեր է իրագործել ոլորտում, ու ադրբեջանական տարբերակը գործի դնելը նրա համար ընդհանրապես խնդիր չէր։
Բանն ան է, որ տասնամյակներ շարունակ Բաքուն «Մեծ Ադրբեջան» ծրագրի ներքո նկատի է առել նաեւ Իրանի երկու՝ Արեւմտյան եւ Արեւելյան Ադրբեջանների տարածքները եւ անգամ Թավրիզի ադրբեջանցիների միջոցով պահանջատիրական հարցեր է բարձրացնում։ Իրան—Թուրան հակամարտությունը պատմություն ունի, եւ Թեհրանը շատ լավ հասկանում է, թե ինչի կարող է հանգեցնել Ադրբեջանի տնտեսական հզորությունը։ Հիշեցնեմ, որ Ադրբեջան կոչված պետությունը ստեղծվել է խորհրդային տարիներին հենց Իրանի եւ Հայաստանի դեմ գործելու նպատակով, որն Ադրբեջանը դարձրել է սեփական քաղաքական ուղի՝ մոռանալով, որ ինքը ԽՍՀՄ—ի տված ուժը այլեւս չունի այդ տարածքների նկատմամբ։ Ուստի՝ հիմա ապավինում է Թուրքիային։
Նմանատիպ մեկ այլ խնդիր էլ կա Չինաստանի պարագայում։ Այստեղ կա ույղուրական (թյուրքական տեսակ) ինքնավարություն, որը տիրապետում է բավականին մեծ տարածքի եւ պարբերաբար փորձում է անկախանալ Չինաստանից։ Եվ պաշտոնական Պեկինը ինչպես նախկինում, այսօր եւս շահագրգռված չէ իր եւ այլ երկրներում թյուրքական տարրի աշխուժացմամբ։
Ահա քաղաքական այս տրամաբանությունն է, որ ընդդեմ տնտեսական շահի լինելով, երբեմն թույլ չի տալիս հասկանալ, որ իրականում կա՛ տնտեսական շահ։ Մեջբերեմ Ռուսաստանի օրինակը։ Այս երկիրը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որ բացառապես քաղաքական է եւ տնտեսական ոչ մի օգուտ չի խոստանում՝ հաշվարկներից ելնելով։ Բայց քաղաքական շահը դրդում է դա անել։ Վերջնարդյունքում՝ բավարարված քաղաքական այդ շահը տնտեսական շահույթ տալիս է (թեկուզ Ադրբեջանի հետ շուկայականից թանկ գազային գործարքի արդյունքում «Նաբուկո»—ի տապալումը)։
Հիմա՝ աշխարհի փորձը վաղուց ցույց է տվել, որ չկա զուտ տնտեսություն, այն անպայմանորեն շաղկապված է քաղաքականության հետ եւ ճիշտ հակառակը։ Իսկ ածանցված այս երկու հարթությունները հուշում են, որ Թեհրանը ի վերջո կարողանալու է դուրս գալ Արեւմուտք, որովհետեւ վերջինիս համար սպառողական մեծ շուկա է (շուրջ 80 մլն—անոց)։ Իրանն ինքն էլ Արեւմուտքի կարիքն ունի։ Ու երկուսը խաչվելու են հենց Հայաստանի միջոցով («եւ եւ»—ի մեր արտաքին քաղաքականությունը մեզ շատ կօգնի այս հարցում)։ Ու դա կարող է լինել հենց երկաթուղու ծրագրով։ Հայկական կողմին մնում է աշխատանք տանել այն ուղղությամբ, որ այս կարգի ծրագրերի քաղաքական կշիռը երբեմն ավելի կարեւոր է տնտեսականից։ Իսկ այս դեպքում ներդրումներ հաստատ գտնվում են…
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

27-04-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO