Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայ-իսպանական առնչությունները՝ նորովի

Հրատարակվում է «5-17-րդ դարերի հայկական սկզբնաղբյուրները եվրոպական երկրների մասին» մատենաշարը

Հաշվի առնելով եվրոպական երկրների մասին հայ միջնադարյան գրականության մեջ առկա հարուստ նյութերը՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը վերջին տարիներին իրականացնում է «5-17-րդ դարերի հայկական սկզբնաղբյուրները եվրոպական երկրների մասին» մատենաշարային հրատարակությունը՝ նպատակ ունենալով ցույց տալ, թե ինչպես են հայ գրականության մեջ դարերի ընթացքում նկարագրվել եւ պատկերվել եվրոպական երկրներն ու ժողովուրդները։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը՝ հայ ժողովրդի պատմամշակութային եւ գրական սերտ կապերը եվրոպական ժողովուրդների հետ պայմանավորված չեն եղել միայն եվրոպական երկրներում հայկական գաղթավայրերի առկայությամբ։ Դրանք ունեն ավելի խոր մշակութաբանական արմատներ։ «Եվրոպական երկրների մասին հայկական սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունների հրատարակությունը կարեւորվում է պատմական աղբյուրագիտության տեսանկյունից։ Դրանցում լրացուցիչ նյութեր են հաղորդվում Եվրոպայում տեղի ունեցած պատմական իրադարձությունների, հատկապես այն քաղաքներում կատարված դեպքերի մասին, որտեղ եղել են հայ հեղինակները։ Մատենաշարը ունի նաեւ հասարակական հնչեղություն, քանի որ պատկերում է եվրոպական արժեհամակարգի հայկական ընկալումը եւ մեկնաբանությունը։ Միաժամանակ ցույց է տալիս, թե եվրոպական արժեհամակարգը իր հերթին ինչ ազդեցություն է թողել հայ հեղինակների վրա»,–ասաց Դեւրիկյանը։ Նրա մեկնաբանմամբ՝ միջնադարում հոգեւոր ապրումների եւ զգացումների բարձրագույն արտահայտություններից մեկը ուխտագնացությունն էր։ Երուսաղեմից հետո համաքրիստոնեական երկու նշանավոր սրբավայրերն են եղել Հռոմը, որտեղ գտնվում էին ս. Պետրոս եւ ս. Պողոս առաքյալների շիրիմները, եւ Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելան (Santiago de Compostela), որտեղ ամփոփված էր ս. Հակոբոս առաքյալի մարմինը։
Միջնադարում Սանտյագո ուխտագնացության համար առաջացել են ծովային եւ ցամաքային ճանապարհներ։ Գրականագետի խոսքով՝ ծովայինի դեպքում ուխտավորները նախ եկել են Երուսաղեմ՝ քրիստոնեական սրբավայրերը, ապա այնտեղից ծովային ճանապարհով՝ Միջերկրականով հասել Իսպանիայի ափերը։ Ցամաքային ճանապարհը Հռոմից տարել է դեպի Փարիզ, ապա՝ Իսպանիա։ Ասում է՝ հայ ուխտավորները հավասարապես անցել են այս երկու ճանապարհներով. «Ծովայինը հայ մարդու համար առանձնակի նշանակություն ուներ հետեւյալ պատճառով՝ համաձայն եկեղեցական ավանդության, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի տարածքում ամփոփված է Հակոբոս առաքյալի գլուխը։
Եկեղեցական սրբազան ավանդությամբ ասվում է, որ երբ Հերովդեսի հրամանով առաքյալը գլխատվում է, նրա մարմինը հրեշտակները ծովով հասցնում են Իսպանիայի ափերը։ Այստեղ՝ Սանտյագո դե Կոմպոստելայում է գտնվում քրիստոնեական աշխարհի հռչակավոր սրբավայր Սուրբ Հակոբի տաճարը, ուր ամփոփված է առաքյալի մարմինը։ Հայ ուխտավորները, Երուսաղեմի Հայոց պատրիարքարան ուխտի գնալով գլխատված առաքյալի գլխին, այնուհետեւ Սանտյագո դե Կոմպոստելա ուխտի էին գնում առաքյալի մարմնին»։ Առավել ընդգրկուն է եղել հայ ուխտագնացության երկրորդ ճանապարհը։ Այն, Դեւրիկյանի խոսքով, սկսվել է Երուսաղեմի քրիստոնեական սրբավայրերից, ապա շարունակվել Կ. Պոլսով կամ Զմյուռնիայով, Միջերկրական ծովով մինչեւ Վենետիկ, որտեղից Սուրբ Մարկոսի տաճարից հայ ուխտավորների քայլերն ուղղվել են դեպի Մեծն Հռոմ եւ այնտեղից շարունակվել Սանտյագո դե Կոմպոստելա։ «Այստեղ հայ ուխտավորի ճանապարհը չէր ավարտվում։ Նա դեռ պետք է ուխտի գնար «Աշխարհի եզրը» (Finis Terrae)։ Այս անվանումը գալիս էր այն ըմբռնումից, որ այստեղ ավարտվում էր ցամաքը, եւ սկսվում ջրային անսահման տարածությունը։ Պատահական չէ, որ Նոր աշխարհի որոնման իր ճանապարհը այնտեղից սկսեց Քրիստափոր Կոլումբոսը։
Դեպի Սանտյագո դե Կոմպոստելա հայկական ուխտագնացություններն ավելի են ծավալվում, ու նաեւ ուղեգրական նկարագրություններ են սկսում գրվել 15—րդ դարի վերջին քառորդում՝ աշխարհագրական մեծ հայտնագործությունների շրջանում»,—պատմում է գրականության ինստիտուտի տնօրենը։ Հայաստանի՝ եվրոպական երկրների հետ պաշմամշակութային կապերն, ըստ նրա, ավելի են ընդլայնվում 16—18—րդ դարերում, երբ Հայաստանի ազատագրման ուղիները որոնող հայ գործիչները դիմում են եվրոպական երկրների թագավորներին՝ հասնելով մինչեւ Իսպանիայի եւ Անգլիայի ափերը։ Դեւրիկյանի տեղեկացմամբ՝ կա նաեւ ուղեգրական հակառակ ընթացքը՝ դիվանագիտական առաքելությամբ Արեւելք գնացող եվրոպացի դիվանագետներն իրենց ուղեգրություններում գրել են Հայաստանի մասին։
Հայ հեղինակների՝ Իսպանիային եւ իսպանացի հեղինակների՝ Հայաստանին վերաբերող գործերի հիման վրա է գրված ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի գրականության ինստիտուտի աշխատակից Ալվինա Արամյանի «Ակնարկներ հայ—իսպանական գրական եւ մշակութային հարաբերությունների պատմության. 5—20—րդ դարեր» աշխատանքը։ «Թեեւ այն գրականագիտական աշխատանք է, բայց գրված է նաեւ պատմագիտական վերլուծությամբ։ Ի մի են հավաքված հայ—իսպանական կապերի մասին եղած սկզբնաղբյուրային եւ փաստագրական մեծածավալ նյութերը։ Դրանք խմբավորված են ըստ որոշակի թեմաների եւ գրական ժանրերի։ Ներկայացված են համապատասխան պատմաժամանակային պարբերացմամբ (պերիոդիզացիայի), շնորհիվ որի երեւում է, թե տարբեր դարերում հայ—իսպանական առնչությունները գրական ինչպիսի ստեղծագործությունների եւ պատմական իրադարձությունների միջոցով են արտահայտվել՝ սկսած առաքելական քարոզության շրջանից, 5—րդ դարի հայ պատմագրությունից մինչեւ Կիլիկիայի հայկական պետության, Իսպանիայի միսիոներների եւ տարբեր գործիչների՝ Հայաստան այցելությունները»։ Աշխատության մեջ, Դեւրիկյանի տեղեկացմամբ՝ կարեւոր տեղ է հատկացված նաեւ նոր շրջանի գրական կապերին եւ հատկապես Իսպանիայի նկարագրությանը՝ 19—րդ դարի հայ լուսավորիչների ստեղծագործությունների մեջ։ Գրականության ինստիտուտի տնօրենի խոսքով՝ Ա. Արամյանին հաջողվել է ամենագլխավորը՝ վեր հանել Հայաստանից Իսպանիա եւ Իսպանիայից Հայաստան շփումների ու այցելությունների շարունակական ընթացքն ու այն պայմանավորող գործոնները։ «Շնորհիվ այս հանգամանքի՝ կատարված աշխատանքը կարեւորվում է թե՛ հայագիտական առումով եւ թե՛ միջնադարյան Եվրոպայի պատմամշակութային խճանկարի ուսումնասիրման տեսանկյունից»,—ընդգծեց գրականագետը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

27-04-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO