Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.10.2020
ԱՇԽԱՐՀ


Թուրքիայի նպատակները խոչընդոտում են հիմնահարցի լուծումը

Նախօրեին Նուրսուլթանում (Աստանա) տեղի է ունեցել Սիրիայի հարցին նվիրված Աստանայի գործընթացի 12—րդ համաժողովը, որին մասնակցել են հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պատվիրակությունները, Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչները, ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Պեդերսենը, ինչպես նաեւ Կարմիր խաչի եւ Հորդանանի ներկայացուցիչները՝ դիտորդի կարգավիճակով։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Սիրիայի հարցով նախագահ Պուտինի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտեւը, Իրանինը՝ ԱԳ նախարարության ավագ օգնական Ալի Ասղար Խաջին, իսկ Թուրքիայինը՝ ԱԳ փոխնախարար Սադաթ Ունալը։
Համաժողովի օրակարգում էին Իդլիբի, երկրի հյուսիսարեւելյան հատվածի, հակամարտ կողմերի միջեւ փոխվստահության մեծացման, փախստականների վերադարձի, երկրի վերակառուցման հարցերը։ Բացի այդ, առանձին նիստում քննարկվել է Սահմանադրության կոմիտեի ձեւավորման եւ այլ երկրների, որպես դիտորդ ներգրավելու հարցերը։ Հատկանշական է, որ ոչ միայն հիշյալ համաժողովում, այլեւ 2018թ. սեպտեմբերից հրադադարի երաշխավոր երկրների հանդիպումներում եւ Աստանայի գործընթացի նիստերում գլխավոր հարցերը եղել են Իդլիբ նահանգի եւ Սահմանադրության կոմիտեի ձեւավորման խնդիրները։ Սակայն, ըստ երեւույթին, համաժողովն այդ հարցերում ձախողվել է՝ դատելով համաժողովի հրապարակած հայտարարությունից, որտեղ Սահմանադրության կոմիտեի հարցով նշվել է, որ հարցի շուրջ երաշխավոր երկրների ներկայացուցիչները բանակցել են Պեդերսենի հետ, հավելելով, որ բանակցությունները շարունակվելու են Ժնեւում, որտեղ տեղի է ունենալու հաջորդ նիստը։ Նշենք, որ Սահմանադրության կոմիտեի կազմի շուրջ լուրջ տարաձայնություններ կան։ ՄԱԿ—ը պնդում է, թե Սիրիայում առկա կարեւոր ուժերը պետք է ներկայացուցիչ ունենան կոմիտեում, մինչդեռ Թուրքիան դեմ է քրդերի որեւէ մասնակցությանը, իսկ Դամասկոսը՝ ընդդիմության որոշ ուժերի։ Նշյալ հարցին նվիրված նիստից առաջ Լավրենտեւը հայտարարել էր, որ այս ոլորտում չպարզված շատ հարցեր կան։ Այս առնչությամբ հավելենք, որ Թուրքիան մեծ հույսեր է կապում Ռուսաստանի աջակցության հետ։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ապրիլի 8—ին Մոսկվայում իր պաշտոնակցի հետ հանդիպումը խիստ արդյունավետ գնահատելով, նշել էր, որ ամենայն հավանականությամբ Չինաստանը, Գերմանիան, Հորդանանը, Իրաքը եւ Լիբանանը կմիանան Աստանայի գործընթացին։ Ապա հավելել է, որ կոմիտեի կազմի վերաբերյալ եւս կողմերը համաձայնության են եկել՝ դրա մեջ ընդգրկվելու են կառավարության, ընդդիմության, փորձագետների, քաղաքացիական հասարկության, անկախ առաջնորդների եւ արաբ ցեղերի ներկայացուցիչներ։ Փաստորեն այս տեսակետը քննարկման մասնակիցների շրջանում հավանության չի արժանացել։ Ինչ վերաբերում է Աստանայի գործընթացին նոր երկրների ընդգրկմանը, ապա հայտարարության մեջ նշվել է, որ երաշխավոր երկրները համաձայնել են Լիբանանին ու Իրաքին եւս որպես դիտորդ ներգրավել բանակցություններին։ Համաժողովի եռակողմ հայտարարությունում առավելապես կարեւորվել է ԱՄՆ—ի կողմից Գոլանի բարձունքներն Իսրայելի տարած ճանաչելու հարցը, որտեղ խիստ դատապարտվել է Վաշինգտոնի քայլը։ Այն ՄԱԿ—ի 497 բանաձեւի ակնհայտ խախտում է գնահատվել եւ միաժամանակ շեշտվել է, որ լուրջ սպառնալիք է Միջին Արեւելքի խաղաղության ու անվտանգության համար, կարեւորվել է նաեւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Սակայն բանակցություններում Իդլիբի, այն է՝ օրակարգի թերեւս գլխավոր հարցի շուրջ, կողմերի միջեւ տարաձայնությունները շարունակվում են։ Հայտարարությունում, այս էլ որերորդ անգամ, լոկ կարեւորվել է 2018թ. սեպտեմբերի 17—ի համաձայնության իրականացումը։ Հրադադարի երաշխավորների ջանքերով թեեւ Սիրիայում հարաբերական խաղաղություն է հաստատվել, սակայն մասնակից երկրների շահերը եւս միշտ չէ, որ համընթաց են, քանի որ Թուրքիան՝ ընդդիմության, իսկ Ռուսաստանն ու Իրանը՝ իշխանության կողքին են կանգնած։ Մասնավորապես Իդլիբ նահանգի առնչությամբ առավել սուր բնույթ են կրում Իրանի եւ Թուրքիայի միջեւ հակասությունները։
Իդլիբի հարցում Իրան—Թուրքիա դիրքորոշումների մասին է վկայում նաեւ պաշտոնական «Irna»—ի «Իդլիբի ազատագրումը երկընտրանքի առաջ» հոդվածը, որտեղ նշվել է, որ եթե Իդլիբում կուտակված ահաբեկիչների հարցը չլուծվի, ապա Սիրիայի բանակի ձեռքբերումները հօդս կցնդեն։ Այնուհետեւ հավելվում է, որ Թուրքիան վերջին ամիսներին հնարավոր ամեն քայլի դիմել է Իդլիբի ազատագրումը հետաձգելու նպատակով, ինչին աջակցել է նաեւ Ռուսաստանը։ Նշենք նաեւ, որ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման եւ Գոլանի հարցով Թուրքիան, խիստ քննադատելով ԱՄՆ—ին ու Իսրայելին, բոլորից բարձր գոռալով, ջանքեր է գործադրում Սիրիայի որոշ հատվածներ միացնել իրեն։ Դա է վկայում Աֆրինը այլ տարածքներից անջատելու նպատակով այդ քաղաքի շուրջ պարիսպ կառուցելու Անկարայի քայլը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

30-04-2019





29-10-2020
Արեւելյան նուրբ զրույցներ՝ արաբական աշխարհի հետ
Խորհրդային հայտնի «Անապատի սպիտակ արեւը» կինոֆիլմի բազում թեւավոր արտահայտություններից ...


29-10-2020
Հայը կռվում է շատերի համար, իսկ նրանց լռությունը սոսկ ինքնասպանություն է
Թուրքիան նետվում է Միջին Ասիա՝ պանթուրանական ծրագրերի հետեւից



29-10-2020
Ռուսաստանը Թուրքիայում, ի վերջո, կկառուցի՞ ատոմակայան
Ի՞նչ է ենթադրում «Akkuyu» ԱԷԿ նախագծային ընկերությունից «Ինտեր ՌԱՕ»-ի ...


29-10-2020
Թուրքական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում եւ Ռուսաստանի համբերությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմը նոր ձեւեր է ընդունում: ...


29-10-2020
Սե՞ր, թե՞ բարեկամություն...
Սկիզμը՝ նախորդիվ

Յակոբ Սամսոնովիչը նաեւ դարդիման էր, չափազանց ...


29-10-2020
Ով ինչ է անում եւ ինչ կարող է անել այսօր
Հասարակության դիմադրողականության ընկալումների ու դրսեւորումների մասին

Արվեստի ...


29-10-2020
«Եւ նա բռնեց այն վիշապին, այն առաջի օձին, որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի»
Յոթերորդ սկավառակի դատարկման ժամանակը եկավ, ինչը մեծ ողբի ավարտման ...



29-10-2020
ՌԴ-ն տարածաշրջանում միշտ եղել է կայունություն հաստատող պետություն
Ռուսաստանը տարածաշրջանում կայունություն ...

29-10-2020
Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ ...

29-10-2020
Բարեգործական համերգ՝ նվիրված Արցախին
Եվրոպայում ճանաչում վայելող մի շարք հայ արտիստներ, ...

29-10-2020
ՀԱԳՄ-ն կաջակցի զբաղվածությամբ ապահովմանը
Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO