Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Դանիացի ուսանողները պրակտիկա են անցնում մեր երկրում

Նրանց նպատակն է բացահայտել Հայաստանն ու քաղավիացիայի հնարավորությունները

Կոպենհագենի համալսարանական քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան անցկացնում են Հայաստանում՝ ուսումնասիրելով մեր երկրի քաղաքացիական ավիացիայի փորձն ու հնարավորությունները։ Բոլոր ծախսերը հոգում է դանիական կողմը։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նպատակ ունի քաղաքացիական ավիացիան որպես կառույց բաց պահել, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան ներսից ծանոթանալու ոլորտին։
«Շատ կարեւոր է, որ քաղավիացիան ու ընդհանրապես տարբեր պետական մարմիններ, մասնավոր հիմնարկներ ուսանողների հետ շատ ջերմ համագործակցեն։ Արդյունքում՝ կառույցը բացվում է, մարդիկ հնարավորություն են ունենում ծանոթանալու աշխատանքին, հասկանալու այդտեղ աշխատելու հավանականությունը։ Շատերը պատկերացում չունեն այս կամ այն կառույցի գործունեության մասին։ Ու շատ հաճախ այնպես է ստացվում, որ եթե ասենք պապիկդ օդաչու է, ապա դու կարող ես իմանալ ավիացիայի մասին եւ ցանկանաս աշխատել այդտեղ։ Հակառակ դեպքում դու չես պատկերացնում եւ չես տեսնում քո հնարավորությունն այդ ոլորտում։ Դռները բացելով՝ ուզում եմ, որ երիտասարդները հետաքրքրվեն, եւ միգուցե ցանկություն առաջանա գալ աշխատելու այս ոլորտում»,–ասաց կոմիտեի նախագահը։
Այդպես եղավ Տաթեւիկ Ռեւազյանի հետ, երբ նա տարիներ առաջ Դանիայից, որտեղ սովորել է Կոպենհագենի բիզնես դպրոցում, Հայաստան էր եկել, այցելել էր «Զվարթնոց» օդանավակայան, ծանոթացել տեղի ավիացիայի հնարավորություններին, նա նաեւ աշխատել է Կոպենհագենի օդանավակայանում եւ այդ ամենից տպավորված էլ որոշել է իր գործունեությունը շարունակել հենց այս ոլորտում։
«Ամեն ինչ անում եմ, որ ե՛ւ դպրոցականները, ե՛ւ համալսարանների ուսանողները գան, ծանոթանան, հետաքրքրվեն ոլորտով։ Ու չեմ սահմանափակվում Հայաստանով։ Իմ աջակցությունն եմ հայտնում, որ այլ երկրներից էլ ուսանողներ գան մեր երկիր։ Տվյալ դեպքում, մեզ մոտ են դանիացի ուսանողները, որոնք ուսումնասիրում են ավիացիայի ոլորտում մեր հնարավորությունները»,–ասաց նա։ Նախորդ տարի Դանիայից երկու ուսանող էր եկել, սակայն վերադառնալուն պես նրանք այնքան են պատմել Հայաստանի մասին, որ իրենց ընկերներից նույնպես ցանկացողներ եղան պրակտիկան անցկացնել Երեւանում։ Այդ ամենին նպաստում է նաեւ Կոպենհագենի համալսարանական քոլեջի դասախոս Յակոբ Ցյուղուփը, որ նույնպես եղել է Հայաստանում եւ Դանիայում ուսանողներին մեր երկրի մասին պատմելու առիթը բաց չի թողնում։
Դանիացի ուսանող Մեդս Էգը բավական տպավորված է Հայաստանով։ Քաղավիացիայի ոլորտի հնարավորություններին ծանոթանալուց բացի, նպատակ ունի հնարավորինս շատ վայրեր այցելել՝ բացահայտելու երկրի մշակույթը, պատմությունը, խոհանոցը. «Երբ եկավ պրակտիկայի ժամանակը, ես ցանկացա ընտրել մի երկիր, որն ուրիշ է՝ Դանիա չէ, Եվրոպա չէ։ Հայաստանի մասին շատ էի լսել, որոշեցի գալ այստեղ, մանավանդ որ Տաթեւիկ Ռեւազյանի գործոնն էլ կար։ Նախատեսում ենք լինել մի քանի քաղաքներում, այցելել եկեղեցիներ։ Կլինենք Ցեղասպանության թանգարանում»։
Նիկոլա Թոմսոնը Հայաստանում ուսումնասիրում է քաղավիացիայի շինությունների անվտանգության հարցերը։ Նա Դանիայում աշխատել է այդ ոլորտում, եւ իր համար հետաքրքիր է այստեղ ուսումնասիրություն կատարելը, խնդիրները բարձրաձայնելը։
Նիլս Շմիթը հետաքրքրված է փոքր ավիացիայով։ Ուսումնասիրում է մեր երկրում այդ ոլորտի զարգացման հնարավորությունները, տարածաշրջանի փորձը եւ առանձնացնում, թե ինչը կարելի է կիրառել Հայաստանում ոլորտը զարգացնելու համար։
Դանիացի ուսանողները հիացած են հայկական խոհանոցով։ Նրանք ընդգծում են, որ Հայաստանում ամեն ուտեստ արժե փորձել։ Նրանք առանձնացրեցին հայկական տոլման, լավաշը, խորովածը, գարեջուրը, սուրճը։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

30-04-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO