Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


«Հրաշագործ» սարքեր, որոնք գիտական հիմնավորում չունեն

Ենթադրյա՞լ, թե՞ ապացուցողական բժշկությանն է կողմնակից հանրությունը

Տարիներ ի վեր առողջապահության ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունները, մասնավորապես բժշկական սարքավորումների կիրառման տարաբնույթ ախտորոշիչ սարքավորումների ներկրման եւ շահագործման առումով գործել են ազատ՝ օրենսդրության ոչ հստակ կարգավորման պատճառով։ Բազմաթիվ բժշկական կառույցներ այսօր էլ մատուցում են ախտորոշիչ եւ բուժական ծառայություններ՝ օգտագործելով այնպիսի սարքավորումներ եւ մեթոդներ, որոնք ժամանակակից բժշկագիտության կողմից չունեն ապացուցողական հենք, եւ դրանց վերաբերյալ չկան հրապարակված գիտական աշխատություններ, որպեսզի հավատ ներշնչեն դրանց միջազգային նորմերով ապացուցված եւ հիմնավորված լինելու առումով։
Նմանատիպ այն սարքերը, որոնք նախապես ստուգված եւ լիցենզավորված չեն կամ չունեն միջազգային նորմերին համապատասխանության փաստաթուղթ, չեն շահագործվում աշխարհի մի շարք զարգացած երկրներում։ Այսինքն՝ օրենսդրորեն արգելվում է դրանց գործածությունը՝ զերծ պահելով բնակչությանը ինքնաբուժման եւ չապացուցված բժշկությունից։
Վերջին շրջանում հաշվի առնելով խնդրի արդիականությունը եւ մատուցվող ծառայությունների մտահոգիչ ծավալները՝ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սամվել Սողոմոնյանը «ՀՀ»—ի հետ զրույցում հորդորեց բնակչությանը զերծ մնալ նմանատիպ «հրաշագործ» սարքերով կամ մեթոդներով ախտորոշում եւ բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների ծառայություններից։ Սակայն հարց է առաջանում, ինչպե՞ս զերծ մնալ, երբ քաղաքացուն առաջարկվում է որակյալ եւ մատչելի ախտորոշում, իսկ, ցավոք, ոչ բոլոր քաղաքացիները կարող են գումար շռայլել թանկարժեք կլինիկայում նմանատիպ հետազոտություն անցնելու համար։ Ինչպե՞ս խուսափել խնդրից, երբ այն ոչ թե մարդու ինքնագիտակցությունից է բխում, այլ օրենսդրական բացից։
Զրուցակցիս՝ Սամվել Սողոմոնյանի մտահոգմամբ, բժշկական սարքավորումներ ասվածը՝ չակերտավոր, այդքան էլ բժշկական չեն եւ հեռու են մասնագիտական որակավորումից։ «Դրանց կիրառման եւ ՀՀ—ում տարածման խնդիրը բարձրացրել է տեսչական մարմինը մոտ մեկ ամիս առաջ։ Մեր կոչն ուղղված է եղել նաեւ բժշկական հանրույթին, որպեսզի ամեն ինչից զատ, վեր դասեն իրենց մասնագիտական արժանապատվությունը եւ պացիենտների ախտորոշման ու բուժման սխեմաներ կազմելուց հենվեն բացառապես ապացուցողական գործիքակազմի վրա եւ հաստատվեն միջազգային չափորոշիչներով։ Ցավոք, բժշկական սարքավորումների ներմուծման եւ գրանցման գործընթացը ՀՀ—ում պատշաճ կարգավորված չէ, ինչը նպաստում է, որ որոշ տնտեսավարող սուբյեկտներ ներկրեն երկիր եւ առանց պատշաճ ստուգման շուկա հանեն, վաճառեն կամ շահագործեն նման սարքեր եւ օգտվելով բնակչության որոշ խավի դյուրահավատությունից եւ պատճաշ իրազեկման պակասից, որոշակի գործառույթներ իրականացնեն գումար վաստակելու համար, առանց որեւէ պրակտիկ օգնություն ցուցաբերելու տվյալ պացիենտին»,–նշեց Սամվել Սողոմոնյանը վստահեցնելով, որ վերոնշյալ սարքերը որեւէ բժշկական նշանակություն չունեն, եւ դրանց ճշգրտությունը փաստող որեւէ գիտական հետազոտություն չկա։
Որոշ կառույցներում նույնիսկ այդ սարքավորումներով պտղի սեռն են որոշում հղիության վաղ փուլերում՝ սկսած 5 շաբաթականից, ինչով նպաստում են պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի աճին՝ հանգեցնելով ժողովրդագրական պատկերի վատթարացման։ Այսինքն՝ արդյունքում հարյուրավոր նորածիններ պարզապես չեն ծնվում։
«Ժամանակակից բժշկությունը հնարավոր է գտնում այս ժամկետում հղիության պտղի սեռի որոշումը, սակայն բացառապես գենետիկ հետազոտության միջոցով, իսկ նման անհայտ սարքերը չեն կարող ախտորոշել սեռը»,–նշեց ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը։
Նրա տեղեկացմամբ՝ համապատասխան գրություն է ուղարկվել առողջապահության նախարարություն առողջապահության բնագավառում քաղաքականության մշակման իրավական եւ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության ուղղությամբ՝ հորդորելով ժամ առաջ նախաձեռնել փոփոխություններ եւ սկսել բժշկական սարքավորումների գրանցման գործընթացը։ Նա հույս հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում այդ կարգավորումները կլինեն, որոնք ենթադրում են մի ամբողջ ենթաօրենսդրական փաթեթ։
Օրենսդրական կարգավորումը կնպաստի, որ ՀՀ ներմուծվող ցանկացած ախտորոշիչ կամ նմանատիպ սարք չհայտնվի շուկայում առանց պատճաշ գրանցման եւ ստուգման։
«Առ այսօր բժշկական սարքավորումների գրանցման գործընթաց Հայաստանում չի իրականացվել։ Այն տարածված պարտադիր գործընթաց է աշխարհի զարգացած բժշկագիտություն ունեցող երկրներում, եւ մենք հեծանիվ հորինելու կարիք չունենք։ Կարելի է պարզապես ընտրել Հայաստանի համար ամենաարդյունավետ տարբերակը»,–ասաց նա։
Գրանցումն, ըստ օրենսդրության կարգավորման, նախատեսվում է իրականացնել ՀՀ ԱՆ—ում։ Դրանց ներմուծման եւ շահագործման թույլտվությունը պետք է իրականացնի բացառապես նախարարությունը, իսկ ստուգման գործընթացն ու վերահսկողությունը՝ տեսչական մարմինը։
Բոլոր այդ սարքավորումները, որոնք առանց ստուգման ու պատճաշ հիմքի կհայտնվեն շուկայում, համապատասխան պատժամիջոցներ կկիրառվեն տեսչական մարմնի կողմից ընդհուպ՝ տնտեսավարողի բժշկական ծառայություն մատուցելու լիցենզիայի ետ կանչում։
Սամվել Սողոմոնյանը նկատեց՝ այն սարքերը, որոնց արդյունավետությունը ապացուցված չէ, ավելորդ առողջապահական ֆինանսական բեռ են ազգաբնակչության համար, քանի որ այդ սարքերով ախտորոշումն ու բուժումը բնականաբար անվճար չեն իրականացվում եւ որեւէ արդյունք չտալով հանգեցնում են թե՛ ֆինանսական, թե՛ առողջական կորստի։ Դեռ վատնած գումարը մի կողմ, հավելեց նա, ցավալի է, երբ մարդը կորցնում է վաղ ախտորոշվելու ու բուժվելու թանկ հնարավորությունը, իսկ ցանկացած պաթոլոգիա եւ հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել ժամանակին, քան բուժել հիվանդությունը արդեն խոր եւ բարդացած վիճակում։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

30-04-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO