Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.07.2019
ԱՅԼՔ...


ՊՎԾ-ն ուժային կառույցներից մեկում էլ ուսումնասիրություն կսկսի

Եվ ընտանեկան հարցերի էլ չի պատասխանի

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ քրեակատարողական հիմնարկներում ավարտական փուլում են։ Հետագայում ուժային կառույցներից մեկում արդեն ՊՎԾ—ն ուսումնասիրություն կսկսի։
Այս մասին գործադիրի երեկվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը։
Նա հավելեց նաեւ, որ ջրօգտագործող ընկերություններում ուսումնասիրությունները շարունակվում են. «Այս ոլորտում ուսումնասիրությունները արդյունք տվել են. երկու գործ կա հարուցված»։
ՊՎԾ—ն ուսումնասիրություններ չի՞ անում ԱԱԾ—ում։ Ի պատասխան բանախոսն արձագանքեց. «Հետագայում չեմ կարող ասել, թե որ ուժային կառույցում կնախաձեռնենք ուսումնասիրություն, բայց միանշանակ մեր այդ համապատասխան վարչությունը պետք է աշխատի»։
Լրագրողներիս, նախորդ շաբաթվա նիստից հետո նույն բանախոսին տված հարցերի օրինակով, կրկին հետաքրքրում էր՝ այնուամենայնիվ, ինչպես է հասցրել 28 տարեկանում 32 միլիոն դրամ եւ 48 հազար ամերիկյան դոլարի ունեցվածք ձեռք բերել։ «Ունեցվածքս ձեռք եմ բերել մինչ պաշտոնի անցնելը,–համառոտեց Ա. Քյարամյանը՝ միաժամանակ շեշտելով.–Դատախազությունում ծառայության եմ անցել 2016–ի հունիսին, 2017—ին ներկայացրել եմ հայտարարագիր, որում ներառել եմ քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքս, այդ թվում շարժական եւ անշարժ գույք։ Այսինքն՝ իմ առաջին հայտարարագրում ես ամբողջությամբ ներառել եմ ունեցվածքս։ Մինչեւ հայտարարագրման ենթակա պաշտոն ստանձնելը ես ունեցել եմ այդքան գումար։ Իսկ հետագայում ներկայացված հայտարարագրերում էական փոփոխություն չի եղել»։
Քանի որ նախորդ շաբաթ նիստից հետո Քյարամյանն ասել էր լրագրողներին, թե չի ցանկանում իր ունեցվածքը քննարկել, լրագրողները տարակուսել էին՝ բարձրաստիճան պաշտոնատար անձն իրավունք ունի՞ այդպես ասելու։ Հաջորդ օրն իսկ ՊՎԾ ղեկավարի ժ/պ—ն պարզաբանում էր տարածել իր ֆ/բ էջում։ Քաղաքացու օրն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, թե Քյարամյանից կփորձի պարզաբանումներ ստանալ՝ որտեղից իրեն այդ գումարները։ Թե ինչ խոսակցություն է եղել Փաշինյանի ու Քյարամյանի միջեւ, վերջինս չասաց. «Իմ եւ վարչապետի միջեւ խոսակցությունը կամ վարչապետի կողմից ինձնից պարզաբանում պահանջելու հանգամանքը, կարծում եմ, հրապարակման ենթակա չէ։ Բացի այդ, մինչ վարչապետի հայտարարությունը ես արդեն պարզաբանում ներկայացրել էի (ֆ/բ գրառումը նկատի ունի,—Ա.Մ.)։ Եվ այդ պարզաբանմամբ որոշակի առումով ֆիքսվեց հայտարարագրված գումարների ծագումնաբանությունը»։
Կրկին հարց՝ որտեղի՞ց այդ ունեցվածքը։ Պատասխանը հետեւյալն էր. «Եթե հայտարարագրված ունեցվածքը չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, այլ ձեւավորվել է անձնական կյանքի այլ ոլորտներում, որը ներառում է անձնական կյանքը, կարծում եմ՝ այդ առումով այլեւս ասելու բան չունեմ»։
Մեկ այլ հարց՝ որտեղի՞ց իր կնոջը 26 մլն դրամ եւ 46 հազար ամերիկյան դոլար։ Քյարամյանը պարզաբանեց, թե շատ վաղ է ամուսնացել, քան որեւէ պետական պաշտոն ստանձնելը, եւ կինն այդ գումարներն ունեցել է ամուսնությունից առաջ։
Լրագրողներիս այլ հարց էլ էր հուզում. ի վերջո՝ Կոտայքի թեմի առաջնորդն իր հա՞յրն է, թե՞ ոչ։ Պարզվում է՝ ոչ, հայրը չէ։ Բայց չէ՞ որ մամուլում այլ տեղեկություններ շրջանառվեցին (որ հայրն է,—Ա. Մ.)։ «Եթե չեմ սխալվում՝ սրբազանը ներկայացրել է, որ մենք ազգականներ ենք։ Չեմ ցանկանում մեկնաբանել՝ չնայած որ կարող եմ հեշտությամբ հերքել։ Յուրաքանչյուր անձ, այդ թվում՝ պաշտոնատար, ունի անօտարելի իրավունքներ։ Ցանկացած անձ ունի ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունք։ Որպեսզի ճիշտ ընկալված լինեմ, ես հերքում եմ այդ լուրերը, բայց բարեկամ լինելը չեմ հերքում։ Ընտանեկան որեւէ հարցի այլեւս չեմ պատասխանելու, խնդրում եմ սա դիտել ընտանեկան կյանքի գաղտնիության սկզբունքի կարեւորության տեսանկյունից»,–հնչեց պատասխանը (թեմի առաջնորդն ասել է՝ հորեղբոր թոռն է,—Ա. Մ.)։
Հապա ի՞նչ է Քյարամյանի հոր անուն—ազգանունը։ Բանախոսը հրաժարվեց հանրայնացնել ու եզրափակեց զրույցը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

03-05-2019





19-07-2019
Զբոսաշրջության ոլորտը համալիր կարգավորման կարիք ունի
Երկրի գովազդի համար անհրաժեշտ է ավելի մեծ բյուջե

Լուսինե ...


19-07-2019
Ինչն է նպաստում ամռանը ինֆեկցիաների աճին
Այս սեզոնին նպատակահարմար է հրաժարվել կրեմային տորթերից, դրսում ...


19-07-2019
«Ֆորդիզմի» այբուբենը
Ամերիկացի նշանավոր գործարար Հենրի Ֆորդը (1863–1947) հիշվում է ամենից ...


19-07-2019
Առաջնայինը որակն է ու լավ ընդունելությունը
Ի՞նչ իրավիճակ է հայաստանյան զբոսաշրջային ոլորտում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ռուս—վրացական ...


19-07-2019
Հյուրընկալվել է ՀՀ նախագահի մոտ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է մասնավոր այցով ...


19-07-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


19-07-2019
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Գլեդիս Բերեջիկլյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ...



19-07-2019
Սուրբ հացը մեր սեղանի, մեր հոգու կանչն է
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am



19-07-2019
Կայծակից ճաքել է Գանձասարի Ս. Հովհաննես եկեղեցու գմբեթը
Ծածկասալերը 1-1,5 սանտիմետր իրարից հեռացել ...

19-07-2019
Սեւանա լճում լողալն անվտանգ է
Կառավարության նիստում պարզաբանումներ են ...

19-07-2019
Իսկ ինչո՞ւ է այդպես
Շաբաթն առայժմ հաջող չի դասավորվում հայրենի թիմերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO