Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2020
ԱՅԼՔ...


Համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանն ու ԱՄԷ-ն լրատվական ոլորտում գործակցության ամուր հիմք են ստեղծում

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները նոր որակ են հաղորդում գործակցությանը տեղեկատվության փոխանակման ոլորտում. հայկական պետական «Արմենպրես» լրատվական գործակալությունը եւ էմիրաթական «WAM» լրատվական գործակալությունը երեկ համագործակցության հուշագիր են ստորագրել։
Փաստաթուղթն ստորագրվել է ՀՀ—ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի երկօրյա նիստի ավարտին։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը հայկական կողմից հուշագիրը ստորագրել են «Արմենպրեսի» տնօրեն Արամ Անանյանը, իսկ ԱՄԷ—ի կողմից՝ ՀՀ—ում այդ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ ալ Զաաբին։
«Արմենպրեսը» հիմնադրվել Է 1918 թ. դեկտեմբերի 18—ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական՝ Հայկական հեռագրական գործակալությունը։ Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը։ Գործակալությունն ամենահինն է Հայաստանում։ 2017թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն—Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձեւով վերակազմակերպելու որոշում ընդունեց։ Հինգ լեզվով լուրեր թողարկող «Արմենպրեսն» ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
«Արմենպրեսը» միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է։ Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սեւծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարեւելյան Եվրոպայի եւ բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) եւ Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում։ 2014—2016 թթ. «Արմենպրեսը» ղեկավարել է Սեւծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի եւ ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014 թ. նիստերն անցկացվել են Երեւանում։ «Արմենպրեսը» երկկողմ պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին տարիներին։ Գործընկերների թվում են ՏԱՍՍ—ը, «Ռոյթերսը», «Սինխուան», ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ—ն, «Ագերպրեսը», ԲԵԼՏԱՆ, «Կազինֆորմը», շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում։
Արաբական Միացյալ Էմիրությունները լրատվական գործակալություն հիմնադրելու որոշում է կայացրել 1976 թ.։ Հաջորդ տարվա հունիսի 18—ից Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը սկսել է առաքելությունը՝ ԱՄԷ—ում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացնելով աշխարհին։ WAM—ը կայուն զարգացող լրատվական գործակալություններից է, որն այս տարիների ընթացքում զգալի հաջողություններ է գրանցել։ Լրատվական գործակալությունը ներկայացնում է պետությանն առնչվող կարեւոր նորությունները, լուսանկարներն ու տեսահոլովակները։
Վերջերս ԱՄԷ—ի դեսպանն «Արմենպրեսի» տնօրենին պարգեւատրեց շնորհակալագրով. դեսպան Մուհամմադ ալ Զաաբին իր այդ որոշումը համարեց գնահատանք պարոն Անանյանի ջանքերի համար, որոնք վերջին տարիներին ներդրվել են համագործակցության խորացման ուղղությամբ։ «Արմենպրեսն» ամբողջ աշխարհում հայտնի գործակալություն է, եւ Դուք ձեր գործակալության միջոցով սիրո եւ համերաշխության ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին։ Նկատել եմ, որ աշխարհի տարբեր երկրների կարեւոր իրադարձությունների լուսաբանումն եք տալիս, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում գործակալության աշխատակիցներին»,–ասել էր դեսպանը։

04-05-2019





27-02-2020
Հայրենի բնաշխարհին վնաս հասցնողը չի կարող հայրենասեր լինել
Բնությունը սիրել սովորում են տանը, դպրոցում, բակում, բնության ...


27-02-2020
Բոլորը հասկացել են, որ վատ աշխատանքը չի ընդունվելու
Արարատի մարզպետը՝ ասֆալտապատող ընկերությունների մասին

Արարատի մարզում առկա ...


27-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Հովհաննես Չեքիջյան

«Եթե ես մոտենում եմ խմբին, խմբի ...


27-02-2020
Արցախը գլոբալ քաղաքական գործոն է
Բանակցությունների ձեւաչափը եռակողմ է

«ՀՀ»-ի հարցազրույցը քաղաքագետ, պրոֆեսոր ...


27-02-2020
Որտեղից ինչքան բենզին ու դիզվառելիք ենք ներկրում
Եվ ովքեր են շուկայի «խաղացողները»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


2017 թ. ...


27-02-2020
Տերյանը եւ քրիստոնեությունը
«Անդարձ կորել է սրտիս խնդումը...»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Երեք դեպքում ...


27-02-2020
Դպրոցներում միայն «թուղթ են ստուգել»
Որքանո՞վ է վստահելի տեսչական մարմնի գործունեությունը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Կրթության ...



27-02-2020
«Ուզում էինք ավելի լավ արդյունք, բայց ստացվեց ինչպես միշտ»
Պոլիկլինիկաներում էլեկտրոնային ...

27-02-2020
Բաքուն չի կարող խուսափել պատասխանատվությունից
Ադրբեջանում հայերի ցեղասպանությունն ...

27-02-2020
Իրանը կրկին հայտնվել է FATF-ի «սեւ ցուցակում»
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



27-02-2020
Դեբեդի կիրճը
Զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO