Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.08.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Գործնական գիտելիքներ՝ ուսանողներին

Վարչապետը ծանոթացել է ՀԱՊՀ—ի ուսումնական գործընթացին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարը կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի եւ համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել՝ ծանոթացել ուսումնական գործընթացին եւ ստեղծված պայմաններին։
Նախ կառավարության ղեկավարին է ներկայացվել դիմորդների փաստաթղթերի ընդունելության կազմակերպման գործընթացը, այնուհետեւ վարչապետը եղել է ռոբոտաշինության, կապի, կառավարման, մեքենագիտության, ներկառուցվող համակարգերի, գիտահետազոտական, ճշգրիտ չափումների, սխեմատեխնիկայի, տվյալների հավաքագրման—չափումների գիտահետազոտական լաբորատորիաներում, որտեղ ներկայացվել են հետազոտությունների արդյունքներն ու ծրագրային մեխանիզմները։
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որտեղ ներկայացվել է վերջինիս ուսումնական, գիտական գործունեությունը։ Գործադիրի ղեկավարը եղել է էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման եւ հսկման համակարգերի ուսումնական կենտրոնում, բարձր եւ միջին լարման էլեկտրականության բաշխման, ատոմային էներգետիկայի, էներգոարդյունավետության, էներգախնայողության լաբորատորիաներում եւ միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում։
Ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Այն, ինչ տեսանք, շատ հետաքրքիր էր։ Ըստ էության, սա այն մոդելային պատկերն է, որ ցանկալի է ունենալ կրթական համակարգում։ Մենք բազմիցս ենք այդ թեմայով խոսել, որ մեր բուհական համակարգի ամենապրակտիկ խնդիրներից մեկն ուսանողներին գործնական գիտելիքներով օժտելն է։ Շատ դեպքերում ունենում ենք շրջանավարտներ, որոնք տեսական գիտելիքների որոշակի մակարդակ ունեն, բայց գործնական գիտելիքների եւ հմտությունների առումով խնդիր են ունենում։ Դա ոչ միայն անհատի կյանքի կազմակերպման համար է խնդիր, այլեւ երկրի տնտեսության։ Օրինակ՝ բուհն ավարտեց, գնաց որեւէ տեղ աշխատելու, եւս երկու տարի պետք է մարդը սովորելուն զուգընթաց աշխատի, ինչը խնդիր է եւ գործատուի, եւ աշխատողի համար։ Հետեւաբար, մեր ամբողջ բուհական համակարգը բոլոր ուղղություններով պետք է ամենակարեւոր այս խնդիրը լուծի, որ ոչ միայն շրջանավարտ դառնալուց հետո, այլեւ ուսումնառութայն որոշակի փուլում անձը պատրաստ լինի որպես մասնագետ աշխատել եւ ներգրավվել։ Եվ այն, ինչ տեսանք, այդ առումով շատ կարեւոր է։
Հաճախ իմ աշխատանքային, պաշտոնական այցերը զուգորդվում են բուհական համակարգ, տարբեր բուհեր այցելություններով։ Եվ եզրակացությունն այն է, որ պետք է կրթական ու հետազոտական կոմպոնենտները հնարավորինս մերձեցնենք։ Ժամանակակից աշխարհում դա մեծամասամբ մեկտեղված է։ Այսինքն՝ չկա կրթություն առանց հետազոտության, կրթության հիմնական բաղադրիչը դարձել է հետազոտություն։ Այդ առումով, այն, ինչ տեսանք՝ շատ ուրախալի է, որ հենց այս տրամաբանությունն է դրված։
Հաջորդը, որը նույնպես շատ կարեւոր է մեր կառավարության տեսլականի առումով, մասնավոր հատվածի հետ համագործակցությունն է։ Պրակտիկ հատվածի, բիզնեսի մոտարկումը բուհական համակարգին նույնպես կարեւոր է, որը, ինչպես արդեն հասկացա, ոչ միայն ապահովում է ուսանողների, շրջանավարտների պրակտիկ գիտելիքները, այլեւ որոշակի հարթակ է ստեղծում այդ ընկերությունների կադրերի վերապատրաստման համար, ինչը շահավետ է բուհի, ընկերության համար, որովհետեւ, թե ինչքան միջոցներ են խնայվում, աշխատանքի արտադրողականությունն ինչքան է բարձրանում՝ այդ չափանիշները եւ ցուցանիշները շատ կարեւոր նշանակություն ունեն։
Ուրախ եմ, որ կա բավարար վճռականություն այս ուղղությամբ առաջ շարժվելու։ Կառավարությունն իր առաջնահերթությունները հռչակել է. մենք հռչակել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես տեխնոլոգիական երկիր։ Այդ առումով, իհարկե, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերակատարումը բացառիկ է եւ պարզ, որ բազմաթիվ ծրագրերի իրականացման առումով մենք պոլիտեխնիկական համալսարանը տեսնում ենք որպես հիմնական գործընկերներից մեկը։
Եվ ընդհանրապես, բուհական համակարգի նկատմամբ մեր ընկալումը նույնպես որոշակի փոփոխություններ է կրել։ Մենք այժմ ունենք այնպիսի պրոցեսներ, որ պետական կառավարման համակարգի մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին, համալսարանին։ Կարծում եմ՝ շատ ճիշտ ուղղություն է նաեւ այն առումով, որ մենք կմոտեցնենք հետազոտությունը կրթության հետ, մյուս կողմից էլ ինստիտուտներ կլինեն, գոյություն կունենան, որոնք իրենց մեջ, այսպես ասած, պետական ինստիտուցիոնալ հիշողության կրողներ կդառնան, եւ քաղաքական փոփոխությունները որեւէ ազդեցություն չեն ունենա այդ համակարգերի փոփոխության վրա։
Մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում այսօր մեր կարեւոր արդյունքներից, եզրակացություններից մեկն այն էր, որ օրինակ՝ ագրարային համալսարանը մի շատ կարեւոր խնդրի հետ կապված, որ 15 տարի արդեն Հայաստանի օրակարգում է՝ ձկնաբուծական ոլորտում օգտագործվող ջրերի պաշարների կառավարման հարցը, արդեն կոնկրետ լուծումներ է առաջարկում։ Մենք ընդհանրապես բոլոր համալսարանների հետ պետք է այսօրինակ համագործակցություն հաստատենք, եւ այնտեղ, որտեղ հնարավոր է պետական գործառույթները պատվիրակել համալսարաններին, պետք է պատվիրակել։ Բնականաբար, խոսքն այն գործառույթների մասին է, որոնք ուղղակիորեն առնչվում են հետազոտությունների, գիտական աշխատանքի հետ եւ գիտական լուծումներ են պահանջում։
Շնորհակալ եմ շրջայցի համար, եւ, իհարկե, շատ մեծ օրակարգ կա համալսարանի շուրջ։ Մենք կառավարման համակարգում փոփոխություններ ենք իրականացնում, որը պետք է սպասարկի նաեւ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականը։ Ձեւավորվում է նոր նախարարություն, եւ այդ առումով եւս կառավարության համագործակցությունը գիտակրթական համակարգի հետ չափազանց կարեւոր է։
Հույս ունեմ, որ կկարողանանք համաձայնության մթնոլորտում իրականացնել այն բարեփոխումները, որոնց նպատակը պետք է լինի մեկը՝ Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականին ծառայեցնելը։ Եվ ամենակարեւորը՝ այս ամենի մեջ պետք է արձանագրել ընդհանրապես կրթական, բուհական համակարգերը քաղաքական պրոցեսներից, քաղաքական գործընթացներից դուրս բերելու բոլորիս կամքը։ Բուհերի վերաբերմունքը եւ գործունեությունը չպետք է կապ ունենան քաղաքական կոնյուկտուրայի եւ նրբությունների հետ։ Բուհերը պետք է լինեն ոչ թե քաղաքական օջախներ, կառույցներ, այլ գիտակրթական իրենց գործառույթին ծառայեն։ Եվ մենք անմնացորդ վճռական ենք, որ այդ անհրաժեշտությունը դարձնենք իրականություն»։

07-05-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO