Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ճապոնիան ՀՀ-ին տրամադրել է հրշեջ մեքենաների նոր խմբաքանակ

Վարչապետը երախտագիտություն է հայտնել ճապոնական կողմին օժանդակության համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկա է գտնվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրված հրշեջ մեքենաների ներկայացման արարողությանը։ Ճապոնական կողմը մեր երկրին տրամադրել է 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք եւ 1 կարգավար մեքենա, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգարժան պարոն դեսպան Ջուն Յամադա, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկո, հարգելի պարոն նախարար, պետական այրեր, հյուրեր։
Ուրախ եմ ներկա գտնվել այսօրվա հանդիսավոր արարողությանը, որի նպատակն է ներկայացնել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրվող հերթական օգնության ծրագիրը։ Այս անգամ JICA—ն Հայաստանին տրամադրում է օգնություն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության՝ Սյունիքի, Լոռու եւ Շիրակի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին աջակցելու, դրանք արդիականացնելու համար։ Համաձայն այդ ծրագրի՝ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին, ընդհանուր առմամբ, տրամադրելու է 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա, շարժական արհեստանոցներ եւ պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան։ Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 14,5 մլն դոլար։
Ես ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին տրամադրվող օգնության եւ տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական եւ տեխնիկական օժանդակության համար։ Ձեր օգնությունը մշտապես օգնել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման, տնտեսության եւ ենթակառուցվածքների արդիականացման հարցում։ JICA—ի օգնությունը կարեւոր նշանակություն է ունեցել մեր էներգետիկ համակարգի արդիականացման եւ արդյունավետության բարձրացման համար։ Հարկ է նկատել, որ ճապոնական օգնությունը հատկապես զգալի է եղել բնական աղետներից պաշտպանվելու մեր ունակությունների բարձրացման ոլորտում։ Դա վերաբերում է սողանքների դեմ պայքարին, սեյսմիկ կայունությանը, հրշեջ ծառայության ունակությունների արդիականացմանը եւ այլ հարցերի։
Ցանկանում եմ հիշատակել մեկ այլ ծրագիր եւս, որի իրականացման հետ կապված հանդիսավոր արարողությունը նույնպես տեղի է ունեցել այսօր։ Խոսքս Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման համար տրամադրվող օգնության մասին է, որը կազմում է ընդհանուր առմամբ շուրջ 1.3 միլիոն դոլար։
Հայաստանը մշտապես շահագրգռված է ամրապնդել բարեկամական կապերն ու համագործակցությունը Ճապոնիայի հետ։ Համոզված եմ, որ շատ բաներ կան, որոնք միավորում են մեր ժողովուրդներին։ Թե՛ ճապոնացիները, թե՛ հայերն ունեն ուրույն եւ իրենց տարածաշրջանի համար առանձնահատուկ մշակույթ։ Ուշագրավ է նաեւ այն, որ երկուսն էլ ունեն ազգային ինքնության ընդգծված զգացում։ Օգնության ծրագրերն, անշուշտ, հանդիսանում են մեր բարեկամության եւ Հայաստանի նկատմամբ Ճապոնիայի ունեցած բարյացակամության արտահայտումը։ Մեր ժողովուրդների եւ երկրների միջեւ գոյություն ունեցող հարգանքն ու համակրանքը լավ հիմք են հանդիսանում մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու եւ կատարելագործելու համար։ Մենք պատրաստ ենք գործադրել ամեն ջանք եւ որոնել նոր ուղիներ մեր կապերն ամրապնդելու եւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար։ Շնորհակալ եմ»։
Միջոցառման ընթացքում որպես երկարատեւ եւ արդյունավետ համագործակցության խորհրդանիշ՝ մարվել է ՀՀ ԱԻՆ—JICA թեմայով նամականիշ։

***
2017թ. սեպտեմբերի 7—ին արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջեւ ստորագրվել է ԱԻ նախարարությանը 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք եւ 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիր։
Առաջին փուլի գույքն ու սարքավորումները արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում են՝ 14 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք, 1 կարգավար մեքենա (շարժական արհեստանոց), իսկ երկրորդ փուլը՝ 22 հրշեջ մեքենա նախատեսվում է տրամադրել 2019թ. սեպտեմբեր—հոկտեմբեր ամիսներին։
Ծրագրի առաջին փուլով տրամադրվող մեքենաների բաշխումը կատարվել է հետեւյալ կերպ՝ Շիրակի մարզ՝ 6 հատ՝ 5 հրշեջ մեքենա, 1 շարժասանդուղք, Լոռու մարզ՝ 6 հատ՝ 5 հրշեջ մեքենա, 1 շարժասանդուղք, Սյունիքի մարզ՝ 5 հատ՝ 4 հրշեջ մեքենա, 1 շարժասանդուղք։
2019թ. ապրիլի 18—ից (մինչեւ մայիսի 25—ը) ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ—ի «Լուսակերտ» ուսումնական բազայում կազմակերպվել են Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում հրշեջ գույքի բարելավման ծրագրի շրջանակներում ստացված հրշեջ ավտոմեքենաների շահագործման եւ սպասարկման վերաբերյալ մասնագիտական դասընթացներ՝ ճապոնացի մասնագետների մասնակցությամբ։

07-05-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO