Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ՄԱՐԶԵՐ


Կառավարությունը քաջալերում է քաղաքացիների ստեղծարար հմտությունները

Ներդրումային բիզնես ծրագրերի համաժողով Արարատի մարզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաեւ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ եւ այլք, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի հյուրեր, կառավարության անդամներ, պատգամավորներ, լրագրողներ, ներկաներ,
Իսկապես տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում եւ դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարեւոր նախադրյալն այն գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում։ Այսօր ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ հարկ եմ համարում եւս մեկ անգամ խոսել այն փիլիսոփայության եւ գաղափարի մասին, որ պետք է գործնականում դրվի տնտեսական հեղափոխության հիմքում։
Այդ գաղափարը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում։ Շատ կարեւոր է հասկանալ, որ սա ուղիղ շարունակությունն է քաղաքական փոփոխությունների, որոնք տեղի ունեցան մեր երկրում։ Ո՞րն է քաղաքական փոփոխության առանցքային իմաստը, ինչպիսի՞ն էր իրավիճակն այդ հեղափոխությունից առաջ եւ հետո։ Հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը եւ գաղափարախոսությունը հետեւյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այս հարցի պատասխանը բոլորիս հայտնի է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չի կարող անել կամ եթե կարող է անել, շատ սահմանափակ կերպով, այն էլ՝ որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, հովանավորությամբ։ Իսկ այդ համակարգում ովքե՞ր էին արել ինչ—որ բան. դրանք էլիտայի ներկայացուցիչներն էին, համարյա՝ կիսաաստվածներ, ովքեր կարող էին որոշել ճակատագրեր, ովքեր սահմանափակված չէին ոչնչով, նրանք, այո, կիսաաստվածային կարգավիճակ ունեին Հայաստանի Հանրապետությունում։
Ի՞նչ է հեղափոխությունից հետո փոխվել, եւ ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Պատասխանը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ՝ պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների եւ գործողությունների մասին, ովքեր օգտվում են սեփական ազատություններից եւ իրացնում դրանք։ Այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է եւ պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը։
Այսօր Հայաստանի Հանրապետությունում որեւէ քաղաքացի որեւէ բանով սահմանափակված չէ։ Սակայն, նախկինից եկած շատ իներցիոն գործընթացներ խանգարում են. մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին, լսածին, մարդիկ շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների կարիք եւ տնտեսական որեւէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց մեծ մասն ուզում է անձամբ հանդիպել եւ համաձայնեցնել երկրի ղեկավարության հետ։ Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպումների, բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ օրն ունի քսանչորս ժամ, շաբաթը՝ յոթ օր։ Սա այն իներցիան է, որը մեզ այսօր խանգարում է։
Հարգելի գործարարներ, այն, ինչ տեսնում եւ լսում եք, իրականություն է։ Կառավարության հիմնական խնդիրն է այնպես անել, որ որեւէ մեկը տնտեսական գործունեության համար չունենա կառավարության կարիքը։ Մեր առաքելությունն է, որ մարդիկ ամենօրյա կյանքում հնարավորինս ավելի քիչ ունենան կառավարության կարիքը, պետական մարմինների հետ շփվելու կարիքը։
Կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ մարդկանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձեւավորելն է, այլ մարդկանց քաջալերելը, նրանց ստեղծարար ընդունակությունները եւ հմտությունները զարգացնելը։ Այսօր արդեն տասնյակ օրինակներ կան, երեկ՝ օրինակ, բոլորս մասնակցում էինք Երեւանի գինու փառատոնին, որը երեք տարվա ընթացքում իր մասշտաբներով եռապատկվել, քառապատկվել է։ Ի՞նչ է արել կառավարությունը, ընդամենը հնարավորություն է տվել, որ մարդիկ իրենց ստեղծարար հմտություններն իրականացնեն։ Սա երեւույթ է, որը փոխում է երկրի իմիջը, տնտեսական հնարավորությունները։
Կառավարության ուղերձը քաղաքացիներին հետեւյալն է. դուք ուժեղ եք եւ դուք կարող եք, դուք կարող եք զարգացնել եւ իրացնել ձեր ստեղծարար հմտությունները։ Կառավարության հիմնական խնդիրն է քաջալերել ձեր բոլոր նախաձեռնությունները, եւ մենք այսօր ամենօրյա ռեժիմով հենց այս խնդիրն ենք լուծում։
Մայիսի 8—ին ես հանդես կգամ մամուլի ասուլիսով եւ կետ առ կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Կարեւոր է արձանագրել, որ Հայաաստանի Հանրապետությունում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարեւորը. Հայաստանի Հանրապետությունն այլեւս երբեք չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամենակարող է, ամենազոր եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»։
Համաժողովի նպատակն է մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում ու արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների։ Ներկայացվում են մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի եւ մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի հավակնոտ առաջարկներ ներդրողների համար։ Համաժողովի շրջանակում կազմակերպվում են ոլորտային քննարկումներ։
Բացվել է նաեւ տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին։
Արարատում անցկացվող բիզնես համաժողովը ՀՀ ՏԿԶ նախարարության եւ մարզպետարանների նախաձեռնությամբ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս տարվա հաջորդ մարզային բիզնես ֆորումն է։ 2019թ. կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացմանն ուղղված եւս 7 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։
Վարչապետն այցելել է Արարատի մարզի «Արարատ Գրուպ» ջրերի գործարան՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին։
Վարչապետին տեղեկացվել է, որ գործարանն արտադրում է ջուր, հանքային ջուր եւ քաղցրահամ գազավորված ըմպելիքներ։ 2007 թվականից մինչ օրս գործարանում կատարվել է 40 մլն դոլարի ներդրում, այն ակտիվ գործունեության փուլ է մտել 2014 թվականից։ Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, Չինաստան եւ Ռուսաստանի Դաշնություն։
Նշվել է, որ մինչ 2020 թվականը նախատեսում են ներդրումային ծրագրի շրջանակում ընդլայնել գործարանը եւ արտադրել նաեւ գարեջուր։ Նոր հոսքագծերի ավելացման արդյունքում նախատեսվում է ավելացնել նաեւ աշխատատեղերի թիվը. ներկայիս 100—ի փոխարեն այդ թիվը կհասցվի 300—350—ի։
Վարչապետ Փաշինյանը ողջունել է ընկերության զարգացման ծրագրերը եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը։
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի աշխատանքները։
Վարչապետը գոհունակություն է հայտնել համաժողովի աշխատանքներին ու անդրադարձել դրա շրջանակում ներկայացված ձկնարդյունաբերության ոլորտի զարգացման նոր մոդելին։ «Այս հարթակից լսեցինք մարզի համար ամենակարեւոր հարցի պատասխանը, խոսքը վերաբերում է ձկնարդյունաբերությանը։ Առաջարկված ծրագիրը պետք է կառավարության ուշադրությանն արժանանա, որովհետեւ երկար ժամանակ օդում կախված է եղել հարցը՝ մենք պետք է ընտրենք արտեզյան ավազա՞նը, թե՞ ձկնարտադրությունը։ Հետեւաբար, այն լուծումը, որ այսօր առաջարկվեց, հույս ունեմ, որ իսկապես հաջողված է։ Լուծումը տեղի է ունենալու ագրարային համալսարանի մասնակցությամբ։ Մեր պատկերացումը համալսարանների գործունեության հետ կապված այդպիսին է, որովհետեւ համալսարանը դիպլոմ բաժանող չէ, այլ գործ անող ու լուծումներ առաջարկող։ Ուզում եմ քաջալերել համալսարանի նոր ղեկավարությանը, որ նրանք այդ պրոցեսը շարունակեն»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը հավելել է, որ սա արդեն նմանատիպ երրորդ համաժողովն է։ «Ի՞նչ պետք է արվեն այստեղ ներկայացված նյութերը։ Կառավարության դերն այս ողջ պրոցեսում պետք է հստակ լինի։ Մեր հաջորդ փիլիսոփայական մակարդակի խնդիրը գործընկերային կորպորատիվ համակարգ ներդնելն է։ Մարդ կա, որ ունի փող՝ չունի գաղափար, մարդ կա՝ ունի գաղափար, չունի փող։ Մեր հին տնտեսական մտածողության խնդիրը հետեւյալն է. մարդն աշխատում է գործընկեր չունենալ։ Նոր ժամանակի ամենակարեւոր խնդիրն է ներդնել այնպիսի մշակույթ, որ գործարարը կարողանա գործարարին վստահել»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը պետք է հավաքի երեք համաժողովների ընթացքում ներկայացված բոլոր բիզնես առաջարկները եւ այդ փաթեթները ենթարկի մասնագիտական փորձաքննության՝ հասկանալու, թե գաղափարը որքանով է ռեալ եւ իրականանալի։ «Տնտեսական զարգացման եւ ներդրումների, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները պետք է իրենց եզրակացությունը ներկայացնեն։ Մենք ունենք պոտենցիալ ներդրումային ծրագրերի էլեկտրոնային հարթակ, որտեղ էլ իրականանալի ծրագրային առաջարկները պետք է ներկայացվեն, որպեսզի պոտենցիալ գորընկերները կարողանան միմյանց գտնել»,–ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին։

07-05-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO